Calciomercato
Տոմա Մենյեն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում. Calciomercato
ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում: Բելգիացու ծառայույթուններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Հատկանշական է, որ Մենյեի պայմանագիրն ավարտվում է այս ամառ ու նա կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, որից էլ, ամենայն հավանականությամբ, կօգտվի թուրինյան ակումբը։ Հիշեցնենք, որ Մենյեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն…
Յուվենթուսը նոր պայմանագիր կկնքի Իգուաինի հետ. CalcioMercato
«Յուվենթուս»-ը պլանավորում է նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի հետ: Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն: Արգենտինացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի երկու տարով: «Ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է շարունակել գործակցությունը 31-ամյա խաղացողի հետ: Ավելի վաղ նշվում էր, որ Իգուայինը կարող է տեղափոխվել «Ռոմա»:
Հայտնի է, թե երբ է Լիվերպուլը պատրաստվում վաճառել Սալահին
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, ակումբի ղեկավարության կարծիքով՝ 2020 թվականը լավագույն ժամանակն է՝ մաքսիմալ բարձր գնով եգիպտացու տրանսֆերը վաճառելու համար: Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ն ու «Յուվենտուս»-ը: Սալահի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը: Այժմ խաղացողի տրանսֆերը…



