Football
Շատ եմ կարոտում Հայաստանը, իմ խաղընկերներին. Մարկոս Պիզելլի
Մարկոս Պիզելլին, ով հունվարին վնասվածք էր ստացել ու լքել էր հայկական հավաքականը, իր գնալուց հետո առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ: Ֆուտբոլիստը պատմել է իր առողջական վիճակի և ապագա ծրագրերի մասին: «Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և հիմա ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ…
Եթե ինձնից կախված լիներ` Նեյմարը վաղուց Ռեալում կխաղար. Ռոբերտո Կառլոս
«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտնել է, որ շատ կցանկանար կազմակերպել Նեյմարի տեղափոխումը մադրիդյան կաումբ: Նա ասել է, որ եթե իրենից ինչ-որ բան կախված լիներ, ապա Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, սակայն կյանքն այնպես չէ, ինչպես, որ մենք ենք ցանկանում: «Մեծագույն ֆուտբոլիստները միշտ պետք է խաղան աշխարհի լավագույն ակումբներում: «Ռեալն» այսօր առաջնային տարբերակ է ցանկացած խաղացողի…
Գիտակցության է եկել մոտ 3 տարի կոմայի մեջ գտնվող ֆուտբոլիստը
«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին, ով արդեն 2 տարի 9 ամիս գտնվում էր կոմայի մեջ գիտակցության է եկել: Այս մասին հայտնում են Հոլանդական ԶԼՄ-ները և նշում, որ նախկին ֆուտբոլիստը արթնացել է, ուտում է, իսկ Նուրիի եղբայրը հայտնել է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է և այժմ նա ապրում է այն տանը, որը հատուկ իր…
Ռեալը հետաքրքված է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանով
Մադրիդի «Ռեալը» հետաքրքված է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան` Նիկոլա Վլաշիչի ծառայություններով: Արքայական ակումբին նման խորհուրդ տվել է Վլաշիչի նախկին թիմակիցը և ներկայիս «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Մադրիչի խոսքով Վլաշիչը ապագայում կարող է փոխարինել իրեն: Հայտնենք, որ նրա պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը:
Կիելինին կշարունակի հանդես գալ Յուվեում
«Յուվենտուսի» և ակումբի պաշտպան Ջորջո Կիելինի միջև կնքված պայմանագիրը այս ամառ կկորցներ իր ուժը, սակայն ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը ցանկացել է շարունակել համագործակցությունը Կիելինիի հետ։ Այս մասին հայտնում է gazetta.it-ը։
Գվարդիոլան իր ներդումն է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նվիրատվություն է կազմակերպել, իր ներդրումն ունենալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում: Մարզիչը 1 միլիոն եվրո է նվիրել Կատալոնիայում գործող ֆոնդերից մեկին: Ֆոնդը անհրաժեշտ իրեր է տրամադրում համայնքներում գործող բժշկական հաստատություններին: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Իվան Ռակիտիչը որոշել է՝ որ ակումբում կշարունակի կարիերան
Իվան Ռակիտիչը ցանկանում է վերադառնալ «Սևիլիա»: Ռակիտիչը տեղեկացրել է իր գործակալին, որ միակ ակումբը, որտեղ կցանկանա շարունակել կարիերան, դա «Սևիլիան» է: Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս և ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել նրան: Այս մասին հաղորդում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Սևիլիայում» Ռակիտիչը հանդես է եկել 2011-2014 թվականներին: …
Արսենալը նոր տեղեկություններ է հայտնել Արտետայի առողջական վիճակի մասին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արտետան վարակվել է կորոնավիրուսով և ակումբի պաշտոնական մամուլի ծառայությունը նոր տեղեկություններ է հայտնել Արտետայի առողջական վիճակի մասին: «Միկելի առողջական վիճակը գերազանց է: Նա բարձր տրամադրություն ունի և վստահ է, որ շուտով կվերադառնա աշխատանքին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզիչը այժմ ֆուտբոլիստների հետ շփվում է ինտերնետի միջոցով: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԱՊԼ-ի…
Աթլետիկոյի գլխավոր մարզիչը հայտնել է իր համար լավագույն ֆուտբոլիստի անունը
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, թե ով է իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկասկած, Լիոնել Մեսին է: Նա վճռորոշ դեր ունի խաղադաշտում»,- հայտնել է մարզիչը և հավելել, որ Մեսին խաղադաշտում իրենից վտանգ է ներկայացնում նույնիսկ, երբ գնդակը իր մոտ չէ: «Մեսին միայն իր ֆիզիկական ներկայությամբ կարողանում է առաջ տանել թիմը»,-…
Պոգբան տեսահոլովակ է հրապարակել Յուվենտուսի խաղաշապիկով
Պոլ Պոգբան ով միաժամանակ Ֆրանսիայի ազգային հավաքականի և Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան է իր Instagram-ի էջում հրապարակում է կատարել: Ֆուտբոլիստը ցուցադրում է, թե ինչպես է մարզվում տնային պայմաններում: Հատկանշական է, որ հրապարակման մեջ ֆուտբոլիսը իր նախկին թիմի՝ «Յուվենտուսի» խաղաշապիկով է: Իհարկե, խաղաշապիկը շատ հարցեր է առաջացրել երկրպագուների մոտ, իսկ Պոգբան պարզաբանել է, որ ինքն այդպես…
Արսենալը մտադրություն ունի Մխիթարյանի տրանսֆերի վաճառքով ձեռք բերել նոր ֆուտբոլիստի
«Արսենալի» ղեկավարությունը ամառային տրանսֆերի ժամանակ պատրաստվում է ակումբում լուրջ փոփոխություններ իրականացնել: Թիմի կազմի փոփոխությունը ժամանալ «Արսենալը» մտադրություն ունի վաճառել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին վաճառել «Ռոմային» և վաճառքից ստացված գումարով ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին: Դրիս Մերտենսին, այս պահին «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է և ակումբը պատրաստ է կնքել…
Վինիսիուսը խոսել է Ռեալի կազմում իրեն օգնած ֆուտբոլիստների մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը խոսել է թիմում իրեն օգնած մարդկանց մասին: Վինիսիուս Ժունիրորը հայտնել է, որ բոլորից շատ իրեն օգնել է Բենզեման: Նա օգնել է ինձ առաջին իսկ օրվանից։ Նա խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ որոշում կայացնել։ «Ամեն անգամ, երբ մենք միասին խաղում ենք, նա ինձ ասում է, որ հանգիստ մնամ ու կենտրոնանամ։ «Աթլետիկոյի» դեմ…
ՖԻՖԱ-ի նախագահի բաց նմանակը բոլորին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն բաց նամակ է գրել` կորոնավիրուսի համաճարակի մասին. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլորին, ովքեր ներգրավված են մեր հիանալի խաղում: Ամենակարևորը` ֆուտբոլային իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները բնակչության շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար: Համաշխարհային ֆուտբոլային հանրությունը ցույց է տվել համերաշխության և միասնության զգացողություն՝ ի…














