Bloomberg
Հոնկոնգում ցուցարարները նետեր են արձակել ոստիկանների վրա
Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան ցուցարարները աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա և ծաղկամաններ նետել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Ոստիկանները չեն տուժել և ի պատասխան՝ կիրառել են արցունքաբեր գազ։ Ինտենսիվ բողոքները և ոստիկանության հետ բախումները Հոնկոնգում շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ: Ցուցարարները փորձում են քաղաքային տրանսպորտն արգելափակել աշխատանքային օրերին, դա…
Քայլի Ջեների վարձակալած զբոսանավը վաճառվում է 200 միլիոն դոլարով
«Հանգստություն» զբոսանավը, որը ժամանակին պատկանում էր Մալայզիայի փախստական ֆինանսիստ Լոու Թայեկ Ջոյին, վերադառնում է շուկա։ Նավի երկարությունը կազմում է մոտ 300-ոտնաչափ։ Այս մասին հաղորդում է Bloomberg- ը: Զբոսանավը 126 միլիոն դոլարով վաճառելուց ընդամենը վեց ամիս անց Camper & Nicholsons զբոսանավային ընկերությունն այն կրկին վաճառքի հանեց: Ներկայումս վաճառքի գինը 200 միլիոն դոլար է: Քայլի Ջեների՝ ծննդյան…
Հավերժական սառույցի հալչելը վտանգ է ռուսական նավթի համար․ Bloomberg
Հավերժական սառույցի հալչեկը սպառնալիք է ռուսական նավթի արդյունահանությանը։ Այսպիսի դիրքորոշմամբ է հանդես եկել Bloomberg-ի վերլուծաբան Ջուլիան Լին։ Հեղինակի կարծիքով՝ 1980-ից ի վեր, 30 տարի շարունակ Արկտիկայի ֆունդամենտների ունակությունը նվազել է 20 տոկոս և, հավանական է, էլ ավելի կնվազի։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել անել ամեն ինչ՝ հավերժական սառույցի հալչելը կանխելու համար։
Huawei-ը առանց Google-ի սմարթֆոն է ներկայացրել
Huawei չինական ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող Mate 30 և Mate 30 Pro ֆլագմանական շարքի սմարթֆոններ, սակայն առանց Google լիցենզիոն հավելվածների: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Շնորհանդեսի ժամանակ Huawei Consumer Group-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել է, որ սմարթֆոնը դարձել է տեխնոլոգիական ճեղքում է դարձել խցիկների չգերազանցված նոր համակարգով: Պատասխանելով Google-ի ծառայություններին վերաբերող…
ԱՄՆ-ն տասնյակ երկրների հետ կքննարկի Boeing 737 MAX-ի հավաստագրման գործընթացը
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ՝ ժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: Նշվում է, որ հրավերն ուղարկվել է JATR (Joint Authorities Technical Review) խմբին, որը ներառում է 50 երկրների ներկայացուցիչների:…
Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միանգամայն հավանական է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ: Ավելի…
Մոլորակի ամենահրուստ մարդկանցից մեկը մահացել է
79 տարեկան հասակում վախճանվել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Դեւիդ Կոխը: Այդ մասին New Yorker-ի լրագրողուհի Ջեյն Մայերը: «Դևիդ Կոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել է»,- գրել է նա Twitter-ում: Տեղեկացնենք,որ Կոխը ծնվել է 1940 թվականի մայիսի 3-ին: Ստացել է տեխնոլոգիական կրթություն և եղբայրների հետ միասին կարիերան սկսել…
Apple-ը սեպտեմբերին iPhone-ի 3 նոր մոդել կներյկայացնի. Bloomberg
Սեպտեմբերին Apple-ը iPhone-ի 3 նոր մոդել կներկայացնի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Խոսքը սմարթֆոնների նոր Pro iPhone շարքի մասին է: Նոր մոդելները կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max և iPhone XR-ին: Բացի այդ, ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ներկայացնել թարմացված iPad Pro, Apple Watch-ի նոր մոդելը և արդիականացված MacBook Pro-ն: Վերջինը Apple-ի ամենամեծ…
Կալիֆոռնիայում Porsche ավտոմեքենայի աճուրդը չի կայացել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 1930-ական թթ. նացիզմի վերելքը խորհրդանշող պատմական Porsche ավտոմեքենայի աճուրդը չի կայացել, սակայն այդ ձախողումը որեւէ կերպ կապ չունի էթնիկ պատճառների հետ: Տեղեկացնում է Independent-ը: Sotheby’s աճուրդի տանը չի հաջողվել հազվագյուտ ավտոմեքենայի համար գնորդ գտնել աճուրդի ժամանակ ծագած հակասությունների պատճառով: Ավտոմեքենան գնել էին նացիստները 1930-ական թթ. Բեռլին-Հռոմ մրցարշավին մասնակցելու համար, եւ ավտոմեքենան խորհրդանշում…
Մահացել է IKEA-ի հիմնադիրը
72 տարեկանում մահացել է դանիացի միլիարդատեր և Jysk կահույքի ռեթեյլեր Լարս Լարսենը, հաղորդում է Bloomberg-ը։ «Մենք բոլորս կկարոտենք նրան, և մեր կորստի մեծ վշտով՝ կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի շարունակենք նրա ամբողջ կյանքի գործը»,-ասել է գործարարի որդին՝ 47-ամյա Յակոբ Բրունսբորգը։ Հունիսին Լարսենը լքել է Jysk-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ լյարդի քաղցկեղ ախտորոշման պատճառով։ Դրանից հետո ընկերությունը…
ԱՄՆ պատժամիջոցները ավելացրել են ռուսական նավթընկերությունների եկամուտները. Bloomberg
Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները: Այս մասին գրել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի նավթընկերություններն առնվազն 905 միլիոն դոլարի չափով լրացուցիչ եկամուտ են ստացել 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակամիջոցում: «Հաշվարկը հիմնված է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի…
Facebook-ը վերծանել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները
Ամերիկյան Facebook ընկերությունն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար։ Այս փաստն աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածներ է հրապարակել Bloomberg գործակալությունը: Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է միայն վերջիններիս համաձայնությամբ և այլևս չի կիրառվում: «Ինչպես Google-ը և Apple-ը, մենք ավելի քան մեկ շաբաթ…
Իտալիայի փոխվարչապետը առաջարկել է Ռիչարդ Գիրին միգրանտներին տեղափոխել իր մոտ՝ Հոլիվուդ
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին մեկնաբանել է դերասան Ռիչարդ Գիրի գործողությունը և առաջարկել ապաստանել միգրանտներին, հայտնում է Bloomberg- ը: Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը հրաժարվել է թույլ տալ միգրանտներով նավարկող նավը մտնի երկրի տարածք՝ հակառակ Գիրի խնդրանքներին: «Քանի որ առատաձեռն միլիոնատերը բարձրաձայնեց իր պահանջները Open Arms (հասարակական կազմակերպություն) միգրանտների ճակատագրի վերաբերյալ, մենք պատրաստ ենք շնորհակալություն հայտնել…
Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկը
Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքերի կարողությունը մեկ տարում աճել է 24 տոկոսով և մոտենում է 1․4 տրիլիոն դոլարին։ Այս մասին է Bloomberg-ը: Գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ 191 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանք աշխարհահռչակ Wallmart սուպերմարկետների ցանցի սեփականատարերն են։ Վերջին 1 տարում նրանց կարողությունն ավլացել է 39 մլրդ…














