ԲԸՏՄ-ը խախտումներ է արձանագրել Սարդարապատում

Ամենադիտվածներ

Azat TV

ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։

Տեսչական մարմնի աշխատանքային խմբերի, հանրապետության ողջ տարածքում շարունակվող, ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն ուղեկցվում են պարբերաբար իրականացվող իրազեկման, բացատրական աշխատանքներով և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման ցուցումներով։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ