evro dolar
2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ՝ 10 տարի շարունակ: Հայաստանը պարտավորություն էր ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը, սակայն ներդրումները չեն վերադարձվել, որին գումարվել է 5-րդ բլոկի վերակառուցման…
Թուրքական լիրան շարունակում է իր ռեկորդային անկումը։ Այս մասին տեղեկանում ենք փոխարժեքների առքուվաճառքների տվյալներից։ Ըստ այդմ, երկուշաբթի առավոտվա դրությամբ մեկ ԱՄՆ դոլարն արժեր 17,04 թուրքական լիրա, որը կրկին հակառեկորդային է վերջինիս համար։ Նշենք, որ այս տարվա հունվարին 1 դոլարն արժեր 7,3 լիրա։
Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են տեղի ունենեցել: Այս մասին հայտնել է Interfax-ը։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաներն անցել են ոստիկանների հետ բախումներով, ցույցերի մասնակիցներին ցրելու համար կիրառվել են հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածներ։ Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել, դառնալով…
Թուրքիայում երեկ երեկոյան մարդիկ Ստամբուլում և Անկարայում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի ու պահանջել Կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները։ Նման պահանջի պատճառը թուրքական լիրայի «անկասելի» արժեզրկումն է։ Լիրան վերջին շրջանում դոլարի նկատմամբ փոխարժեքի նոր հակառեկորդներ է սահմանում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարն արժեր 13,4 լիրա։ Kadıköy'deki eylem sürüyor: "AKP mezara halk…
Սեպտեմբերի 8-ին ՀայՓոստ ՓԲԸ-ն հայտնել է, որ այսուհետ հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջև: «Դրա համար ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային…
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ զարգացման ֆրանսիական գործակալության և «էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության փորձագետների հետ, որի ժամանակ քննարկվել են գործակցության հարցեր։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 5 տոկոսով Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ պետական եկամուտների…
Հուլիսի 26-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ հունվար-հունիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով, իսկ միայն հունիս ամսվա աճը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին՝ 2020-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 2.1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 6.8 տոկոսով,…
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունում ածխաջրածինների առևտրում դոլարային հաշվարկներից: «Համոզված եմ, որ եկել է ժամանակը, որ ԵԱՏՄ-ն պետք է լուրջ քաղաքական որոշում կայացնի ածխաջրածինների ներքին առևտրի ապադոլարացման վերաբերյալ», – ասել է Բելառուսի նախագահը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ում առաջնային խնդիրներից մեկը փոխարժեքների պահպանման և հաշվարկների անվտանգությունն ապահովելու…
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք արմատախիլ անելու գործելաոճը և միևնույն ժամանակ կարևորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով…
Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն…
Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում…
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է դրամի արժերկման թեմային վերաբերվող հարցին։ «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմազան գործիքակազմ, որ երբ անցանկալի զարգացումներ լինեն, ադեկվատ գործողություներ կիրականացնենք շուկայում: Կարծում եմ, ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա, կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»:
Bloomberg-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ըստ ԱՄՆ դոլարի նկատմամբ համաշխարհային արժույթների փոփոխականության ցուցանիշի՝ ռուբլին երկրորդ տեղ է բարձրացել: Ռուբլուն փոփոխականությունը, որը հաշվարկվել է եռամսյա գործարքների գների հիման վրա, կազմել է 25,9 տոկոս: Առաջին տեղում մեքսիկական արժույթն է, որն ունի փոփոխականության 26,3 տոկոս: Ռուբլին փոփոխականության այսպիսի ցուցանիշի է հասել մի կողմից՝ Սաուդիան Արաբիայի հետ նավթի շուրջ համագործակցության…