Ermenihaber
Թուրքիայում նորից անտառային հրդեհ է
Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել, բայց այս անգամ ոչ թե սա բնական աղետ է, այլ ռազմական գործողության հետևանք։ Հրդեհը բռնկվել է Դերսիմ նահանգում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ հրդեհը չի վերցվում վերահսկողության տակ։
Էրդողանը կայցելի ԱՄՆ․ նախատեսված է հանդիպում Բայդենի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով սեպտեմբերի 19-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանի այցն ավարտվելու սեպտեմբերի 22-ին։ Այդ ընթացքում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իսրայելի նախագահ Խաիմ Հերցոգի հետ։
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 9 զոհ ու 30 տուժած
Թուրքիայի արևմուտքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կանգնաց բեռնատարին։ Բախման արդյունքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 30-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում ընդհանուր գտնվել է 50…
Ատելության խոսքը հանցանք է․ Փայլանը՝ ադրբեջանցի պաշտոնյային
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական կեցվածքին և հռետորաբանությանը: Նշվում է, որ Ալթունն իր ելույթներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել…
Մեր դուռը բաց է նաև Հայաստանի համար․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն խոսքն ուղղելով Հայաստանին, հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել. «Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող…
Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան փոխայցեր կատարել առանց անձնագրի
Երեկ՝ փետրվարի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձանագրություն է ստորագրել, որով էլ ավելի է դյուրացվել Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայից Ադրբեջան տեղաշարժվելը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ այսուհետ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան փոխայցելություններ կատարել՝ իրենց մոտ ունենալով ուղղակի նույնականացման քարտեր։ Այսինքն՝ անձնագրի առկայությունն այլևս պարտադիր չէ։
Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճիշտն ասած աշխատակցին
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից, գրում է Ermenihaber-ը։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» (Azerbaycan sivillere saldırıyor)։ Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Հեռուստաընկերությունը…
Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ընթացող ռազմագործողություններից, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը Հայաստանն անվանել է տարածաշրջանի «խաղաղությանը և կայունությանն ուղղված սպառնալիք»։ Փորձել է վստահեցնել, որ թուրք ժողովուրդը նախկինի նման իր բոլոր հնարավորություններով ադրբեջանցի եղբայրների կողքին է։ Էրդողանը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի եռանախագահությանը։ Առաջինին քննադատել է երկակի…
Եվրամիությունը Թուրքիայի դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել
Արևելյան Միջերկրականում հունական ափերի մոտ Թուրքիայի կողմից կատարվող անօրինական հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ հույն-թուրքական հարաբերությունները, հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ սեպտեմբերի 24-25-ին տեղի է ունենալու Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակներում հերթական անգամ քննարկելու է Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում: Թեմայի վերաբերյալ հունական «Alpha» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս…
Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի կլինի դռնփակ
Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը։ Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ…
ԵՄ-ն փակ կպահի սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար
Ինչպես հայտնի է 2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի՝ ավելի ուշ հայտարարվել էր, որ օգոստոսին ևս հարցը քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է…
Թուրքիայում վթարվել է զինծառայողներ տեղափոխող ավտոբուս․ կան զոհեր ու հոսպիտալացվածներ
Թուրքիայի Մերսինի նահանգում վթարի ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ավտոբուս․ վերջինս կողաշրջվել է, հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ վթարի հետևանքով մահացել են 5 զինծառայողներ ու վարորդը։ Վնասվածքներ են ստացել 30-ից ավելի զինծառայողներ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։ Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։
Կարո Փայլանը հարցեր է ուղել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան, հայտնում են Ermenihaber-ից։ Հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը…
Պուտինն Էրդողանին ընդունել է սրահում, որտեղ դրված են եղել թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններ
Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված 2 արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել: Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878թթ.-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի…














