ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։
Նա ստացել է AstraZeneca-ի առաջին դեղաչափը ու բժշկի հորդորով՝ պետք է առաջիկա օրերին շատ ջուր խմի և շարունակի դիմակ կրել։
Վարդանյանը նշել է, որ քովիդի դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Պատգամավորն իր գրառմանը նաև լուսանկար է կցել, որտեղ երևում է պատվաստման մասին վկայող փաստաթուղթ։


