Մեսսին նոր հյուրանոց է գնել

Ամենադիտվածներ

Բարսան միլիոններ է պարտք մնացել Մեսսիին

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»:

Նա գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է:

Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra:

Հիշեցնենք, որ Մեսսին հյուրանոցներ ունի նաև Սիտժեսեում և Կատալոնիայում, ինչպես նաև Մալյորկայում և Իբիցայում:

Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ