Football
Արսեն Մարտիրոսյանը դարձել է Մ-23 ԵԱ հաղթող
Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Մ-23 տարեկանների 109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայում Արսեն Մարտիրոսյանը հավասարը չուներ։ Մեր ծանրորդը 3 ոսկե մեդալ նվաճեց՝ 176, 207, երկամարտում՝ 383 կգ արդյունքով։ Արսենը մոտակա մրցակցին գերազանցեց 2 կգ-ով։ Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիշեցնենք, որ…
Պելեգրինին երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ
Լորենցո Պելեգրինին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։ Ըստ Նիկոլո Սկիրայի, Պելեգրինիի հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից:
Ժամանակ առ ժամանակ ես բարկացնում եմ Գվարդիոլային․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք խաղի մասին։ Նա ասել է, որ Պեպին եռբեք չի ասել, որ իրեն դուր է գալիս։ «Դա ճիշտ է: Ակնհայտ է, որ ժամանակ առ ժամանակ ես բարկացնում եմ նրան այն ամենի համար, ինչ ասում եմ մամուլի ասուլիսների ժամանակ: Չեմ ցանկանում նրա մասին որևէ վատ բան…
Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Լիվերպուլը ու Տոտենհեմը
Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին: Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2022 թվականի ամառ, կողմերը դեռ չեն կարող պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ: Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից:
Ռեալը հետաքրքրված է Ինտերի կենտրոնական պաշտպանով
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 22-ամյա խաղացողին, եթե նրանք ստանան 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:
Լավագույն խաղացողները պետք է լինեն Մադրիդում, և Մբապեն հաստատ նրանցից մեկն է․ Կրոս
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին: Նա ասել է, որ ամռանը արդեն ասել է, որ կուզենա Մբապեի նման խաղացողը լինի իր թիմում։ «Բայց եթե դա տեղի չունենա, մենք, միևնույնն է, կունենանք լավ թիմ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, ինձ համար դժվար է ասել, քանի որ…
Լիվերպուլը պատրաստ է մեծ գումարներ ծախսել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վրա
«Լիվերպուլը» գլխավորում է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքը։ Ակնկալվում է, որ տրանսֆերային գործարքը նրանց վրա կարժենա մոտ 100 մլն ֆունտ (117 մլն եվրո): «Լիվերպուլի» սեփականատերերը պատրաստ են մեծ գումարներ ծախսել 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վրա, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ջուդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Այս մասին տեղեկանում…
Խետաֆեն պարտվել է մի ողջ մրցաշրջան
Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Խետաֆեն» 0-2 հաշվով զիջեց «Բետիսին»։ Նշենք, որ այս պարտությունը 7-րդն էր «Խետաֆեի» համար ընթացիկ մրցաշրջանում։ Այս ցուցանիշով «Խետաֆեն» վերջին 25 տարում միակ ակումբն է։ Առհասարակ, մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղերից հետո նույնքան պարտություն գրանցել է չորս ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք Opta-ից։
Յովիչը կարիերան կարող է շարունակել այլ ակումբում
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է անգլիական երկու ակումբի ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» և «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, կամ Ա Սերիայում։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։
Ռեալը հետաքրքրված է Ռոմայի կիսապաշտպանով
«Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ Նշվում է, որ ակումբը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։ Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին…














