fbpx
Աշխարհ

Թրամփը գովել է Անգելա Մերկելին

Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ:

Թրամփը մասնավորապես ասել է.

«ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»:

Գերմանիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և հայտարարել, որ գերմանական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարում ԱՄՆ-ում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ