Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 9 զոհ ու 30 տուժած

Ամենադիտվածներ

artur vardanyan

Թուրքիայի արևմուտքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կանգնաց բեռնատարին։

Բախման արդյունքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 30-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում ընդհանուր գտնվել է 50 մարդ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ