gagik shamshyan verchin lurer

  • Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում

    Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում

    Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հայաստանի հավաքականն այդ խաղում դաշտ դուրս կգա ամբողջովին սպիտակ, իսկ Ջիբրալթարի հավաքականն` ամբողջովին կարմիր մարզահագուստով: Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի հետ այսօր կեսգիշերին մեկնարկելիք խաղում դաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով` ի աջակցություն շագանակագեղձի քաղցկեղի աջակցության բարեգործական խմբին: Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է…

  • Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ջիբրալթարի հետ խաղին

    Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ջիբրալթարի հետ խաղին

    Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվողներից Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը: Ջիբրալթարի հետ խաղին նա չի մասնակցի որակազրկման պատճառով, բայց կազմ ու պատրաստ կլինի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստանի ընտրանիները:…

  • Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները

    Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները

    Երեւանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն: Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հեղափոխությունն առաջ մղող հավասարության եւ ազատության…

  • Տիգրան Ուրիխանյանը խոսքն ուղղում է ուսանողներին

    Տիգրան Ուրիխանյանը խոսքն ուղղում է ուսանողներին

    ԱԺ-ում Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներն արել են ամեն ինչ ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այս օրինագծով նախատեսվում է, որ ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել նաեւ ամսական կամ եռամսյակային կտրվածքով: Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Խոսքս ուղղում եմ ոչ թե պատգամավորներին, որոնք…

  • «Պետք են բարեփոխումներ, որ Աթաթուրքն էլ նշանակվի, չկարողանա վնաս տալ», Հայկ Գրիգորյան

    «Պետք են բարեփոխումներ, որ Աթաթուրքն էլ նշանակվի, չկարողանա վնաս տալ», Հայկ Գրիգորյան

    Քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում անդրադարձ կա ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու բուհերի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացմանը, ապակուսակցականացմանը և ինքնակառավարման ապահովմանը, կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում բուհերի, մասնավորապես Բժշկական համալսարանի` ընտրությունից առաջ շատ արագ փոխված կառավարման խորհրդի կազմին, որտեղ 4-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ…

  • Հայկական կողմը հանդես է գալու հիմնական համակարգող

    Հայկական կողմը հանդես է գալու հիմնական համակարգող

    Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես…

  • Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է: Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել: Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանն այս պահից  «պաշտոնապես ազատ տղա» է: Աղբյուր՝ aysor.am

  • Հայաստանի հայտացուցակը հայտնի է

    Հայաստանի հայտացուցակը հայտնի է

    Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղում Հայաստանի հայտացուցակը հայտնի է: Արմեն Գյուլբուդաղյանցը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Արսեն Բեգլարյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան,Լևոն Հայրապետյան, Էդգար Մալաքյան, Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Յուրա Մովսիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Նարեկ Պետրոսյան, Հենրիխ Մխիթարյան,…

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…

  • Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր

    Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր

    Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 48-ժամյա մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ: Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ նոյեմբերի 28-ը գրանցվել Breedge հարթակով, որը Startup…

  • Ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները

    Ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները

    «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։ Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում…

  • Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել

    Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել

    Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները: Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ մարմինը կունենա…

  • Փարիզյան ֆորումը և Հայաստանի դիվանագիտության քայլը

    Փարիզյան ֆորումը և Հայաստանի դիվանագիտության քայլը

    70 երկրների առաջնորդներ հավաքվել էին աշխարհի մայրաքաղաք Փարիզում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուր տարին։ …Արևելքում մեծ տոնախմբությունները և հարսանիքները, երբեմն, ուղեկցվում են սկանդալներով, անգամ, ծեծկռտուքով։ Փարիզյան ֆորումը, իհարկե, դրան չհասավ, սակայն եղան կազուսներ։ Նախքան տոնակատարությունը, քննարկվում էր Փարիզում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավորությունը։ Մակրոնը, որպես տանտեր, մերժեց այդ գաղափարը։ Սպասվում է, որ նրանց «լայնամասշտապ հանդիպումը տեղի…

  • ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա

    ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա

    Պատգամավորների բացակայության պատճառով, արդեն 3-րդ օրն է, որ Ազգային ժողովի նիստերը բնականոն չեն ընթանում: Դրա հետևանքով էլ անհրաժեշտ քվորում չի ապահովվում: ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն: Այս պահին նիստերի դահլիճում կա 48  պատգամավոր: Այս աշխատաոճը շարունակվելու դեպքում վտանգված կլինի 2019 թվականի բյուջեի ընդունումը: Բյուջեի նախագիծն արդեն քննարկվել…