Brexit

  • Յունկերը չի բացառել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին

    Յունկերը չի բացառել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին

    Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Stuttgarter Zeitung թերթում փետրվարի 18-ին հրապարակված հարցազրույցում: «Brexit-ի գործում, ինչպես մեղադրյալների աթոռին կամ բաց օվկիանոսում, ամեն ինչ Աստծո ձեռքում է»,- ասել է Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել, որ Լոնդոնը կկարողանա մասնակցել համաեվրոպական…

  • Brexit-ի պատճառով Honda-ն փակում է գործարանը Մեծ Բրիտանիայում

    Brexit-ի պատճառով Honda-ն փակում է գործարանը Մեծ Բրիտանիայում

    Ճապոնական Honda ավտոկոնցեռնի ղեկավարությունը մտադիր է փակել իր գործարանը Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատում է ավելի քան 3500 մարդ։ Համապատասխան հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում, հայտնում է Euronews-ը։ Ընկերությունում մտավախություն ունեն, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու դեպքում զգալիորեն կմեծանա ԵՄ-ից Մեծ Բրիտանիա տարբեր ապրանքների մատակարարման ժամկետը։ Եթե հիմա դրա համար անհրաժեշտ է 5 ժամից 1 օր,…

  • Մեյը լրացուցիչ ժամանակ է խնդրել

    Մեյը լրացուցիչ ժամանակ է խնդրել

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ որոշում է կայացրել` չխնդրել խորհրդարանին այս շաբաթ կրկին քվեարկել Brexit-ի համաձայնագրի հարցով, որպեսզի լրացուցիչ ժամանակ շահի ԵՄ-ի հետ բանակցելու համար. հայտնում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ Բրյուսելի հետ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: «Երբ առաջընթացի հասնենք, ինչին ձգտում ենք, մենք համաձայնագրի հարցով քվեարկություն…

  • Անհրաժեշտ է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

    Անհրաժեշտ է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

    Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանն իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է Brexit-ի համաձայնագիրը վավերացնելու անհրաժեշտության մասին. հայտնում է РИА Новости-ն: «Այսօր առավոտյան ես հանդիպել եմ իմ բրիտանացի գործընկեր Ջերեմի Հանթի հետ, խոսել ենք Brexit-ի մասին: Անհրաժեշտ է արագորեն առաջ գնալ համաձայնեցված համաձայնագրի վավերացման հարցում, որպեսզի երաշխավորենք կարգավորված Brexit»,- գրել է նա…

  • Թերեզա Մեյը կարող է ամռանը հրաժարական տալ

    Թերեզա Մեյը կարող է ամռանը հրաժարական տալ

    Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Պարբերականը նաև…

  • Թերեզա Մեյը պատասխանել է լեյբորիստների ղեկավարի նամակին՝ կապված Brexit-ի շուրջ առաջարկների հետ

    Թերեզա Մեյը պատասխանել է լեյբորիստների ղեկավարի նամակին՝ կապված Brexit-ի շուրջ առաջարկների հետ

    Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու վերջնաժամկետը մոտենում է, սակայն երկրի վարչապետ Թերեզա Մեյը դեռ խորհրդարանին չի ներկայացնել Brexit-ի նոր, փոփոխված ծրագիր: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը: Թերեզա Մեյը պատասխանել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինի նամակին՝ մերժելով Միացյալ Թագավորությունը մաքսային միությունում թողնելու նրա առաջարկը: Թերեզա Մեյի համոզմամբ՝ դա թույլ չի տա, որ…

  • Բրիտանացիների կեսից ավելին կողմ է Brexit-ի հետաձգմանը

    Բրիտանացիների կեսից ավելին կողմ է Brexit-ի հետաձգմանը

    Մեծ Բրիտանիայի 1500 քաղաքացիների շրջանում այս շաբաթ անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մոտ 53 տոկոսը կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացի հետաձգմանը։ 33 տոկոսը կողմ է անմիջապես ու կոշտ պայմաններով դուրս գալուն, իսկ մնացած 14 տոկոսը չի կողմնորոշվում։ Կոշտ Brexit-ը նշանակում է, որ Բրիտանիայի ու Եվրամիության միջև որևէ համաձայնություն ձեռք չի…

  • Brexit-ն սպառնում է զբոսաշրջության ոլորտի 700 հազար աշխատողների

    Brexit-ն սպառնում է զբոսաշրջության ոլորտի 700 հազար աշխատողների

    Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող է հանգեցնել այն բանին, որ զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 700 հազար մարդ մնա առանց աշխատանքի: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: WTTC-ի տվյալներով՝ եթե Brexit-ն իրականացվի առանց ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման, ապա սպառնալիքի տակ կլինի զբոսաշրջության ոլորտի շուրջ 308 հազար…

  • Մեյը պատրաստվում Է հետաձգել կրկնական քվեարկությունը Brexit-ի շուրջ

    Մեյը պատրաստվում Է հետաձգել կրկնական քվեարկությունը Brexit-ի շուրջ

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում Է խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ կրկնական քվեարկությունը հետաձգել փետրվարի վերջ, ինչն անխուսափելիորեն կբերի Եվրոպական միության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հովածի գործողության երկարաձգման, որը սահմանում Է Եվրամիությունից թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները: Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ գլխավոր կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Ջուլիան…

  • Մեյն ուղևորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ

    Մեյն ուղևորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։ Մեյի այցը առաջինը կդառնա հունվարի 29-ից հետո, երբ բրիտանական խորհրդարանը Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարից պահանջեց վերսկսել բանավեճերը Եվրամիության հետ…

  • Բրիտանական կառավարությունում գաղտնի քննարկվել է Brexit-ի հետաձգման պլանը

    Բրիտանական կառավարությունում գաղտնի քննարկվել է Brexit-ի հետաձգման պլանը

    Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչև մայիսի 24-ը, հետաձգելու պլանը: Այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը: Նրա տվյալով՝ նախարարները հույս ունեն այդ քայլը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ի վերջո պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսով, նշված ժամանակաշրջանի ընթացքում, որը պետք է…

  • Մեյը եվրոպացի գործարարներին խնդրել է աջակցել՝ վերանայելու Brexit-ի գործարքը

    Մեյը եվրոպացի գործարարներին խնդրել է աջակցել՝ վերանայելու Brexit-ի գործարքը

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնության խնդրանքով: Փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կոնֆերենց-կապի ընթացքում բանակցություններ է վարել Եվրոպայի արդյունաբերողների կլոր սեղանի 15 անդամների հետ, որը միավորում է Եվրոպայի…

  • Մեյը կշարունակի պայքարը Brexit-ի գործընթացի իրականացման համար

    Մեյը կշարունակի պայքարը Brexit-ի գործընթացի իրականացման համար

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը: «Երբ վերադառնամ Բրյուսել, ես շարունակելու եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝…

  • Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել Brexit-ի ժամկետի տեղափոխման հնարավորություն

    Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել Brexit-ի ժամկետի տեղափոխման հնարավորություն

    Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ: Այս մասին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտնել է Today ծրագրին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ, իրոք, եթե լինի այնպես, որ…