ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ինչ-որ պահի կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել։
Թրամփը նշել է, որ Չինաստանը սխալ է վերաբերվում իրենց և նա դրա մասին կմտածի:
«Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ բաժանել (ԱՄՆ և Չինաստանի տնտեսությունները) և Չինաստանի հետ բիզնես չվարել։ Սա անչափ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա մենք Չինաստանից ոչինչ չենք ստացել, միայն փող ենք կորցրել»,- ասել էնա:
