Սպորտ

Մեսսին կարիերան պետք է ավարտի Բարսելոնայում․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի ավագ Լիոնել Մեսսի մասին։ Նա հույս է հայտնել, որ Մեսսին կմնա թիմում՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում.

«Մեսսին կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում», ես միշտ ասել եմ այդ մասին: Հուսով եմ՝ շուտով նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի: Կարծում եմ՝ դա հնարավոր է: Եթե Լեոն մնա, դա հիանալի նորություն կլինի մեզ բոլորիս համար:

Մեր թիմը հիանալի հեռանկարներ ունի: Գիտեմ, որ ակումբը քրտնաջան աշխատում է, որպեսզի մրցունակ թիմ ստեղծի, որը կգերազանցի անցած տարվա թիմին: Մենք ավելի ուժեղ կլինենք, ես դրանում վստահ եմ»,- ասել է Կումանը։

Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ