Calciomercato

  • Վիդալը գնում է Ինտեր

    Վիդալը գնում է Ինտեր

    Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ կիսապաշտպանի ու միլանյան ակումբի միջև կկնքվի 2 տարվա պայմանագիր։ Վիդալը տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։ Վիդալը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Բավարիայից»։

  • Դե Ռոսին ցանկանում է վերադառնալ Ռոմա

    Դե Ռոսին ցանկանում է վերադառնալ Ռոմա

    Դանիելե Դե Ռոսին, ով այս տարվա ապրիլին հայտարարեց, որ սկսում է մարզչական գործունեություն։ Դե Ռոսին շատ երկար ժամանակ հանդես է եկել իտալական «Ռոմայում» ու որոշել է վերադառնալ հարազատ ակումբ։ Calciomercato-ի հաղորդմամբ՝ Դե Ռոսին հանդիպել է հռոմեական ակումբի գործադիր տնօրենի հետ, որպեսզի քննարկի իր վերադարձի տարբերակները։

  • Յուվեն ու Դիբալան մոտ են նոր պայմանագիր կնքելուն

    Յուվեն ու Դիբալան մոտ են նոր պայմանագիր կնքելուն

    Մնացել են ճշգրտվեն միայն որոշ մանրուքներ, որից հետո արդեն Թուրինի «Յուվենտուսն» ու Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքեն միմյանց հետ։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։ Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է, որ նոր պայամանգիրը կլինի հինգ տարով։ Նշվում է, որ մոտ ապագայում կողմերը պաշտոնապես կհայտարարեն նոր պայմանագրի մասին։

  • Ինտերը Սիթիի հարձակվողի փոխարեն առաջարկում է իր պաշտպանին

    Ինտերը Սիթիի հարձակվողի փոխարեն առաջարկում է իր պաշտպանին

    «Ինտերի» ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն։ Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստ է Ագուերոյի դիմաց տրամադրել թիմի պաշտպան Միլան Սկրինիարին։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը պատրաստ է նաև քննարկել սլովակ ֆուտբոլիստի վերաբերյալ այլ առաջարկներ։  

  • Լացիոյի գոլահարը հայտնվել է ՄՅՈւ-ի դիտակետում

    Լացիոյի գոլահարը հայտնվել է ՄՅՈւ-ի դիտակետում

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է հայտնվել իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Իմոբիլեին ՄՅՈւ-ում դիտարկում են որպես Ռոմելու Լուկակուին փոխարինող, ով հեռացել է թիմից։ Նշվում է, որ ֆուտբոլիստի հնարավոր գործարքը գնահատվում է 40 միլիոն Եվրո։

  • Իգուաինը վերադարձել է Թուրին ու անցկացրել առաջին մարզումը

    Իգուաինը վերադարձել է Թուրին ու անցկացրել առաջին մարզումը

    Իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ՝ Թուրին վերադարձից հետո։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ նա հայրենիքում մնացել մոր հիվանդության պատճառով։ Ըստ աղբյուրի՝ Իտալիա վերադառնալուց հետո նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատսխանը եղել է բացասական։  

  • Չելսիի պաշտպանը մոտ է Յուվե տեղափոխվելուն

    Չելսիի պաշտպանը մոտ է Յուվե տեղափոխվելուն

    «Չելսիի» պաշտպան Էմերսոնը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Calciomercato-ից հայտնում են, որ ֆուտբոլիստը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն։ Նշվում է, որ «Յուվեի» ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները պաշտպանի տեղափոխության հարցով։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը Էմերսոնի տրանսֆերից ակնկալում է ստանալ 30 միլիոն եվրո։

  • Միլանը կապ է հաստատել ինձ հետ․ Ռանգնիկ

    Միլանը կապ է հաստատել ինձ հետ․ Ռանգնիկ

    «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է «Միլանը» գլխավորելու մասին։ «Ես կգլխավորեմ «Միլա՞նը»… Չեմ կարող բացառել դա: «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, և ես դրա մասին տեղեկացրել եմ Red Bull-ին: Բանակցությունները սկսվեցին, բայց հետո դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով: Առաջացել են ավելի կարևոր խնդիրներ»,- Ռանգնիկի խոսքերը մեջբերում է CalcioMercato-ն:  

  • Ռոման վերսկսում է մարզումները

    Ռոման վերսկսում է մարզումները

    Իտալական «Ռոման» կվերսկսի մարզումները, տեղեկացնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ թիմը բաժանվելու է 3 խմբի, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնելու մարզաբազայում առկա դաշտերը։ Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում պահպանվելու են սոցիալական հեռավորության կանոնները։

  • Յուվենտուսը կարող է հրաժեշտ տալ Խեդիրային

    Յուվենտուսը կարող է հրաժեշտ տալ Խեդիրային

    Իտալական «Յուվենտուսը» մտադիր է այս ամռանը հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրային։ Այս մասին տեղեկացնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Խեդիրայով հետաքրքրված են անգլիական և ամերիկական ակումբները։

  • Իբրան որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

    Իբրան որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

    «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է, թե ինչով է զբաղվելու, երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան այս մրցաշրջանից հետո։ Նա մտադիր է ոչ թե մարզչությամբ զբաղվել, այլ գործակալի դեր ստանձնել։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Հիշեցնենք, որ Իբրան միլանյան ակումբ է տեղափոխվել այս մրցաշրջանի սկզբին ու կնքել 1 տարվա պայմանագիր՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

  • Դիբալան՝ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

    Դիբալան՝ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

    «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Այս ամռանը Նեյմարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», որից հետո ֆրանսիական ակումբը մեծ գումարներ կունենա Դիբալայի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի՝ «Յուվեն», սակայն, մտադիր չէ վաճառել Դիբալային։

  • Միլանը պատրաստ է գնել Լայպցիգի  պաշտպանին

    Միլանը պատրաստ է գնել Լայպցիգի պաշտպանին

    «Միլանը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի պաշտպանության կենտրոնը: Թիմի ղեկավարությունը երկար ժամանակ հետևելով «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի խաղին կարծում է, որ նա կարող է լուծել թիմի պաշտպանությունում առկա խնդիրները: Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Միլանը» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել «Լայպցիգի» պաշտպանի համար:

  • Սիթին առաջարկ կանի Ինտերի պաշտպանի տրանսֆերի հետ կապված

    Սիթին առաջարկ կանի Ինտերի պաշտպանի տրանսֆերի հետ կապված

    «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է առաջարկ անել «Ինտեր»-ի ղեկավարությանը՝ պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերի հետ կապված: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սլովակ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում «Սիթին» և «Ինտերը» արդեն բանակցություններ են ունեցել։ Անգլիական ակումբը նրա համար առաջարկել էր 65 միլիոն եվրո: «Ինտերը» չի վաճառել Շկրինյարին «Սիթի»-ին՝ սահմանելով 85 միլիոն եվրո նիլիմալ փոխհատուցման գին: Աղբյուրը…