Barcelona
Ինչպե՞ս է հնարավոր, որ Բարսան դե Յոնգի նման հարձակվող չունի․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է ասել նորեկ Լյուկ դե Յոնգայի հասցեին: Կումանին հարցրել են՝ արդյո՞ք Յոնգի ժամանումը իմպրովիզացիա էր։ « Ոչ, քանի որ տարբերակը դիտարկվել է օգոստոսի սկզբից: Ես ցանկանում էի մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից տարբերվող հարձակվող, և մտածեցի դե Յոնգի մասին, քանի որ նրան լավ եմ ճանաչում: Իրականում ես զարմացած…
Չենք շփվել Մեսսիի հետ նրա հեռանալուց հետո․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ չի խոսել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ՊՍԺ տեղափոխվելուց հետո: Նա նշել է, որ Մեսսի համար նրանք նախնական պայմանագիր էին մշակել, սակայն սակայն Լա Լիգան չընդունեց այն: «Մենք չենք շփվել Մեսսիի հետ նրա հեռանալուց հետո: Ակումբը միշտ երախտապարտ կլինի նրան», – ասել է Լապորտան: Հիշեցնենք, որ Մեսսին հեռացել է…
Ես լավ եմ խաղում գլխով․ Լյուկ դե Յոնգ
«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը խոսել է իր ուժեղ որակների մասին։ Նա ասել է, որ այդ ակումբի խաղացող դառնալն ինչ-որ անհավանական բան է, հիանալի է այստեղ հայտնվելը։ «Մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ նորամուտիս։ «Բարսելոնայում» շատ տարբեր հարձակվողներ կան, բայց ես բարձրահասակ եմ ու գլխով լավ եմ խաղում։ Հասկանում եմ, որ ողջ ժամանակ չեմ…
Ֆատին մոտ է խաղադաշտ վերադառնալուն
«Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Անսու Ֆատին մոտ է խաղադաշտ վերադառնալ՝ ծնկի վնասվածքի պատճառով մոտ 10 ամիս բացակայությունից հետո։ Ֆուտբոլիստը անցած ամիս սկսել է աշխատել գնդակով ու մարզվել ընդհանուր խմբի հետ, սսակայն բժշկական անձնակազմը չի ցանկանում արագացնել նրա վերականգնումը։ Նշվում է, որ Ֆատին խաղադաշտ կվերադառնա Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ տնային խաղում։ Այս մասին տեղեկանում…
Օլմոն համաձայնեցրել է պայմանագիրը Բարսելոնայի հետ
«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերին նախկինում հավակնում էր նաև «Ռեալը», արդեն համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: Օլմոն արդեն տեղեկացրել է «Լայպցիգի» ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Բարսելոնան կարող է երկարաձգել պայմանագիրը Կումանի հետ
«Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը: Նշվում է, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ընթացիկ մրցաշրջանի արդյունքների հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք RAC1-ից։
Դեմբելեն կմնա Բարսելոնայում
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ: Նշվում է, որ ակումբը բանակցություններ կսկսի տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, իսկ համաձայնագիրը նախատեսված կլինի առնվազն ևս 3 տարով: Հաշվի կառնվի նաև ակումբի ֆինանսական վիճակը: Դեմբելեի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Իրավիճակը սարսափելի է, փողն ամենակարևորը չէ․ Կումանը՝ Մորիբայի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է իսպանացի Իլաշ Մորիբայի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կումանը ասել է, որ 2-3 շաբաթ առաջ է խոսել նրա հետ։ «Դա ավելի ուշ անձնական զրույց էր, քան զրույց «Բարսելոնայի» մարզչի և ֆուտբոլիստի միջև։ Կարծում եմ՝ իրավիճակը սարսափելի է։ Նա 18 տարեկան է, երիտասարդ է։ Նա հնարավորություն է ստացել…
Կրոսը համեմատել է Մեսսին և Ռոնալդուին
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Լիոնել Մեսսին, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա նշել է, որ ինքը կողմնակալ է։ «Իհարկե, ես կողմնակալ եմ, քանի որ նա վճռական ներդրում ունեցավ մեր հաղթանակների և տիտղոսների մեջ: Մենք ոչ միայն թիմակիցներ էինք, այլև հարևաններ: Նա ապրում էր իմ կողքին: Շատ տպավորիչ էր…
Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ են տվել
«Բարսելոնան» թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ է տվել որոշում կայացնելու համար: Նշվում է, որ ակումբը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն ֆրանսիացին առայժմ ընտրություն չի կատարել: Նշվում է, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Լիոնն» ու «Բենֆիկան»: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից։
Մեսսիի արցունքոտ թաշկինակը վաճառքի են հանել
«Բարսելոնայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի զգացմունքների վրա փորձում են գումար աշխատել: Հայտնի է, որ Բուենոս Այրեսի բնակիչը որոշել է տասը հազար դոլարով վաճառել այն թաշկինակը, որով Մեսսին սրբել է արցունքները հրաժեշտի ասուլիսի ժամանակ: Համացանցի օգտատերը պնդում է, որ այդ թաշկինակի վրա կա Լիոնելի «գենետիկական նյութը»:
Նեյմարը նշանակալի դեր ունեցավ իմ՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում․ Մեսսի
Հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր ընկեր, հարձակվող Նեյմարը ազդեցություն է ունեցել իր՝ ՊՍԺ տեղափոխության վրա: Մեսսին նաև նշել է, որ շատ ընկերներ ունի ՊՍԺ-ում։ «Նեյը նշանակալի դեր ունեցավ իմ՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում: Իհարկե, թիմի կազմը զարմանալի է: Նեյմարը, Դի Մարիան, Պարեդեսը … Ես այստեղ շատ ընկերներ ունեմ: ՊՍԺ-ն և ես ընդհանուր նպատակներ ունենք:…
Շատ կարճ ժամանակում վաճառվել է Մեսսի նոր մարզաշապիկի ամբողջ խմբաքանակը
ՊՍԺ-ն, Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին հայտարարությունից հետո, իր պաշտոնական կայքում բացել է նրա անունով մարզաշապիկների առաջին խմբաքանակի վաճառքը: ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքը սկսվել է կեսգիշերին և դեռ մեկ ժամ չանցած վաճառվել է բոլոր 250.000 մարզաշապիկները: Մեսսին ՊՍԺ-ում հանդես կգա «30» համարի ներքո:
Ալբան Մեսսիի հեռանալուց հետո դարձել է Բարսայի ավագներից մեկը
Պաշտպան Ժորդի Ալբան դարձել է «Բարսելոնայի» չորրոդ ավագը` հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո: նշվում է, որ Ալբան կարող էր չընդգրկվել թիմի ավագների թվում: Հավակնորդներից մեկը թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն էր: Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները` որպես 4-րդ ավագ ընտրել են Ալբային: Ցանկում առաջինը Սերժի Բուսկետսն է, երկրորդը` Ժերար Պիկեն, երրորդը` Սերժի Ռոբերտոն: 32-ամյա Ալբան…














