gagik shamshyan verchin lurer
Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար
Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, հարազատների նախաձեռնությամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նոյեմբերի 15-ին վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բազմաթիվ մարդիկ շարունակում են արյուն հանձնել Վահագն Մարգարյանի համար։ Նրանք հիմնականում Օպերայի և բալետի թատրոնի…
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ղեկավար ունի
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում` եթե Բարձրագույն…
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և…
Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է
Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները…
Շարմազանովը զարմացած է ՔՊ-ի ցուցակից, ինչը նրան «քաղաքական աջաբսանդալ» է հիշեցնում
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ նախընտրական պայքարը կծավալվի ոչ թե «ասֆալտին փռելու» եւ «պատերին ծեփելու» տրամաբանությամբ, այլ կոռեկտ գաղափարական մթնոլորտում: Համենայնդեպս, Շարմազանովն ուզում է հավատալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե ամեն ինչ պետք է արվի բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: Արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն…
«Որքան էլ ցավալի է, մենք նոր և գաղափարական ընտրություն չենք ունենալու»,-Դիլբարյան:
Քաղաքագետ Արա Պապյանի լրագրողների հետ հանդիպմանը խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից նշեց՝ ընդգրկված տասնմեկ ուժերից ոչ բոլորը կանցնեն խորհրդարան: Վերջինիս խոսքով՝ գաղտնիք չէ, որ խորհրդարան անցնելու ամենամեծ շանսերն ունի իմ «Իմ քայլը» դաշինքը: Լեզվաբան Նարինե Դիլբարյանը թեմայի մասին խոսելով ասաց, այս խորհրդարանական ընտրությունները լավագույնը չեն լինելու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված:…
ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար
Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար: Այդ մասին են վկայում Բրաունովյան համալսարանի պրոֆեսոր Նետա Քրաուֆորդի հետազոտության տվյալները: Զեկույցում ասվում է, որ այդ գումարի մեջ մտնում են ոչ միայն Պենտագոնի ծախսած փողերը, այլև պետդեպի ծախսերը` կապված պատերազմների հետ: Հետազոտությունում նաև վիճակագրություն է առկա, համաձայն որի` 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի…
Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Սինգապուրում է`Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Suntec ցուցահանդես-վաճառքի կենտրոնում նրան խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը: Ըստ թերթի` կատարվածը եզակի դեպք է և չափազանցված, քանի որ, սովորաբար, պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների ու նախարարների համար առանց մետաղորսիչ սարքի մուտք են ապահովում: Աղբյուր՝ yerkir.am
Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում
Ինդոնեզիան ակնկալում է հնարավորինս արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո: «Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է նա: Պուտինը և Վիդոդոն…
Անտառային հրդեհի պատճառով 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է
Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ: Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել: Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:…
«ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տա»,- Աշոտ Աղաբաբյան
«Հանրապետական կուսակցությունը չէր էլ կարող չմասնակցեր ընտրություններին։ Չմասնակցելով ընտրություններին՝ կուսակցությունը դուրս կմնար քաղաքական հարթակից։ Ունենալով մեծ փորձ ու մեծ թվով կուսակցականներ՝ ՀՀԿ-ն կարող է անցնել ԱԺ ու դառնալ ընդդիմություն։ Ընդդիմություն դառնալով՝ անձինք սթափվում են և սկսում են գնահատել պետության շահերը։ Եթե ՀՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարի, ապա կարող է շատ առողջ քաղաքականություն վարել»,- ասաց ՀՀԿ նախկին…
Լրատվական կայքերում առաջարկվում է արգելել գովազդը
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծով փորձ է արվելու հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծով նախատեսված է, որպեսզի հեռուստառադիոեթերում գովազդ լինի ժամը 24։00-ից մինչև 06։00-ը։ Լոտոների գովազդները կարող են հեռարձակվել 23։00-ից մինչև 06։00-ն»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ այսօր նշեց նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նա նշեց, որ…
Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ շարունակվող «Սասնա Ծռեր 2» քրեական գործով դատական նիստի ընթացքում շատ ուշագրավ հայտարարություն է արել խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, ում մեղադրանք է առաջադրվել 2016-ին ՊՊԾ գունդը գրավելու կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ…
«Քաղաքացու որոշում»-ը հրապարակել է Համապետական ընտրական ցուցակի առաջին 40 թեկնածուների անունները
Համապետական ընտրական ցուցակի առաջին 40 թեկնածուները․ 1. Սուրեն Սահակյան 2. Արտակ Կիրակոսյան 3. Ռուզաննա Տոռոզյան 4. Արեգ Թադեւոսյան 5. Հայկ Սահակյան 6. Սամվել Գրիգորյան 7. Աստղիկ Մելքոնյան 8. Արթուր Ավագյան 9. Գրիգոր Պետրոսյան 10. Կարեն Հարությունյան 11. Վլադ Հովհաննիսյան 12. Թեհմինե Ենոքյան 13. Վահե Գեւորգյան 14. Արման Ղազարյան 15. Սեւակ Ծատուրյան 16. Էլեն Հոխիկյան 17.…














