BBC News

  • Իսրայելում ընդդեմ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դատավարություն է մեկնակել: Վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և վստահությունը չարաշահելու մեջ, սակայն ինքը՝ Իսրայելի վարչապետը, հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Հայտնենք, որ Նեթանյահուն առաջին առաջնորդն է, որի նկատմամբ ընթանում է դատավարություն, երբ կառավարում է երկիրը: Այս մասին տեղեկանում ենք BBC News-ից։    

    Իսրայելում մեկնարկել է Բենյամին Նեթանյահուի դատավարությունը
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ կորոնավիրուսը նոր մարտահրավեր է աշխարհի համար երկրորդ աշխարհամարտից ի վեր: Քարտուղարի խոսքով` այս իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել: «COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»,- ասել է նա: Գուտերեշը կոչ է արել անհապաղ համակարգված հարված հասցնել, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը զսպելուն…

    Կորոնավիրուսը նոր մարտահրավեր է աշխարհի համար. Անտոնիո Գուտերիշ | BBC News
  • Թաիլանդացի զինծառայողը, որը սպանել է 20 մարդու Քորաթ քաղաքում հրաձգության հետևանքով, ոչնչացվել է անվտանգության ուժերի կողմից: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը: Ընդ որում՝ մոտիվները, որոնք հրահրել են նրան այդ սարսափելի հանցագործությունը կատարելուն, այդպես էլ չեն բացահայտնվել: «Մենք չգիտենք՝ ինչու է նա արել դա: Նա, կարծես, խելագարվել էր»,-հայտնել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության…

    Թաիլանդում ոստիկանությունը ոչնչացրել է 20 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակին
  • Թուրքիայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում: Այս մասին, ինչպես փոխանցում է BBC News-ը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել: Նախարարի խոսքով՝ 36…

    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
  • Սենատում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հարցով լսումները․ ելույթով հանդես են գալիս նախագահի փաստաբանները: Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին 2016-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ: «Նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ, իրավաբան Փեթ Սիպոլոնեն: Համաձայն նախապես սահմանված կանոնակարգի՝ Թրամփի պաշտպանությունը 3 օր…

    Սենատում ընթանում են Թրամփի իմփիչմենտի հարցով լսումները
  • Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը անմեղ է ճանաչվել թաիլանդցի դպրոցականներին քարայրից փրկած բրիտանացի դայվերի զրպարտության գործում։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Վեռնոն Անսուորթը 190 մլն դոլար է պահանջել որպես փոխհատուցում Մասկի վիրավորական արտահայտությունների համար․ վերջինս, ըստ հայցվորի, նրան անվանել էր մանկապիղծ, երբ 2018-ի հունիսին բրիտանացի դայվերը քարայրից փրկել էր թաիլանդցի դպրոցականներին։ Դայվերի հավաստմամբ՝ Tesla-ի…

    Իլոն Մասկը անմեղ է ճանաչվել զրպարտության գործով
  • Դանիան առաջին անգամ դիտարկել է Գրենլանդիային ազգային անվտանգության մասին իր օրակարգի առաջին տեղում՝ ետին պլան մղելով ահաբեկչության և կիբեռանվտանգության հիմնահարցերը: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Երկրի հետախուզության ծառայությունը կապել է առաջնահերթություններում փոփոխությունը Գրենլանդիայի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրության հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է կղզին ձեռքբերելու մտադրության մասին: Հետախուզության…

    Գրենլանդիան՝ Դանիայի ազգային անվտանգության օրակարգի առաջնային հարց
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրվել է Կոնգրես՝ մասնակցելու իր իմպիչմենտի շրջանակում առաջին լսումներին։ Դրանք տեղի կունենան դեկտեմբերի 4-ին։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից Դատական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերն կարծիք է հայտնել, որ նախագահը կարող է գալ լսումներին կամ դադարեցնել այդ գործընթացի հետ կապված դժգոհություններ հայտնելը։ «Եթե Դոնալդ Թրամփը գա լսումներին,…

    Թրամփը հրավիրվել է իր իմպիչմենտի լսումներին
  • Հոնկոնգում ռեկորդային թվով մարդիկ են մասնակցում շրջանային խորհրդի ընտրություններին: Այս մասին գրում է BBC News-ը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, կեսօրին ընտրողների թիվն արդեն գերազանցել է 2015 թվականի ընտրություններում գրանցված վերջնական ցուցանիշը: Այս ընտրությունները դիտարկվում են որպես աջակցության ստուգարք Հոնկոնգի քաղաքային կառավարության ղեկավար Քերի Լեմին: Հինգ ամիս տևած հակակառավարական ցույցերից հետո ժողովրդավարամետ ցուցարար խմբերը հույս ունեն,…

    Հոնկոնգում ընտրությունների մասնակցության թիվը ռեկորդային է
  • Բուրկինա Ֆասոյի Սալմոսի գյուղում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Մինչև այժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Տեղացիներից շատերը լքում են իրենց տները և փախչում դեպի Մալի, որի սահմանը…

    15 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում մզկիթի վրա հարձակումից
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի հարցով ԵՄ-ի ներկայացվելիք առաջարկները, որոնք ներառում են իռլանդական հարցին առնչվող ծրագիրը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, ըստ երևույթին, կմնա ապրանքների եվրոպական միասնական շուկայում, սակայն դուրս կգա մաքսային միությունից: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան դեռ պետք է հաստատի կարգավորումները և 4 տարին մեկ…

    Հայտնի են Brexit-ի հարցով Բրիտանիայի առաջարկները
  • Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմի պալատում գիշերը կողոպուտ է տեղի ունեցել, որի ժամանակ գողացել են 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը: BBC News-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է, որ Ամերիկա անվանումն ստացած զուգարանակոնքը, որը կարող էին փորձարկել պալատի այցելուները, չի գտնվել, սակայն գողությունից հետո 66-ամյա տղամարդու են ձերբակալել: Ոստիկանության տվյալներով՝ կողոպուտը նշանակալի վնասի և հեղեղի պատճառ…

    Բրիտանական պալատից գողացել են ոսկե զուգարանակոնքը
  • Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար, որը պատմում Է պապիկի ու նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարակությունում, որը թողարկել Է գիրքը, գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում»: Նշենք,որ գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 5-ին։ Սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում: Գիրքը կոչվում Է Hey, Grandude!. անվանման մեջ օգտագործվել…

    Պոլ Մաքքարթնին նոր գիրք է գրել երեխաների համար
  • Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի էջը, հայտնում է BBC News-ը: Էջը կոտրելու պատասխանատվությունը ստանձնել է իրեն Chuckling Squad անվանող խումբը: Դորսիի էջին, որն ունի 4 մլն բաժանորդից ավելի, 15 րոպեում հայտնվել է վիրավորական եւ ռասիստական թվիթների մի ամբողջ շարք: Twitter ընկերությունից հայտնել են, որ հնարավոր է եղել դա անել բջջային…

    Twitter-ի տնօրենի էջը հաքերները կոտրել են
  • Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի զինված ուժերին  ուղարկել է Ամազոնի արեւադարձային անտառներում բռնկված հրդեհները մարելու համար, հայտնում է BBC News-ը: Բոլսոնարուի հրամանի  համաձայն՝ թույլատրվում է զորքեր տեղակայել արգելոցներում, բնիկ ժողովուրդների հողերում եւ սահմանամերձ շրջաններում: Բրազիլիայի նախագահը նման կարգադրությամբ հանդես է եկել եվրոպական առաջնորդների կողմից ճնշման գործադրումից հետո: Բոլսոնարուն քննադատել էր Ամազոնի անտառների հրդեհներին մյուս երկրների…

    Բրազիլիայի նախագահը զինված ուժեր է ուղարկել Ամազոնի հրդեհները մարելու համար