Ermenihaber

  • Թուրքիայում քովիդից հետո միլիոնատերերի թիվն ավելացել է 53 տոկոսով․ զեկույց

    Թուրքիայում քովիդից հետո միլիոնատերերի թիվն ավելացել է 53 տոկոսով․ զեկույց

    Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել ու հրապարակել՝ 2020 թվականի մարտից հետո Թուրքիայում միլիոնատերերի ու նրանց ունեցվածքի աճի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ համավարակի տարածումից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով, իսկ նրանց ունեցվածքը՝ 54 տոկոսով։ Աղբաբը նշել է, որ նվազագույն աշխատավարձ ստացողները, պետական աշխատողներն ու թոշակառուները…

  • Թուրքական լիրայի արժեզրկումը չի դադարում

    Թուրքական լիրայի արժեզրկումը չի դադարում

    Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու պատմական հակառեկորդներ գրանցել։ Նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ՝ 1 դոլարն արժե 10,09 լիրա, ինչն ավելի ցածր է, քան նախորդ հակառեկորդը։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Նշվում է, որ լիրան հակառեկորդներ է սահմանել նաև եվրոյի ու ֆունտի նկատմամբ։

  • Թուրքիայում ազատազարկվել է ընդդիմադիր առաջնորդի կինը

    Թուրքիայում ազատազարկվել է ընդդիմադիր առաջնորդի կինը

    Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Սելահեթթինի կինը մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու մեջ։ Բայց նրա փաստաբանները նշում են, որ դատարանի որոշումն անարդարացի է, քանի որ փաստաթուղթը ոչ թե կեղծ է, այլ այդտեղ կա ամսաթվի…

  • Թուրքիայում ընդդեմ պատվաստումների կուսակցություն է ստեղծվում

    Թուրքիայում ընդդեմ պատվաստումների կուսակցություն է ստեղծվում

    Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում, որը պայքարելու է ընդդեմ կորոնավիրուսի դեմ պատվաստումների, դիմակների պարտադիր կրման ու պարտադիր ՊՇՌ թեստերի դեմ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ կուսակցությունը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի»։ Դրա ստեղծման մասին հայտարարել է փաստաբան Ալի Օզհանը։ Վերջինս ընդգծել է, որ քաղաքական հաշվարկ չի լինելու ու կուսակցությունը պայքար է ծավալելու միայն…

  • Էրդողանը դժվարանում է կանգնած մնալ կամ էլ քայլել․ նրա առողջական վիճակը վատթարանում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Էրդողանը դժվարանում է կանգնած մնալ կամ էլ քայլել․ նրա առողջական վիճակը վատթարանում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առողջական վատ վիճակի մասին վկայող հերթական տեսանյութն է սկսել շրջանառվել թուրքական տիրույթում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դրանում երևում է, որ Էրդողանը հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնել ու քայլել, որը ցույց է տալիս նրա տկար վիճակը։

  • Թուրքիան պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կողմից Բայրաքթարներ կիրառելու համար․ Չավուշօղլու

    Թուրքիան պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կողմից Բայրաքթարներ կիրառելու համար․ Չավուշօղլու

    Վերջերս մեծ աղմում հանած՝ Ուկրաինայի կողմից թուրքական Բայրաքթարով Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերին հարվածելու վերաբերյալ թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն ասել է, որ այդ անօդաչուները պաշտպանական զենքեր են ու Թուրքիան պատասխանատվություն չի կրում՝ ուրիշների կողմից դրանց օգտագործման համար։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, երբ որևէ երկիր մեկ…

  • Ուժեղ երկարաշարժ Անթալիայում

    Ուժեղ երկարաշարժ Անթալիայում

    Այսօր առավոտյան Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191 կիլոմետր հեռավորությամբ գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի՝ ցնցման էպիկենտրոնը 36,1 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան։

  • Թուրքիայի իշխանություններն ունեն ըննդիմադիր լրագրողների մահվան ցուցակ․ Փեքեր

    Թուրքիայի իշխանություններն ունեն ըննդիմադիր լրագրողների մահվան ցուցակ․ Փեքեր

    Թուրքական մաֆիայի ներկայացուցիչ Սեդաթ Փեքերը, ով հայտնի է դարձել՝ Թուրքիայի իշխանությունների ու մաֆիայի միջև եղած կապերի բացահայտման շնորհիվ, որ իշխանություններն ունեն «մահվան ցուցակ», որտեղ բացի իրենից ներառված են նաև իր հայտարարությունները տարածող ընդդիմադիր լրագրողները։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Փեքերը Twitter-յան գրառման մեջ զգուշացրել է հնարավոր մահափորձերի մասին ու ասել, որ դրանք իրականացվելու են «Պաշտպանական…

  • Պայթյուն՝ Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում

    Պայթյուն՝ Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում

    Թուրքիայի Բուրսա նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով 1 բանվոր մահացել է, ևս 6-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ ու հոսպիտալացվել են։ Պայթյունի հստակ պատճառները պարզման փուլում են։

  • Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրա փոխհատուցում կստանա

    Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրա փոխհատուցում կստանա

    Հրանտ Դինքի ընտանիքի Ստամբուլի 6-րդ վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։ Ըստ հայցի՝ ՆԳՆ-ն ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դատարանը որոշել էր բավարարել էր հայցը։ Այժմ Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է «Ակոսի» նախկին խմբագրի սպանության վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Այսպիսով՝ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, նրանց…

  • Թուրքիան մեղադրվում է անչափահասներին պատերազմում օգտագործելու մեջ․ ՄԱԿ-ի զեկույցը

    Թուրքիան մեղադրվում է անչափահասներին պատերազմում օգտագործելու մեջ․ ՄԱԿ-ի զեկույցը

    Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք առաքելություն է իրականացրել Լիբիայում, որի ընթացքում փաստեր են ձեռք բերվել 2016-ից ի վեր Լիբիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ կազմվել է զեկույց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ զեկույցի՝ Լիբիան ու Թուրքիան խախտել են երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված պարտավորություններն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել…

  • Էրդողանը միջնորդել է՝ զրկել Փայլանին անձեռնմխելիությունից

    Էրդողանը միջնորդել է՝ զրկել Փայլանին անձեռնմխելիությունից

    Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ու ևս 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ միջնորդությունը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին։

  • Դավութօղլուն Էրդողանի հետ դաշինք չի կազմի

    Դավութօղլուն Էրդողանի հետ դաշինք չի կազմի

    «Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ չի հրաժարվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիբ Էրդողանի հետ հանդիպելուց, քանի որ դա կհակասի քաղաքականության էությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են մաս դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի։…

  • Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է

    Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է

    Անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մանավգաթ նահանգում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ փորձ է արվում օդային և ցամաքային միջոցներով հրդեհը վերցնել վերահսկողության տակ և մարել։ Ըստ աղբյուրի՝ հայտնի չէ, թե ինչի հետևանքով է առաջացել հրդեհը։ Այս պահին տեղում աշխատում է 2 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և 7 հրշեջ մեքենա։