evro rubli
Նավթի էժանացման հետևանքով ռուբլին կփլուզվի
Brent ապրանքանիշի նավթի պայմանագրային գինը մայիսին մատակարարման համար ընկել է 25 դոլարից ներքև՝ բարելի համար։Միջմայրցամաքային բորսայի տվյալները հավաստիացնում են, որ ժամը 20:33-ի դրությամբ վառելիքն արժեր 24,96 դոլար՝ բարելի համար։ Նավթը մեկ օրվա ընթացքում էժանացել է 14,5%-ով։ Առավոտյան Brent-ն արժեր 28 դոլարից ավելի, սակայն սրընթաց ընկավ։ Դրա հետևանքով ռուբլին փլուզվեց։ Միջազգային սակարկումներում դոլարի փոխարժեքը մոտեցավ 82…
Գեղամ Գևորգյանը պարզաբանել է մի շարք ապրանքների թանկացման պատճառները
Այսօր` մարտի 17-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ, ըստ որոնց մի շարք ապրանքների դեֆիցիտ և թանակացում է առաջացել հայաստանյան շուկայում: Նրա խոսքով, սպիրտի թանկացումը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ. գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում հունվարի 1-ից տեղի ունեցած…
Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում. էկոնոմիկայի նախարար
Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Հավելելով՝ ասաց. «Բարեբախտաբար, առաջին ազդանշանները, որոնք ստացվեցին երկու օր առաջ, շարունակություն չստացան, եւ ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կրտուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր ցուցանիշի: Ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման…
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը․ Համաշխարհային բանկ
Ըստ Համաշխարհային բանկի փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրի՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Փետրվար ամսվա տնտեսական զարգացումների համառոտագրերի հղումները ԱՅՍՏԵՂ: Ըստ ՀԲ-ի՝ հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝…
Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա բանտարկության
ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հեռուստատեսության տեղեկատվությամբ՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել գանգատարկելու վճիռը և վճռափոխության գանգատ չի տվել, նա նաև պետք է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով շուրջ…
Արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը կարող է դադարել գոյություն ունենալ․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց
Ըստ Հայաստանի Հանրապետության «Կենտրոնական բանկի մասին» օրենքի՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակն է հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը։ Այս մասին խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Արտոնագրման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը փոխարժեքի տատանումների հանդեպ՝…
Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ
Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով: Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել…
Ասանժի դատավարությունը կարող է 6 տարի տևել․ Daily Mail
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի: Այս մասին հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ դատավարությունը հարկատուների վրա կարող է նստել 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։ «Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության…
Նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ տրամադրելու մասին հարցը Շվեյցարիայում դրվել է քննարկման
Շվեյցարիայի Դաշնային ժողովի ազգային խորհուրդը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն: Այս մասին տեղեկացնում է RTS հեռուստաալիքը։ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության Խորհուրդը նախապես հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որն է՝ ԵՄ անդամ երկրներում պարտադիր արձակուրդ մտցնել նորածին երեխաներ ունեցող հայրերի համար։ Երեխայի…
Իշխանություննուները ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում: Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին…
Հոնկոնգում ցուցարարները կոչ են անում կանխիկացնել փողերը․ South China Morning Post
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի և մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաև սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով: Դրանով իսկ նրանք փորձում են վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին և հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի թուլացմանը: Այս մասին հայտնել է South China Morning…
Ակնկալում ենք, որ լարին կկայունանա․ Բախտաձե
«Մենք ակնկալում ենք, որ լարին կկայունանա»,- լարիի փոխարժեքի և երկրի տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ նկատվում է առևտրային դրական դինամիկա և արտահանման բարձր ցուցանիշ: Նրա խոսքով, երկրի գործադիրն անում է ամեն ինչ տնտեսական ոլորտում աճող դինամիկան պահպանելու…
Չինաստանի ֆոնդային ինդեքսները ԱՄՆ-ի հետ առևտրային կոնֆլիկտի սրման պատճառով նվազում են
Չինաստանի ֆոնդային բորսաների հիմնական ինդեքսները նվազում են 2.6-3 տոկոսով ԱՄՆ-ի՝ Չինաստանը արժութային մանիպուլյատոր ճանաչելու որոշման և երկու երկրների միջև առևտրային կոնֆլիկտի սրման հետևանքով: Այս մասին վկայում են գործարքների տվյալները, որ հաղորդում է РИА Новости-ն: 11:08-ին Շանհայի Shanghai Composite ֆոնդային բորսային հիմնական ինդեքսը նվազել է 2.67 տոկոսով՝ մինչև 274602 կետ, Շենչժենի Shenzhen Composite բորսայի՝ 3,27 տոկոսով՝…
Անգլիայի բանկը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը
Անգլիայի բանկը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի կանխատեսումը հաջորդ 2 տարվա համար: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Բանկը զգուշացրել է, որ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը կհանգեցնի ֆունտ սթերլինգի փոխարժեքի հետագա նվազեցմանը: Բանկը նաև հայտնել է, որ այս տարի կանխատեսվում է մինչև 1.3% տնտեսական աճ: Բանկի կանխատեսումները հիմնված են բրեքզիթի վրա՝ ԵՄ-ի…
Լարիի արժույթի հակառեկորդի պատճառով կվաճառվի արժութային ռեզերվների մի մասը
Վրաստանի Ազգային բանկը որոշել է վաճառել արժութային ռեզերվների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Ազգային բանկի կայքին: Հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 6,6%-ով: Եթե հունիսի 20-ին Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2,7871, ապա օգոստոսի 1-ին այն արդեն հասել է…















