Barcelona
Բարսելոնան մտածում է Գրիզմանին վաճառելու մասին
«Բարսելոնան» կարող է դիտարկել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու տարբերակը: Նշվում է, որ ակումբը մինչ այս ֆուտբոլիստին «անձեռնմխելի» է համարել, սակայն, քանի որ ակումբը տևական ժամանակ ֆինանսական խնդիրներ ունի, ստիպված է փոխել իր վաղեմի դիրքորոշումը: Հիմա «Բարսելոնային» արգելված է նոր ֆուտբոլիստների գրանցել: Գրիզմանի վաճառքը դիտարկվում է որպես այս իրավիճակի լուծում, բայց այն կկիրառվի միայն ծայրահեղ…
Բարսելոնան Ումտիտիի հաշվին ցանկանում է գումար տնտեսել
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մտադիր չէ հեռանալ թիմից՝ առանց գումարային փոխհատուցման: Հայտնի է, որ ակումբը ֆուտբոլիստին նամակ է ուղարկել, որտեղ առաջարկել է ինքնակամ հեռանալ և այն էլ առանց վճարման: Նման առաջարկը պայմանավորված է նրանով, որ ակումբը ցանկանում է գումար տնտեսել: Ումտիտիի պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարով, ֆրանսիացին ըստ այդ պայմանագրի պետք է 35 մլն…
Բարսան խզել է պայմանագիրը Մատեուս Ֆերնանդեսի հետ։
«Բարսելոնան» խզել է պայմանագիրը ակումբի բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի հետ։ «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում Մաթեուս Ֆերնանդեսը ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել ՝ Չեմպիոնների լիգայի Կիևի «Դինամոյի» դեմ խաղում խաղադաշտում անցկացնելով 17 րոպե: Նշվում է, որ ֆուտբոլիստը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին: Բրազիլացու խոսքով՝ նիդերլանդացի մարզիչը իրեն դրսևորելու հնարավորություն չի տվել: Ըստ խաղացողի, Կումանն…
Գրիզմանի ապագան Բարսելոնայում անորոշ է
Հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան «Բարսելոնայում» դեռևս շարունակում է անորոշ մնալ։ Ակումբում ղեկավարներից ոմանք կասկածի տակ են դնում ֆուտբոլիստի ապագան կատալոնական ակումբում։ «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, մտադիր է առաջարկներ դիտարկել Գրիզմանի վերաբերյալ։ Փաստացի նա տրանսֆերային շուկայում է։ Նշվում է, որ Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնային» կօգներ միջոցներ տնտեսել։ Բայց հեռանալու հարցը դեռ հստակ որոշված չէ։ «Բարսելոնան» պիտի…
Մեսսին կարիերան պետք է ավարտի Բարսելոնայում․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի ավագ Լիոնել Մեսսի մասին։ Նա հույս է հայտնել, որ Մեսսին կմնա թիմում՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում. «Մեսսին կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում», ես միշտ ասել եմ այդ մասին: Հուսով եմ՝ շուտով նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի: Կարծում եմ՝ դա հնարավոր է: Եթե Լեոն մնա, դա հիանալի նորություն կլինի…
Մեսսին նոր հյուրանոց է գնել
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»: Նա գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է: Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra: Հիշեցնենք, որ…
Ռեալը, Բարսելոնան ու Յուվենտուսը կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայից
«Ռեալը», «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» կարող են դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսը: Թեոդորիդիս ասել է, որ դա հավանական է, եթե չպահեն կանոնները «Եթե նրանք չպահպանեն կանոնները, կարող են դուրս մնալ: Դա կախված է իրենցից: Հարկ է նշել, որ մնացած բոլոր ակումբներն ընդունել են կանոնները: Ես կցանկանայի ինչ-որ բան պարզաբանել,…
Ագուերոն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ. պաշտոնական
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը մեծ ոգևորությամբ հրապարակել է արգենտինացու լուսանկարը կապտանռնագույնների մարզաշապիկով։ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ Ագուերոն «Բարսելոնային» կմիանա հունիսի վերջին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ։ AGÜEROOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO pic.twitter.com/LHIsGVRzsV — FC Barcelona (@FCBarcelona_es) May 31, 2021
Բարսելոնան Մեսսին 10 տարվա պայմանագիր կառաջարկի
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է Լիոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Հայտնի են պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ Մեսսին հաջորդ երկու մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», ապա երեք տարի կխաղա MLS-ում և կլինի կատալնական ակումբի դեսպանը Հյուսիսային Ամերիակում։ Պայմանագրի վերջին 5 տարիների ընթացքում Մեսսին պաշտոն կզբաղեցնի ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Catalunya Radio-ից:
Մեսսին կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին կշարունակի ելույթները կատալոնական ակումբում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը առաջիկայում 2 տարով կերկարաձգի գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին: Կողմերին մնում է միայն հստակեցնել աշխատավարձի հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկանում ենք El Confidencial-ից:
Գվարդիոլան` Բարսելոնայի գլխավոր մարզչի առաջնահերթ տարբերակ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ հարազատ ակումբ։ Ժոնա Լապորտան Գվարդիոլային համարվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի առաջնահերթ տարբերակ։ Խնդիրն այն է, որ Պեպը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Լապորտան կարծում է, որ եթե Գվարդիոլան հաղթի ՉԼ-ն «քաղաքայինների» հետ, նրան կհաջողվի համոզել մասնագետին վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական թիմի նախագահը հույս ունի…
Կումանի ապագան դեռ անորոշ է
Բարսելոնայում» շարունակում են քննարկել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան: Նշվում է, որ այս պահին թիմի նախագահ Ժոան Լապորտան ղեկավարության այլ անդամների հետ հանդիպում է անցկացնում «Կամպ Նոուի» գրասենյակում՝ քննարկելով Ռոնալդ Կումանի՝ ակումբում մնալ-չմնալու հարցը։ Կումանը այս պահին քննարկումներին չի մասնակցում։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Մենք ճանապարհին ենք, որ Բարսելոնան դառնա ամենալավ թիմը. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է Իսպանիայի առաջնության արդյունքները։ Մարզիչը հայտնել է, որ ակումբում շատ բաներ են տեղի ունեցել: «Մրցաշրջանն ավարտեցինք հաղթանակով։ Մենք հետ ենք նայում ոչ հանգիստ տարուն, ակումբում շատ բաներ տեղի ունեցան։ Մենք ճանապարհին ենք նրա, որ «Բարսան» նորից դառնա այն թիմը, որը երբևէ եղել է»,- գրել է Կումանը Instagram-ում։
Մեսսին բաց կթողնի Էյբարի հետ խաղը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի թույլտվությամբ, չի մարզվում ակումբի խաղացողների հետ և բաց կթողնի Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին իր կարիերայի շարունակման տարբերակները քննարկում է իր ընտանիքի հետ, այդ թվում հոր և եղբայրներից մեկի։ Նրանք պնդում են, որ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ։ Այս մասին…














