CNN
CNN-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը
CNN-ը անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ներկայացրել դրա արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը: Հոդվածի համաձայն՝ այսպես կոչված «բնապահպան-ցուցարարները» Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների, այդ երկրում ցույցերն անօրինական են համարվում, քանի դեռ դրանք չեն արժանանացել կառավարության հավանությանը: Լրատվականը նշում է, որ Արցախը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել:…
CNN-ն աշխարհի լավագույն արշավային ուղղություններում ներառել է Հայաստանը
CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում աշխարհի լավագույն արշավային ուղղություններում ներառել է նաև Հայաստանը՝ վերնագրելով «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»: «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-…
Չիկագոյում տեղի է ունեցել հրաձգություն
Ամերիկյան Չիկագո քաղաքի մոտ շքերթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության զոհն է դարձել 7 մարդ։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը: Հանցագործը հրացանից կրակ է բացել Հայլենդ Պարկ փոքր քաղաքում անցկացված շքերթի մասնակիցների և հանդիսատեսի ուղղությամբ: 5 մարդ մահկանացուն կնքել է տեղում, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում: Հրաձգություն իրականացնելու կասկածանքով 22-ամյա տեղացի է ձերբակալվել: Նրա արարքի…
G7 երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումը
G7 երկրների ղեկավարները համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Reuters-ը և CNN-ը Ռուսաստանն այժմ գտնվում է իր ոսկու պաշարների չափերի դասակարգման գործընթացում, ինչն առաջարկել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ոսկու հիմնական գնորդը մի երկիր է, որը ներառված չէ G7-ում՝ Շվեյցարիան։ Այն աշխարհի առաջատար ոսկու վերամշակող երկրներից…
Շաքարի՝ աշխարհի ամենախոշոր արտադրող Հնդկաստանը սահմանափակում է արտահանումը
Հնդկաստանը որոշել է սահմանափակել միջազգային շուկաներում շաքարի վաճառքը։ CNN-ը հաղորդում է, որ երկրի իշխանությունները մինչև սեպտեմբեր շաքարի արտահանումը կնվազեցնեն՝ հասցնելով 10 միլիոն տոննայի։ Բացի դրանից՝ շաքար արտահանելու համար վաճառողները պետք է իշխանություններից հատուկ թույլտվություն ստանան հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Նարենդրա Մոդիի կառավարությունը հայտնել է, որ հարկավոր է գործողություններ ձեռնարկել շաքարի պաշարները երկրում…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ Հանդիպումը կկայանա հինգշաբթի առավոտյան, ասել է նա։ Գործակալության մեկ այլ աղբյուր նույնպես հաստատել է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի խորհրդակցությունների մասին լուրը։ CNN-ը ևս հայտնել է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի և Մեքսիկայի պահանջով։…
ԱՄՆ-ի տնտեսությունն ապրում է իր վատթարագույն ժամանակները. CNN
Միացյալ Նահանգների տնտեսությունը գտնվում Է վատթարագույն վիճակում, վկայում Է CNN հեռուստաալիքի պատվերով SSRS ծառայության կողմից կատարված հարցումը, որը հրապարակվել Է մայիսի 4-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ամերիկացիների միայն 23 տոկոսն Է դրականորեն գնահատում երկրի տնտեսական պայմանները: Վերջին անգամ երկրի տնտեսական իրավիճակից բավարարվածության այդքան ցածր մակարդակ եղել Է 2012 թվականին. այն ժամանակ հարցման մասնակիցների…
Պեսկովն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե որ դեպքում ՌԴ-ն կօգտագործի իր միջուկային պոտենցիալը։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում՝ հաղորդավարի հարցին ի պատասխան։ Նա նշել է, որ այն տեղի կունենա միայն, եթե Ռուսաստանի համար ստեղծվի էկզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ի ազգային անվտանգության հայեցակարգում այլ պատճառներ նշված չեն։…
Ռուսները խրամատավորվում են Կիևի մերձակայքում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի զինված ուժերը խրամատներ են փորում Կիևից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ դա երևում է Maxar Technologies-ի կողմից արված արբանյակային լուսանկարներում։ Ըստ աղբյուրի՝ ռուսները խրամատները փորում են իրենց ռազմական տեխնիկայի շուրջ, որոնք ունեն պաշտպանիշ նշանակություն այդ նույն տեխնիկայի համար։ Իրադարձությունները ծավալվում են Օզերայի և Անտոնով ավիաբազայի մերձակայքում։
Սա զանգվածային ոչնչացման պատերազմ է․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից։ Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։ Զուրաբիշվիլին նշել է, որ Պուտինի գործողություններից չի երևում, որ նա ընդամենը մի քանի շրջան է ցանկանում բռնակցել։ Նրա խոսքով՝ ինչ որ իմաստով սա զանգվածային ոչնչացման պատերազմ է։ Վրաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ ուկրաինացի ժողովրդի ու…
ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր կուղարկի Բալթյան երկրներ․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։ Բայդենը նշել է, որ լիազորել է՝ արդեն Եվրոպայում գտնվող ԱՄՆ-ի զինվորականներին ու սարքավորումները տեղափոխել Բալթյան երկրներ, որի նպատակը ԱՄՆ դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուժեղացումն է։ Նա ընդգծել է, որ դա պաշտպանական նպատակ ունի ու Միացյալ…
Թուրքիայի կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունները
Թուրքիայի կառավարության այս շաբաթ կայանալիք նիստում անդրադարձ է կատարվելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Նշվում է, որ նիստը պետք է կայանար այսօր, սակայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ալբանիա այցով պայմանավորված այն տեղի կունենա հունվարի 20-ին։ Ըստ աղբյուրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման առանցքում լինելու է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ…
ԱՄՆ-ում հազարավոր թռիչքներ են չեղարկվել․ ձնամրրիկ է
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հատվածում ձնամրրիկ է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ մրրիկի հետևանքով տեղի ավիափոխադրողները ստիպված են եղել չեղարկել շուրջ 3000 չվերթ։ Ըստ աղբյուրի՝ ձնամրրիկի «հարձակմանը» ենթարկված շրջաններում ապրում է շուրջ 74 միլիոն մարդ։ CNN-ից հայտնում են նաև, որ շուրջ 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
ԱՄՆ-ում տղամարդը ներխուժել է սինագոգ ու պատանդներ վերցրել․ նրան սպանել են
Երեկ՝ հունվարի 15-ին, տղամարդը մտել է Տեխասում գտնվող Beth Israel կոչվող սինագոգն ու պատանդ վերցրել մի շարք անձանց։ Այս մասին գրում է CNN-ը։ Նա սպառնացել է սպանել պատանդներին, եթե որևէ մեկը մուտք գործի սինագոգ։ Տղամարդը պահանջել է ազատ արձակել՝ ահաբեկչության համար 86 տարի դատապարտված քրոջը։ Չնայած սրան, կնոջ փաստաբանը հերքել է, որ սինագոգի վրա հարձակվողը…














