Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 5 տոկոսով

Ամենադիտվածներ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 5 տոկոսով

Հուլիսի 26-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ հունվար-հունիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով, իսկ միայն հունիս ամսվա աճը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 8 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին՝ 2020-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 2.1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 6.8 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հունիսին աճը կազմել է 8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2.7 տոկոսով:

2021 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսն աճել է 5.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 10 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 0.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.4 տոկոս աճ, իսկ աճը միայն հունիս ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 20.1 տոկոս:

Հունվար-հունիսին Հայաստանից արտահանումն աճել է 23.3 տոկոսով, ներմուծումը՝ 7.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հունիսին եղել է 522.08:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();