daily mail
Էրիկսենը կարող է հեռանալ Տոտենհեմից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հեռանալ ակումբից։ Լոնդոնցիները չեն ցանկանում բաժանվել 27-ամյա դանիացուց, սակայն խնդիրը նրանում է, որ Էրիկսենի պայմանագրի ժամկետը մյուս տարի լրանում է, ու նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով անվճար։ Ինքը՝ Էրիկսենը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», «Բարսելոնա» կամ էլ «Յուվենտուս»։ Daily Mail-ի փոխանցմամբ՝…
Կանադացի փոքրիկը Հոգվարթսի խաղալիք տուն ունի
Տարեց ամուսինները որոշել են ուրախացնել իրենց երկու տարեկան թոռնիկին և նրա համար խաղալիք տուն են կառուցել Հարի Փոթերի տիեզերքից: Այս մասին գրում է Daily Mail-ը: Կանադայի Օնտարիո նահանգի Սպենսերվիլ քաղաքից Դեյվ և Ռուբի Դանլոպները թոռնուհու՝ Լոգանի համար, Հարի Փոթերի մասին ֆիլմերի ոճով դղյակ են կառուցել, որպեսզի նա կարողանա այնտեղ խաղալ իր ընկերների հետ: Լոգանի ծնողները,…
Նորապսակները հումորային իրավիճակում են հայտնվել հարսանիքի ժամանակ
Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսությունում Քլոե և Ահարոն Բեյլիների հարսանիքի ժամանակ, երբ նորապսակները ամենապատասխանատու պահին են պատրաստվել, տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Քլոեն և Ահարոնը փորձել են կտրել շքեղ, թխվածքաբլիթներով զարդարված, եռաստիճան հարսանեկան տորթը, սակայն չեն հասցրել: հարսնացուի և փեսայի սարսափած հայացքների ներքո սեղանի ոտքերը ծալվել են և գրեթե 550 դոլար…
ԱՄՆ-ն մերժել է Քերի Սիմոնդսին այցագիր ստանալու հայտը
ԱՄՆ-ը մերժել է այցագիր տրամադրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կնոջը՝ Քերի Սիմոնդսին: Այդ մասին այսօր հայտնել է Daily Mail պարբերականը: Թագավորությունում կառավարող Պահպանողական կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի գծով նախկին տնօրենը, ամերիկյան այցագիր ստանալու դիմում էր ներկայացրել ԱՄՆ-ում բազավորված Oceana բարեգործական բնապահպանական կազմակերպությունում աշխատելու նպատակով, սակայն իշխանությունները նրա դիմումը մերժել են 2018 թվականին Սոմալիլենդ պետություն…
Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են հսկայական ձեռքից
Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից Վելլինգթոն քաղաքի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից, հաղորդում է Daily Mail-ը: Մոտ 5 մ բարձրությամբ քանդակը, որը ստացել է «Քվազի» անվանումը, ստեղծվել է 2016-ին նկարիչ Ռոննի վան Հուտի կողմից ֆրանսիացի դասական Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքի հայտնի Քվազիմոդո…
Ավստրալիացիները վիճակախաղից ջեք փոթ են շահել
Ութ ավստրալիացիներ տասը տարի շարունակ, վիճակախաղի ժամանակ թվերի նույն համադրությունն են օգտագործել և ջեք փոթ շահել, հաղորդում է Daily Mail-ը: Ընկերները, որոնք ժամանակի ընթացքում տեղափոխվել են երկրի տարբեր քաղաքներ, տասը տարի միասին վիճակախաղի տոմսեր են գնել և օգտագործել թվերի նույն համադրությունը՝ 19, 23, 35, 6, 28, 24, 38 և 29: Օգոստոսի 17-ին նրանց վերջապես հաջողվել է…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Դիբալայի ծառայություններով
«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, փարիզյան կողմը շատ լուրջ է տրամադրված և ցանկանում է մոտ օրերս առաջարկով հանդես գալ։ ՊՍԺ-ն արգենտինացի 25-ամյա արգենտինացու համար մտադիր է առաջարկել 80 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ կողմերը ցանկանում են որքան հնարավոր է…
Հայտնի է, թե ովքեր են բրիտանական թագավորական ընտանիքի առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամները
YouGov բրիտանական պետական պորտալը հայտարարել է թագավորական ընտանիքի` առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամի շուրջ հարցման արդյունքները: Դրանք հրապարակել Է Daily Mail-ը: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին: Նրա ժողովրդականությունը հաստատել է հարցված բրիտանացիների 72 տոկոսը: Թագուհուն հաջորդում են նրա թոռները՝ արքայազն Հարին և արքայազն Ուիլյամը՝ երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար (71…
Սուլշերը մեկնաբանել է Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ «Սանչեսն իսկական պրոֆեսիոնալ է: Նա ամեն օր առաջինն է հաճախում թիմի մարզումներին և քրտնաջան մարզվում է: Սուտ են բոլոր այն լուրերը, թե իբր Ալեքսիսը մարզվում է թիմից առանձին: Ես գոհ եմ Սանչեսի կատարած աշխատանքից:…
Բրիտանական ռազմանավ է ուղևորվում Պարսից Ծոց․ Daily Mail
Պորտսմուտում բազավորված բրիտանական HMS Kent ֆրեգատն ուղևորվում է Պարսից ծոց: Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով երկրի Ռազմածովային ուժերին: Պարբերականի տեղեկություններով՝ HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին և ԱՄՆ-ի հետ միասին խնդիրներ կկատարի Պարսից ծոցում նավագնացության անվտանգությանը հետևելու առաքելության շրջանակում: Ենթադրվում է, որ Հորմուզի նեղուցով անցնելիս HMS Kent-ին նաև կուղեկցեն բրիտանական նավեր:…
Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմ կնկարահանվի
Paramount ֆիլմարտադրող ընկերության` Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներն «ընթացքի մեջ են»: Տեղեկացնում է Daily Mail-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ 44-ամյա Մել Բին, 43-ամյա Էմմա Բանթոնը, 45-ամյա Մել Սին և 47-ամյա Ջերրի Հոլիուելն աշխատում են դեռևս անցյալ ամիս հայտարարված նախագծի վրա, որին միացել է նաև 45-ամյա Վիկտորյա Բեքհեմը: Անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ…
Ավստրալիայում հսկայական զբոսանավը մեծ արագությամբ մխրճվել է նավահանգստի մեջ
Համացանցում հայտնվել է էքստրեմալ տեսանյութ, որում երևում է հսկայական սուպերզբոսանավի բախումը նավահանգստին, հաղորդում է Daily Mail-ը։ Սարսափելի դեպքի ականատեսները խուճապահար փախուստի են դիմել վթարի հետևանքներից խուսափելու համար, իսկ նավի անձնակազմը տախտակամածից բղավում էր՝ նախազգուշացնելով մարդկանց մոտեցող վտանգի մասին։ Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Ինչպես նշում է պարբերականը, «Moatize» սուպերզբոսանավն ուղևորվում…
Apple-ը կպարգևատրի նրան, ով կկոտրի iPhone-ի անվտանգության համակարգը
Apple ընկերությունը պատրաստ է վճարել 1 միլիոն դոլար ցանկացած մեկին, ով կկարողանա կոտրել iPhone-ի անվտանգության համակարգը հեռավորության վրա՝ շրջանցելով տեխնոհսկայի պաշտպաության բոլոր համակարգերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ընկերությունը զգալի չափով մեծացրել է պարգևավճարի չափը․ վերջին անգամ Apple-ն առաջարկել է հաքերներին 200 000 դոլար 2016 թվականի իր բոնուսային ծրագրի շրջանակում։ Դրա…
Բրիտանիայում մասսայական հոսանքազրկում է տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մասսայական հոսանքազրկում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ինչպես հայտնում է լրատվականը, Մեծ Բրիտանիան քաոսում էր բլեքաութի պատճառով. չկար էլեկտրականություն Լոնդոնում, Միացյալ Թագավորության հարավ-արևելքում ու հյուսիս-արևմուտքում: Մասսայական հոսանքազրկումը կաթվածահար էր արել երթևեկությունը, դադարել էին աշխատել գնացքները, մետրոն և օդանավակայանները: Հարվածի տակ էին հայտնվել ինչպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, այնպես էլ…














