DW
Բորիս Ջոնսոնը «մարտահրավեր» է նետել Բրիտանիայի խորհրդարանին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է ընդդիմությանն անվստահության քվե հայտնել իր կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է DW-ն: «Դե, ձեզ տեսնեմ»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ ընդդիմադիր կուսակցություններին կոչ անելով անվստահության քվե հայտնել իր կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Գերագույն դատարանի կողմից Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի…
Մերկելը Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան կատարած եռօրյա այցի ընթացքում Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել։ Նա ասել է, որ Հոնկոնգում բազմամսյա զանգվածային բողոքների թեման քննարկել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ և հիշեցրել նրան այն մասին, որ Լոնդոնի և Պեկինի միջև պայմանագիրը Չինաստանին բրիտանական նախկին գաղութը վերադարձնելու մասին նախկինի պես գործում է,…
Գերմանիայում գտել են Սպիտակաձյունիկի գերեզմանաքարը
Գերմանիայում հայտնաբերվել է Մարիա Սոֆիա ֆոն Էրթալի գերեզմանաքարը։ Մասնագետները նրան համարում են Գրիմ եղբայրենրի հեղինակած «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հայտնի հեքիաթի հերոսուհու պատմական նախատիպը: Այս մասին գրում է DW- ն: Երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր գերեզմանաքարի գտնվելու վայրի մասին: Այնուամենայնիվ, վերջերս այն պատահաբար հայտնաբերել են Բամբերգում գտնվող հին տներից մեկի ժառանգները: Համացանցում տեղեկություններն ուսումնասիրելով՝ նրանք…
Գերմանիայում չեն ցանկանում մասնակցել Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը դեմ է Գերմանիայի մասնակցությանը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով ԱՄՆ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ «Ես դրան թերահավատորեն են վերաբերվում և մտածում եմ, որ այդ թերահավատությունը կիսում են շատերը»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։ Հարցին, թե արդյոք միասնական գիծ կա այս հարցում ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ…
Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին ձերբակալելու որոշում է կայացվել
Ճապոնիայի Կիոտո քաղաքում հուլիսի 21-ին, որոշում է կայացվել ձերբակալել 41-ամյա տղամարդուն, որը կասկածվում է անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիան հրկիզելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հաղորդում է DW-ը: Ոստիկանությունը մտադիր է կալանել նրան: Ծանր այրվածքների պատճառով ավելի վաղ նա տեղափոխվել էր Օսակայի հիվանդանոց: Հետաքննիչները սպասում են նրան հարցաքննելու հնարավորությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝…
ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։ Այս մասին հաղորդում է DW-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը: Սահմանափակող միջոցներն անդրադառնում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների վրա: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունվել է մի տեղեկության հիման վրա, որը Գերմանիայի կանցլեր…






