Ֆրանսիացի մասնագետները ՊԵԿ-ին առաջարկել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ

Ամենադիտվածներ

Ֆրանսիացի մասնագետները ՊԵԿ-ին առաջարկել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ զարգացման ֆրանսիական գործակալության և «էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության փորձագետների հետ, որի ժամանակ քննարկվել են գործակցության հարցեր։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա առաքելություն:

Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության փորձագետների և ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետները օրինակներով ներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ում առկա օրենսդրական կարգավորումները և ստուգման գործընթացները, ինչի հիման վրա առաջարկվել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։ Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաև ֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանման բանաձևերը:

Այնուհետև, ծրագրի թիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ՝ ամփոփելու հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկելու հետագա քայլերը։

Առաքելությունը գլխավորել է ծրագրի գլխավոր փորձագետ, Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության ներկայացուցիչ (DGFIP) Ժակ Շերբեթյանը:

Հիշեցնենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքել է համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումների: 2019 թվականի հուլիսին Էքսպերտիզ Ֆրանսի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում», – ասված է հաղորդագրությունում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();