business

  • Անընդունելի է Ադրբեջանի հետ սովորականի պես բիզնեսի շարունակումը․ Թանկյան

    Անընդունելի է Ադրբեջանի հետ սովորականի պես բիզնեսի շարունակումը․ Թանկյան

    SOAD խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հետ բիզնեսների համագործակցությանը։ Նա նշել է, որ անընդունել է ընկերությունների և կազմակերպությունների համար շարունակել բիզնեսը սովորականի պես, երբ Ադրբեջանական բռնապետությունը ռազմական հանցագործություններ է իրականացնում և պահում է գերիների ու ագրեսիվորեն ներխուժում է Հայաստանի տարածք՝ խախտելով միջազգային իրավունքները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի…

  • Գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ պետք է առաջ շարժվենք. Քերոբյան

    Գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ պետք է առաջ շարժվենք. Քերոբյան

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր մասնակցությունն է ունեցել «Համագործակցային դոկտորական կրթություն. լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: «Ակնհայտ է, որ…

  • ՊԵԿ-ը 2021-ը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

    ՊԵԿ-ը 2021-ը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

    Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով: Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր…

  • ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել. Թրամփ

    ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ինչ-որ պահի կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել։ Թրամփը նշել է, որ Չինաստանը սխալ է վերաբերվում իրենց և նա դրա մասին կմտածի: «Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ բաժանել (ԱՄՆ և Չինաստանի տնտեսությունները) և Չինաստանի հետ բիզնես չվարել։ Սա անչափ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա…

  • Կան բիզնեսներ, որոնք փակվել են կորոնավիրուսի տարածման շրջանում․ նախարար

    Կան բիզնեսներ, որոնք փակվել են կորոնավիրուսի տարածման շրջանում․ նախարար

    Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ զբոսաշրջության ոլորտի բիզնեսներին։ Նրա խոսքով՝ կան բիզնեսներ, որոնք փակվել են կորոնավիրուսի տարածան շրջանում։ Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են 90 տոկոսով ու կազմակերպությունները եկամուտներ չեն ստանում։ Խաչատրյանը հույս հայտնեց, որ աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն ու բիզնեսները կվերադառնան իրենց բնականոն գործունեության։ Նախարարը կանխատեսեց, որ դա…

  • Կառավարությունը օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսի աշխատատեղերի պահպանմանը

    Կառավարությունը օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսի աշխատատեղերի պահպանմանը

    ՀՀ վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք,…

  • Մեր ուժը, բիզնեսի հաջողության գաղտնիքը ընտանիքն է. սիրիահայ գործարար Ավո Լախոյան

    Մեր ուժը, բիզնեսի հաջողության գաղտնիքը ընտանիքն է. սիրիահայ գործարար Ավո Լախոյան

    Azat TV-ն զրուցել է «Մանթաշով» գործարարների միության ներկայացուցիչ, «Կանաչ սնունդ» ընկերության (մասնագիտացած է արևելյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից հումուսի և մութաբալի արտադրության մեջ) ղեկավար, սիրիահայ Ավո Լախոյանի հետ: – Ավո, կարելի՞ է ասել, որ «Կանաչ սնունդի» ուտեստները էկոլոգիապես մաքուր արտադրանք են: Եվ ինչո՞ւ «Կանաչ»: – Այո՛, եթե նայեք պիտանելիության ժամկետն էլ, կտեսնեք, որ մեր արտադրանքը երկար…

  • Քիմ Քարդաշյան. Ի աջակցություն Հայաստանում փոքր բիզնեսների

    Քիմ Քարդաշյան. Ի աջակցություն Հայաստանում փոքր բիզնեսների

    Քիմ Քարդաշնայնն ի աջակցություն ՀՀ-ում փոքր բիզնեսների, որոնք պայքարում ենք կորոնավիրուսի հետևանքները հաղթահարեկու համար, իր Facebook-ի էջում գրել է. «Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք `օգնելու փոքր բիզնեսներին, որպեսզի պայքարեն COVID-19-ի հետևանքների դեմ։ Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հաղորդել են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%,…

  • Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի հարկերը

    Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի հարկերը

    Meduza-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի՝ երկրորդ եռամսյակի համար բոլոր հարկերը։ Պուտինը հայտնել է, որ զբաղվածության աջակցության հարցով վարկային նոր ծրագրի մասին, որից կարող են օգտվել կորոնավիրուսից ամենից շատ տուժած ճյուղերը: Եթե ձեռնարկությունը վարկային ծրագրի գործողության ժամկետի ընթացքում պահպանի զբաղվածությունը 90% մակարդակում, ապա կզրոյացվեն վարկերն ու…

  • Ամփոփվել են բիզնեսին և սոցիալական թիրախային խմբերին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը

    Ամփոփվել են բիզնեսին և սոցիալական թիրախային խմբերին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային…

  • Արդյո՞ք կառավարությունը գնում է նոր բիզնես աջակցելու ու զարգացնելու հետևից

    Արդյո՞ք կառավարությունը գնում է նոր բիզնես աջակցելու ու զարգացնելու հետևից

    Azat.tv-ի մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրում է. Նոր բիզնես գաղափար ունեմ, որի էական մասը պատրաստ է: Հիմա ներդրման ու պետական աջակցության կարիք ունի, որպեսզի գործի: Ոլորտն էլեկտրոնային առևտուրն է, որն այս օրերին բավականաչափ անհրաժեշտ է մեր երկրին: Ամբողջ աշխարհով մեկ էլեկտրոնային առևտուրն աննախադեպ աճել ու աճում է, իսկ մենք հետ ենք մնացել այս առումով:…

  • Բիզնեսմենները պատրաստ են փրկել Նորաշեն (Խարկով) գյուղը. Շիրակի մարզպետ

    Բիզնեսմենները պատրաստ են փրկել Նորաշեն (Խարկով) գյուղը. Շիրակի մարզպետ

    Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայարարեց լրագրողների հետ հանդպմանը՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Նորաշեն (Խարկով) գյուղում ներդրումներ կատարելու մասին։ «5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են ինձ հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել»-, ասել է մարզպետը։  Ըստ նրա, գործարարները սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան բիզնես պլանները տեղում իրականացնել։  «Գործարարները…