France Football

  • Ես ինձ չեմ համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը․ Մեսսի

    Ես ինձ չեմ համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը․ Մեսսի

    ՊՍԺ-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո անկեղծացել է, որ ինքն իրեն չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Մեսսիի խոսքերը փոխանցում է France Football-ը։ Արգենտինացին նշել է, որ իրեն համարում են լավագույններից մեկը ու դա բավարարում է իրեն։ Մեսսին ընդգծել է, որ երբեք չի ցանկացել ինչ-որ մեկի համար կուռք լինել ու…

  • Ոսկե գնդակը պիտի նորից շնորհվի Մեսսիին․ Պոչետինո

    Ոսկե գնդակը պիտի նորից շնորհվի Մեսսիին․ Պոչետինո

    Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ 2021 թվականի «Ոսկե գնդակը» պետք է տրվի իր ղեկավարած թիմի աստղ Լիոնել Մեսսիին։ Պոչետինոյին մեջբերում է France Football-ը։ Նա նշել է, որ եթե նույնիսկ նրան չմարզեր, ապա առանց որևէ կասկածի էլի նույնը կասեր։ Պոչետինոյի խոսքով՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է երկրորդը լինի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից»…

  • Ու՞մ կտար Ոսկե գնդակը Մեսսին

    Ու՞մ կտար Ոսկե գնդակը Մեսսին

    ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին ասել է, թե «Ոսկե գնդակի» խաղարկության ժամանակ ում օգտին կքվեարկեր։ Այս մասին հայտնում է France Football-ը։ Մեսսին ասել է, որ նա հեշտորեն կքվեարկեր Նեյմարի ու Մբապեի օգտին։ Արգենտինացին նշել է, որ կա նաև Լևանդովսկին, ով ցնցող տարի է անցկացրել, ինչպես նաև տարվա ընթացքում հրաշալի է եղել Բենզեման։

  • France Football-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Մեսիի հետ

    France Football-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Մեսիի հետ

    France Football-ը հրապարակել է ամսագիր, որի շապիկին ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին է՝ փարիզյան ակումբի սպորտային վերարկուով: Հարցազրույցը «Ես չեմ սխալվել» վերնագրով է։ La une de France Football de ce samedi avec la liste des nommés du Ballon d'Or / France Football front page for this month, including the 2021 Ballon d'Or nominations ⚽️✨#ballondor pic.twitter.com/DNmrZ64efB — Ballon…

  • Իբրան համարում է, որ խաղային որակներով ինքը վատը չէ Մեսսիից ու Ռոնալդուից

    Իբրան համարում է, որ խաղային որակներով ինքը վատը չէ Մեսսիից ու Ռոնալդուից

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն՝ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Իբրահիմովիչն այդ մասին խոսել է France Football-ի հետ։ Նա նշել է, որ ինքը խաղային որակներով վատը չէ նրանցից, բայց տիտղոսների առումով ինքը չի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Իբրան միաժամանակ ասել է նաև, որ ինքն իրեն իր հոգու խորքում լավագույնն է համարում,…

  • Նեյմարը պատմել է Մբապեի մասին

    Նեյմարը պատմել է Մբապեի մասին

    ՊՍԺ-ի աստղ Նեյմարը խոսել է իր թիմակից Կիլիան Մբապեի մասին։ «Առաջին հերթին, ինձ հիացրեց այն, թե ինչպիսի մարդ է նա։ Կիլիանը միշտ շատ նրբանկատ, ուրախ, քաղաքակիրթ ու բարի է բոլորի հետ շփման մեջ։ Հիանալի մարդ։ Ահա թե ինչու ենք մեր առաջին հանդիպումից այդքան հեշտ լեզու գտնում իրար հետ։ Իհարկե, հնարավորություն եմ ունեցել նաև մարզումների ժամանակ…

  • Մեսսին ու Ռոնալդուն մեկնաբանել են բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում իրենց հայտնվելը

    Մեսսին ու Ռոնալդուն մեկնաբանել են բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում իրենց հայտնվելը

    «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին ու «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են France Football պարբերականի կազմած բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում։ Ֆուտբոլիստները մեկնաբանել են այս իրադարձությունը։ Մեսսին Instagram-ի իր էջում գրել է, որ իր մեծ պատիվ է այդ կազմում ընդգրկվելը։ Նա նշել է, որ հավաքականում ֆենոմենալ ֆուտբոլիստներ են։ Ռոնալդուն էլ իր հերթին է գրառում արել Instagram-ի իր…

  • ՖԻՖԱ-ն այժմ լրջորեն քննարկում է Ոսկե գնդակի պարգևատրելու հնարավորությունը. Ռումենիգեն

    ՖԻՖԱ-ն այժմ լրջորեն քննարկում է Ոսկե գնդակի պարգևատրելու հնարավորությունը. Ռումենիգեն

    «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Ոսկե գնդակ» մրցակաբաշխությունը 2020-ի մասին: Նախագահը հայտնել է, որ ինքը խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ այն մասին, որ France Football ամսագիրը որոշում է կայացրել չանցկացնել «Ոսկե գնդակ» մրցակաբաշխությունը 2020-ի վերջին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ռումենիգենի խոսքով` ՖԻՖԱ-ն քննարկում է այս մրցանակը հանձնելու հնարավորությունը: Նա նաև հավելել է, որ Ինֆանտինոյի…

  • Փորձեցինք խուսափել հնարավոր վնասվածքից․ Տուխել

    Փորձեցինք խուսափել հնարավոր վնասվածքից․ Տուխել

    Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«ՊՍԺ» հանդիպմանը բրազիլացի հարձակվող Նեյմարը մնացել էր պահեստայինների նստարանին։ Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է այդ թեմային: «Հանդիպումից առաջ ես խոսեցի Նեյմարի հետ և ասացի, որ նա դուրս կգա խաղադաշտ երկրորդ խաղակեսում»,-նշել է նա։ Մարզչի խսքով՝ նա բացակայել էր վերջին 6 շաբաթվա ընթացքում։ «Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել և փորձեցինք խուսափել…

  • Դիբալան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

    Դիբալան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

    Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Ակումբը պատրաստ է «Յուվեին» 90 միլիոն եվրո վճարել արգենտինացու տեղափոխության համար։ France Football-ի հաղորդմամբ՝ Դիբալան դիտարկվում է որպես Նեյմարին փոխարինող։ Ավելի վաղ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել էր, որ չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ ու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ուզում է տեղափոխվել կատալոնական…

  • Լոկոմոտիվը հրաժարվեց ֆուտբոլ խաղալ. Ռոնալդու

    Լոկոմոտիվը հրաժարվեց ֆուտբոլ խաղալ. Ռոնալդու

    Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, որ Չեմպիոնների լիգայի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1) չկարողացավ գոլ խփել: Պորտուգալացին նաև քննադատել է ռուսական ակումբին պաշտպանվողական ոճի խաղի համար: «Մենք խաղացինք «Լոկոմոտիվի» դեմ, որը հրաժարվեց ֆուտբոլ խաղալ և պարզապես «կայանել էր ավտոբուսը» դարպասի մոտ: Դժվար էր գոլ խփել, ինձ չհաջողվեց այդ անել:…

  • Մոնակոն հետաքրքրված է Էդին Ջեկոյի ծառայություններով

    Մոնակոն հետաքրքրված է Էդին Ջեկոյի ծառայություններով

    Իտալական «Ռոմա»-ի և Բոսնիայի ազգային հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական «Մոնակո»-ում: Այս մասին հաղորդում է France Football-ը: Ինչպես նշում է աղբյուրը, «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը մտադիր է ակումբում կիրառել 4-4-2 դասավորությունը և հենց այդ պատճառով է; ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ Ջեկոյին: 33-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց «Մոնակո»-ն կարող…

  • Նեյմարի և Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա կարող է օգնել Բավարիային

    Նեյմարի և Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա կարող է օգնել Բավարիային

    «Բարսելոնա»-ի հավանական նորեկներ Գրիզմանի ու Նեյմարի տրանսֆերային սագայի ավարտը ոչ միայն հարկավոր է կատալոնական ակումբին, այլ նաև «Բավարիա»-ին: Այս մասին տեղեկացնում է France Football-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է «կապտանռնագույններ»-ի վինգեր Ուսման Դեմբելեի խաղով: Այնուամենայնիվ, մյունխենյան թիմի սպորտային տնօրենն Հասան Սալիհամիջիչը չի շտապում բանակցություններ սկսել՝ լավ հասկանալով, որ ֆրանսիացու տրանսֆերը կարելի է ավելի…

  • Նրա դեմ մրցելը մեծ պատիվ է․ Սիլվան ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

    Նրա դեմ մրցելը մեծ պատիվ է․ Սիլվան ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

    France Football-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը: «Լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ տեսել եմ, Լիոնել Մեսսին է: Խաղադաշտում նրա դեմ մրցելը մեծ պատիվ է, սակայն նրանով կհիանամ մեկ ուրիշ անգամ: Հիմա մեզ սպասում է Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը: Ինձ համար միշտ էլ բարդ է եղել…

  • Մեսսի-Ռոնալդու՝ France Football-ի անսպասելի անդրադարձը

    Մեսսի-Ռոնալդու՝ France Football-ի անսպասելի անդրադարձը

    Հանրահայտ France Football սպորտային պարբերականը՝ իր հերթական համարը նվիրել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի երկար տարիների հակամարտությանը: Երկու ֆուտբոլիստների իլյուստրացիաներով պատկերված շապիկի վրա անսպասելի լուծումով է տրված՝ Մեսսին և Ռոնալդուն համբուրվում են։ Նշենք, որ Մեսսին ընթացիկ մրցաշրջանում առաջատարն է «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում :