Brexit

  • Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ են սպասում

    Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ են սպասում

    Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում Է վերսկսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Համայնքների պալատը նախօրյակին քվեարկություն անցկացրեց Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ եւ կարողացավ ընդունել միայն դեկլարատիվ…

  • Բրիտանական խորհրդարանում Brexit-ի գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը կկայանա փետրվարի կեսին

    Բրիտանական խորհրդարանում Brexit-ի գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը կկայանա փետրվարի կեսին

    Brexit-ի պայմաններին առնչվող գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կկայանա փետրվարի 13-ին։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, քվեարկության նոր ամսաթվի մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Մեյը կոչ է արել պահպանողականներին աջակցել Գրեմ Բրեյդիի ուղղմանը, որը համաձայնագրից բացառում է «բեքստոպ» հասկացությունը (Brexit-ից հետո կաջակցեն ԵՄ մաքսային միության…

  • Մեծ Բրիտանիայի թագուհին երկխոսության կոչ է արել Brexit-ի շուրջ

    Մեծ Բրիտանիայի թագուհին երկխոսության կոչ է արել Brexit-ի շուրջ

    Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հարցի շուրջը խորհրդարանում պահպանվող տարաձայնությունների ֆոնին պատգամավորներին քաղաքավարի երկխոսություն կազմակերպելու եւ ընդհանուր կարծիքի գալու քողարկված կոչ է արել: Ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, այդ հայտարարությունը միապետն արել է հունվարի 25-ին Սենդրինգեմի իգական ինստիտուտի՝ հասարակական կազմակերպության 100-ամյակի առթիվ ունեցած իր ելույթի ընթացքում, որի ղեկավարն…

  • Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան

    Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան

    Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով…

  • Brexit-ի հետ կապված Անգելա Մերկելի հայտարարությունը

    Brexit-ի հետ կապված Անգելա Մերկելի հայտարարությունը

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կանցլերն այդ մասին նշել է իր ելույթում՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ: «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման…

  • Բրիտանացի նախարարները սպառնում են Մեյին

    Բրիտանացի նախարարները սպառնում են Մեյին

    Մեծ Բրիտանիայի նախարարական կաբինետի անդամները Brexit-ի պատճառով վարչապետ Թերեզա Մեյին սպառնում են զանգվածային պաշտոնաթողություններով, գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի՝ նրանք հայտարարել են աշխատանքից հեռանալու մասին, եթե համայնքների պալատների պատգամավորներին արգելվի կանգնեցնել Brexit-ի իրացվելիությունն առանց համաձայնագրի:

  • Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի քննարկումը սկսված է

    Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի քննարկումը սկսված է

    Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել Է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցության շուրջը կրկնական հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը:Այդ մասին հայտնել են քաղաքական կոնսուլտացիաների մասնակիցները, որոնք անցկացվել են վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Նախկին գլխավոր դատախազ, Պահպանողական կուսակցության անդամ Դոմինիկ Գրիվը լրագրողներին պատմել Է, որ կառավարության ներկայացուցիչները խորհրդարանականներին են հանձնել փաստաթուղթ, որտեղ…

  • Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պլանի շուրջ կքվեարկի հունվարի 29-ին

    Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պլանի շուրջ կքվեարկի հունվարի 29-ին

    Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն, հայտնել է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը:  Նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը, որը  չորեքշաբթի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել է խորհրդարանի անվստահության քվեից, ասել է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին:…

  • Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսը այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն

    Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսը այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն

    Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսը այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները:   Գործակալությունը նշում Է, որ հետազոտությունը հաշվի չի առնում նրանց, ովքեր կհրաժարվեին քվեարկությունից և ովքեր չեն կողմորոշվել պատասխանի հարցում: Եթե հաշվի առնվեն այս խմբերը, ապա…

  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել է Brexit-ի նախագծին

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել է Brexit-ի նախագծին

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել է «Բրեքսիթ»-ի նախագծին` նշելով, որ Լոնդոնը պետք է բացատրի իրավիճակը, և որ «բանակցությունների համար ժամանակ դեռ կա». հայտնում է РИА Новости-ն: «Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել վնասը, որը ցանկացած դեպքում կլինի Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու դեպքում: Այդ պատճառով, իհարկե, մենք կշարունակենք ձգտել…

  • Մակրոնն անդրադարձել է Brexit-ի շուրջ առաջացած խնդրին

    Մակրոնն անդրադարձել է Brexit-ի շուրջ առաջացած խնդրին

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել Է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը: Այս մասին հայտնել Է Le Figaro թերթը: «Կարելի Է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, որովհետեւ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար եւ բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից»,-…

  • Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը

    Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը

    Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։ Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։ Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը: Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ պատգամավոր Անջելա…

  • Բրիտանացի պատգամավորը հետաձգել է ծննդաբերությունը Brexit-ի հարցով քվեարկության պատճառով

    Բրիտանացի պատգամավորը հետաձգել է ծննդաբերությունը Brexit-ի հարցով քվեարկության պատճառով

    Լեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թուլիփ Սիդիկը հետաձգել է ծննդաբերությունը Brexit-ի հարցով քվեարկության պատճառով, որը պետք է կայանա հունվարի 15-ին։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։ Առաջին՝ ծանր հղիությունից հետո նրան խորհուրդ էին տվել երկրորդ երեխային լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով։ Վիրահատությունը նշանակվել էր փետրվարի 4-ին, սակայն դիաբետի զարգացման պատճառով ժամկետը տեղափոխվել է հունվարի 15։…