Տնտեսություն

Արդյո՞ք կառավարությունը գնում է նոր բիզնես աջակցելու ու զարգացնելու հետևից

Azat.tv-ի մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրում է.

Նոր բիզնես գաղափար ունեմ, որի էական մասը պատրաստ է: Հիմա ներդրման ու պետական աջակցության կարիք ունի, որպեսզի գործի: Ոլորտն էլեկտրոնային առևտուրն է, որն այս օրերին բավականաչափ անհրաժեշտ է մեր երկրին:

Ամբողջ աշխարհով մեկ էլեկտրոնային առևտուրն աննախադեպ աճել ու աճում է, իսկ մենք հետ ենք մնացել այս առումով: Օրինակ, Ամազոնը 100 հազար նոր աշխատատեղ է բացել, որպեսզի օգտվի, ասել վարչապետի, այս հնարավորություններից, որն ընձեռել է ճգնաժամը:

Առաջարկիս նոր մոդելով, նոր միջավայրում լայն հնարավորություն կա էապես աճելու և սփռվելու թե՛ Հայաստանում, թե՛ սահմաններից դուրս: Գաղափարը եռաշերտ է՝ անհատական, կոլեկտիվ և պետական մակարդակներով կարելի է մասնակից դառնալ: Այն ազատ շուկայական հարաբերությունների բարելավման կարևորագույն իմպուլս կհաղորդի: Գաղափարը հնարավորություն է տալու տասնյակ հազար աշխատատեղեր բացելու:

Իսկ արդյո՞ք կառավարությունը գնում է հայտնաբերելու ու աջակցելու նոր ձեռնարկատիրական գաղափարներին և նոր մտքեր ունեցող անհատներին, թե՞ ուղղակի բարձրագոչ խոսում են, աջակցելուց էլ նեղ շրջանակներին է վերաբերվում, կպարզենք որոշ ժամանակ անց։

Ու՞մ դիմեմ. Էնի Այդիազ?

Մեկ դրամ, մեկ արժեք, աշխարհով մեկ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ