COVID-19

  • Inogen-ը, որը շնչառական խնամքի առաջատար ընկերություն է, հայտարարեց ռազմավարական համագործակցություն Yuwell-ի հետ, որը համաշխարհային բժշկական սարքավորումների արտադրող է՝ կենտրոնակայանը Չինաստանում։ Այս համագործակցության շրջանակում Yuwell-ը ձեռք կբերի Inogen-ի 9.9% բաժնեմասը 27.2 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ամրապնդելով Inogen-ի ֆինանսական դիրքը, ինչպես նաև ընդլայնելով դրա արտադրանքի տեսականին և գլոբալ հասանելիությունը։ Այս գործընկերությունը միևնույն ժամանակ նշանավորում է Inogen-ի մուտքը…

    Հոգեկան բարեկեցությունը և ֆիզիկական ակտիվությունը՝ որպես դրական ցիկլ. COVID-19-ի հետազոտությունների արդյունքներ
  • Առողջապահության ոլորտում նոր առաջընթաց է արձանագրվել՝ գենետիկական հսկողության նոր մեթոդի ներդրմամբ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հայտնաբերել և վերահսկել վարակիչ հիվանդությունների նոր շտամները: Այս նորարարական մոտեցումը, որը համատեղում է գենետիկական հաջորդականությունը և առաջադեմ վերլուծական գործիքները, կարող է հեղափոխել COVID-19-ի, տուբերկուլոզի, կապույտ հազի և այլ հիվանդությունների դեմ պայքարը: Այս մեթոդը կառուցում է «ընտանեկան ծառեր», որոնք…

    Գենետիկական հսկողություն՝ հարուցիչների հետագծման և վարակիչ հիվանդությունների մոնիթորինգի հեղափոխություն
  • Չի կարելի բացառել նոր համաճարակի վտանգը, որը շատ ավելի խնդրահարույց է, քան «COVID-19»-ը: Այս մասին Ժնևում ԱՀԿ տարեկան վեհաժողովում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նա կոչ է արել ողջ աշխարհին ապագայում պատրաստ լինել այս սպառնալիքին հավաքական պատասխան տալու։

    ԱՀԿ-ն աշխարհին կոչ է արել պատրաստվել մահացու համաճարակի
  • COVID-19. պատվաստանյութերի մշակման ուղիները: Տեսանյութը տարածել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/593137018629717/

    COVID-19. պատվաստանյութերի մշակման ուղիները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ…

    Նոր համարանիշներ ձեռք բերող քաղաքացիների սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային
  • Մայիսի 24-ին մեկնարկել է Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 74-րդ առցանց նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունիսի 1-ը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առցանց նստաշրջանին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի և համատեղ ջանքերի շնորհիվ դրա հաղթահարման կարևորությունը:

    Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում Covid-19-ով պայմանավորված իրադրությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Վրաստանի կառավարության հատուկ stopcov.ge կայքէջի հաղորդմամբ՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:

    Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք
  • Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:…

    ԱԻ նախարարությունը և Հարավկովկասյան երկաթուղին հուշագիր են ստորագրել
  • Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` UNICEF-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է…

    Վայրկյանները կյանքեր են փրկում․ այսօր Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է
  • Հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանում պատվաստումների մասին։ Նա ասել է, որ Հայաստանը դեռևս հետ է մնում աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստումների միտումներից։ Նրա խոսքով՝ աշխարհի բնակչության շուրջ 7 տոկոսն արդեն պատրաստվել է, իսկ Հայաստանում պատվաստվողների թիվը կազմում է 4500 հոգի, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Շխրտումյանի խոսքով՝ պատվաստումների նկատմամբ…

    Հայաստանի հանրային վայրերում կտեղադրվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար բուժկետեր
  • Հնդկաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակվում է ծայրահեղ ծանր մնալ, այստեղ ամեն օր վարակման թվի հակառեկորդներ են գրանցվում։ Վերջին մեկ օրում Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ի 401993 նոր դեպք, մահացել են 3523 պացիենտներ։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարությունից։ Սա արդեն 10-րդ օրն է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի մեկ օրվա ցուցանիշն անցնում է 300 հազարը։

    Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 400 հազարից ավել դեպք
  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր բերելու մասին։ Նա ասաց, որ կա պայմանավորվածություն՝ ռուսական Sputnik V պատվաստանյութից մեկ միլիոն դեղաչափ ձեռք բերելու։ Փաշինյանն ասաց նաև, որ այլ գործընկերների հետ նույնպես բանակցություններ են տարվում՝ շատ մեծ քանակով պատվաստանյութ գնելու համար։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց նաև, որ պատվաստվելու վերաբերյալ շահարկումներին պետք է…

    Հայաստանը ձեռք կբերի 1 մեկ միլիոն դեղաչափ ռուսական պատվաստանյութ
  • «Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021-ին իրականացվելիք ծրագրեր: Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի` քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից: Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն:…

    ՀՀ-ն կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն. Ավանեսյանը՝ ՄԱՀԲ անդամներին
  • Հնդկաստանում ծայրահեղ վատանում է կորոնավիրուսային իրավիճակը․ մեկ օրում այնտեղ արձանագրվել է 310 հազարից ավելի դեպք։ Երկրում գտնվող մի շարք հիվանդանոցներ հայտարարել են, որ արդեն սպառում են թթվածնի ունեցած պաշարները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ բժիշկները խորհուրդ են տալիս վարակվածներին՝ մնալ տանը։ Մինչ այս Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 16 միլիոնից ավել…

    Հնդկաստանում մեկ օրում COVID-19-ի 310 հազարից ավել դեպք է գրանցվել
  • Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված…

    Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք․ ապաքինվել են ևս 12-ը