Ինչպե՞ս է հնարավոր, որ Բարսան դե Յոնգի նման հարձակվող չունի․ Կուման-Azat TV
Սպորտ

Ինչպե՞ս է հնարավոր, որ Բարսան դե Յոնգի նման հարձակվող չունի․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է ասել նորեկ Լյուկ դե Յոնգայի հասցեին:

Կումանին հարցրել են՝ արդյո՞ք Յոնգի ժամանումը իմպրովիզացիա էր։

« Ոչ, քանի որ տարբերակը դիտարկվել է օգոստոսի սկզբից: Ես ցանկանում էի մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից տարբերվող հարձակվող, և մտածեցի դե Յոնգի մասին, քանի որ նրան լավ եմ ճանաչում:

Իրականում ես զարմացած էի, թե ինչպե՞ս է հնարավոր, որ «Բարսան» դե Յոնգի նման հարձակվող չունի: Նա մեզ տալիս է տարբեր հնարավորություններ, հատկապես երկրորդ հարկում, տուգանային հարվածների և անկյունայինների ժամանակ: Ես գոհ եմ այս տեղափոխությունից»,-ասել է Կումանը։

Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ