Իբրան համարում է, որ խաղային որակներով ինքը վատը չէ Մեսսիից ու Ռոնալդուից

Ամենադիտվածներ

Իբրան համարում է, որ խաղային որակներով ինքը վատը չէ Մեսսիից ու Ռոնալդուից

«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն՝ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Իբրահիմովիչն այդ մասին խոսել է France Football-ի հետ։

Նա նշել է, որ ինքը խաղային որակներով վատը չէ նրանցից, բայց տիտղոսների առումով ինքը չի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը։

Իբրան միաժամանակ ասել է նաև, որ ինքն իրեն իր հոգու խորքում լավագույնն է համարում, բայց մի ֆուտբոլիստին մյուսի հետ համեմատելը տեղին չէ, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։

Զլատանը նշել է նաև, որ ինքը չունի «Ոսկե գնդակի» կարիք, այդ «Ոսկե գնդակն» ունի իր կարիքը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ