G20
Պուտինը Թրամփին ՌԴ է հրավիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Մենք ԱՄՆ նախագահին հաջորդ տարի հրավիրել ենք ՌԴ` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ Թրամփը դրական է…
G20-ի առաջնորդների կանայք շրջել են ռիկշիներով
G20-ի առաջնորդների կանայք ուրբաթ մասնակցել են մշակութային ծրագրին՝ մինչ նրանց ամուսինները գագաթնաժողովի նստաշրջաններին քննարկել են համաշխարհային տնտեսության և թվայնացման հարցերը: Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Այս մասին հաղորդում է TACC-ը: Օրվա երկրորդ կեսին G20-ի առաջնորդների կանայք ավտոբուսով ժամանել են Օսակայի մոտակայքում գտնվող Կիոտո քաղաք, որը երկար ժամանակ Ճապոնիայի մայրաքաղաքն էր: Կիոտոն զբոսաշրջիկներին գրավում է…
G20-ի ղեկավարներին կերակրել են կրեատիվ խոհանոցի կերակրատեսակներով
Օսակայում G20-ի գագաթաժողովում պետությունների ղեկավարներին հյուրասիրել են Hyatt Regency հյուրանոցի շեֆ-խոհարարների պատրաստած կերակուրներով, որոնց կերակրացանկը հրապարակվել է հանդիպման կազմակերպիչների կողմից։ Որպես նախուտեստ հյուրերին առաջարկել են տերին ծովային պերկեսից, բանջարեղենի խյուս, ուտելի ծաղիկներ: Այս մասին տեղեկացնում է RBK-ն։ Հիմնական կերակրատեսակը հավի բալանտինն է (ռուլետի տարատեսակ), ռիզոտոն, շիսոյի տերեւները, դդմիկի ծաղիկներից պատրաստված թոֆուն, նաստուրցիայի ծաղիկները։ Որպես աղանդեր…
Ռուս գործակալի թունավորումից հետո Մեյն ու Պուտինը առաջին անգամ հանդիպել են
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող…
Թրամփը գովել է Անգելա Մերկելին
Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: Գերմանիայի…
Պուտինը և Թրամփը խոսել են Սիրիայի, Չինաստանի ու զինաթափման մասին. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Դոնալդ Թրամփը քննարկել են Սիրիայի և զինաթափման հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է TACC-ը: «Առաջնորդները խոսել են միջազգային գործերի մասին, շոշափվել է նաև Սիրիայի հարցը, Իդլիբի իրադրությունը, այդ ենթատեքստում խոսել են Թուրքիայի մասին, խոսել են նաևՉինաստանի մասին, և բավականին հանգամանալից խոսել…
Պարսից ծոցի տարածաշրջանը պատերազմի ու խաղաղության խաչմերուկում է․ Սի Ծինփին
Պարսից ծոցի տարածաշրջանը «պատերազմի և խաղաղության խաչներուկում» է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ հանդարտության ու զսպվածության կոչ անելով։ Այս մասին հաղորդում է Xinhua-ն: Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը «մշտապես խաղաղության կողմնակիցն է և հակազդում է պատերազմին». «Բոլոր կողմերը պետք պահպանեն հանդարտություն…
Չինաստանը նախազգուշացրել է, որ «ահաբեկումը» սպառնում է միջազգային կարգին
Չինաստանը նախազգուշացրել է, որ հովանավորչությունը և «ահաբեկումը» սպառնում են միջազգային կարգին։ Նախագահ Սի Ցզինպինը մի շարք հանդիպումներ է ունեցել G20-ի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների նախօրեին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։ Սի Ցզինպինը հանդիպել է աֆրիկացի երեք գործընկերների հետ ուրբաթ առավոտյան, G20-ի կուլուարներում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի, աշխարհաքաղաքական լարվածության և կլիմայի…
Թրամփի համար առաջնայինը առևտրի թեման է G20-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովում իր գլխավոր առաջնահերթությունն է համարում առևտուրը, մինչդեռ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է աճող հովանավորչությունից, իսկ Հնդկաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը պաշտպանում են բազմակողմանի առևտրի կանոնները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Թրամփը, որը կուլուարներում համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ճապոնիայի և Հնդկաստանի վարչապետներ Սինձո Աբեի և Նարենդրա Մոդիի…
Թրամփն ու Աբեն հաստատել են անվտանգության գծով դաշինքի ամրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ երկու երկրների միջև անվտանգության գծով դաշինքն ավելի ամուր է, ինչպես երբեք, ասել է Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Թրամփը և Աբեն չեն քննարկել դաշինքի պայմանների վերանայման հնարավորությունը, լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուսիտոշի Նիսիմուրան այն բանից…
Սի Ծինփինը պայմաններ կդնի Թրամփի առջև՝ առևտրային պատերազմի դադարեցման համար
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի առևտրային պատերազմի դադարեցման պայմանները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի պաշտոնյաներին: Պեկինում, մասնավորապես, պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկի չինական Huawei տեխնոհսկայի դեմ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը: Բացի դրանի՝ ԱՄՆ-ը, համաձայն Չինաստանի պայմանների, պետք…
Ընթանում է Պուտին-Թրամփ հանդիպումը
Ճապոնական Օսակա քաղաքում տեղի է ունենում Պուտին-Թրամփ հանդիպումը: Նշենք, որ այն ընթանում է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն…
G20 գագաթաժողովի անցկացման վայրում թայֆուն է սպասվում
Ներկա սեզոնում երրորդ թայֆունը հինգշաբթի ձևավորվել է Մուրոտո թերակղզու շրջանում, ճապոնական Սիկոկու կղզում, և շարժվել է դեպի երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին կայանալու է Քսանյակի երկօրյա գագաթաժողովը։ Ինչպես տեղեկացրել է ազգային օդերևութաբանական վարչությունը, ուրբաթ թայֆունը կանցնի այդ քաղաքի կողքով և կմոտենա Տոկիոյին: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ Գերատեսչությունը նախազգուշացրել…
Թրամփը Օսակա է մեկնել առանց կնոջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը ժամանել է Ճապոնիայի Օսակա քաղաք, ուր ուրբաթ և շաբաթ տեղի կունենա G20 գագաթնաժողովը, սակայն այս անգամ ոչ թե կնոջ՝ Մելանիայի, այլ դստեր՝ Իվանկա Թրամփի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավասանդուղքի մոտ Թրամփին ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն: Հատկանշական է, որ Արգենտինայում G20-ի նախորդ գագաթնաժողովին Մելանիան ուղեկցում էր…
Աշխարհը մոտ է եզրագծին, որտեղ կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը G20-ի գագաթաժողովին ընդառաջ նախազգուշացրել է նրա մասնակիցներին աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ, և հաշվի առնել Նագասակիի դասերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ G20-ի գագաթաժողովը ճապոնական Օսակայում տեղի կունենա հունիսի 28-29-ին։ Հանդիպման նախօրեին Տուսկը այցելել է Նագասակիի հուշահամալիր։ «Անգամ նման կարճ…















