Goal.com

  • Մյունխենի «Բավարիայի» հնաբնակներից Թոմաս Մյուլերը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա գերմանական ակումբից ու կթարմացնի պայմանագիրը։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է նաև, որ Մյուլերի ու «Բավարիայի» միջև բանակցություններն արդեն սկսվել են։

    Բավարիան Մյուլերին նոր պայմանագիր է առաջարկել․ սկսվել են բանակցություններ
  • Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի նախկին աստղ, ներկայումս ՊՍԺ-ում հանդես եկող Լիոնել Մեսսիի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Goal.com-ը։ Չավին նշել է, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է ու «Բարսայի» դռները միշտ բաց են իր համար, նրան սպասում են ակումբում ցանկացած օր, քանի ինքը թիմի մարզիչն է։ Իսպանացի մասնագետը կարծիք է…

    Քանի ես եմ մարզիչը, Բարսայի դռները միշտ բաց են Մեսսիի համար․ Չավի
  • Արդեն երկար ժամանակ է, ինչ ողջ աշխարհի սպորտային մամուլը խոսում է Դորտմունդի «Բորսուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության ու նրա հետ վարվող բանակցությունների մասին։ Այս հարցին է անդրադարձել նաև կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։ Վերրջինիս խոսքերը փոխանցում է Goal.com-ը։ Լապորտան ասել է, որ Հալանդի տեղափոխության հարցով «Բարսան» երբեք ոչ մի բանակցություն չի վարել՝ ոչ…

    Բարսայի նախագահը հերքել է երկար ժամանակ շրջանառվող լուրերը
  • Ֆրանսիական ՊՍԺ-ն հիմա էլ աչք է դրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վրա։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Նշվում է, որ Բենզեման էլ դեմ չէ վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն ու այս իրավիճակը ՊՍժ-ն ձեռքից բաց չի թողնի և առաջարկ կանի Բենզեմային։ Ըստ աղբյուրի՝ մյուս կողմից էլ վտանգ, որ եթե «Ռեալը» գնեց Էրլինգ Հալանդին, ապա Բենզեման կարող…

    ՊՍԺ-ն առաջարկ կանի Բենզեմային
  • ՊՍԺ-ն փոխարինող է գտել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։ Նշվում է, որ փարիզյան ակումբի դիտակետում է հայտնվել Գերմանիայի ազգային հավաքականի «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա ֆուտբոլիստ Քարիմ Ադեյեմին։ Նշենք, որ Ադեյեմին 18 հանդիպման է մասնակցել այս մրցաշրջանում ու խփել 14 գոլ։

    ՊՍԺ-ն գիտի, թե ով է փոխարինելու Մբապեին
  • Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Կարիմ Բենզեմային։ Այս նպատակով մադրիդյան ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։ Ըստ աղբյուրի՝ Բենզեմայի մնալը կարող է խթանել Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխվելը և Բենզեմային պահելու պատճառներից մեկը հենց դա է։

    Ռեալը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բենզեմային
  • «Բարսելոնայի» հոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը ռեկորդ է հեղինակել Նիդեռլանդների ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Դեպայը դուբլի հեղինակ դարձավ Ջիբրալթարի հետ աշխարհի առաջնության որակավորման փուլի G խմբի խաղում, որի շնորհիվ նա 2021 թվականի ընթացքում իր գոլերի թիվը հավաքականի կազմում հասցրեց 14-ի։ Սրանով նա շրջանցեց Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը, ով օրացուցային մեկ տարվա ընթացքում դարձել էր…

    Դեպայը ռեկորդ է սահմանել Նիդեռլանդների կազմում
  • «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անկեղծացել է ու հայտնել Լա Լիգայի մասին իր բացասական կարծիքը։ «Մրցավարները, մարզիչները և ֆուտբոլիստները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Լա Լիգան այլևս այդքան ամոթալի չլինի: Մրցավարների հետ հանդիպմանը մեզ ասացին, որ Իսպանիայի առաջնությունն ամենադանդաղն է Եվրոպայում: Մարդիկ ցանկանում են դիտել ներկայացում և մենք դա չենք տալիս նրանց: Պետք է…

    Մեզ ասացին, որ Լա Լիգան ամենադանդաղն է Եվրոպայում․ Պելեգրինի
  • Իտալական «Ռոմայի» կազմը կհամալրվի այսօր։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ օգոստոսի 15-ին Հռոմ է ժամանելու Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը։ Ըստ աղբյուրի՝ 23-ամյա հարձակվողը «Ռոմայի» հետ կկնքի 5 տարվա օայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբը կկարողանան Աբրահամին հետ գնել 80 միլիոն եվրոյով՝ մինչև…

    Չելսիի հարձակվողը կդառնա Մխիթարյանի թիմակիցը
  • Goal.com հեղինակավոր հարթակը հրապարակել է 10 ֆուտբոլիստների անուններ, որոնց համարում է 2021 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները։ Այդ հավակնորդներն են՝ Ն’Գոլո Կանտեն (Չելսի, Ֆրանսիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակուն («Ինտեր», Բելգիա), Լիոնել Մեսսին (Բարսելոնա, Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա),…

    Նրանք կարող են ստանալ «Ոսկե գնդակը»․ Goal-ի հավակնորդների ցուցակը
  • Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անկեղծացել է՝ իր ապագայի հետ կապված ցանկությունների վերաբերյալ։ «Ինձ 3 տարի է մնացել պայմանագրով, ես տեսնում եմ, որ կարող եմ ավարտին հասցնել այն: Ակումբը պետք է որոշում կայացնի, բայց ես ցանկանում եմ ամբողջ կյանքս անցկացնել «Բարսելոնայում»,- Ալբայի խոսքերը փոխանցում է Goal․com-ը:  

    Ցանկանում եմ ամբողջ կյանքում մնալ Բարսայում․ Ալբա
  • «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի խաղացող Սերխիո Ագուերոյի ապագայի մասին։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Նա նշել է, որ գուցե գաղտնիք է բացում, բայց Ագուերոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն։ Գվարդիոլայի խոսքով՝ Ագուերոն խաղալու է Լիոնել Մեսսի կողքին, ով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Իսպանացի մասնագետն իր խոսքի ընթացքում «Բարսային»…

    Ագուերոն մոտ է իմ սրտի թիմի հետ պայմանագիր կնքելուն․ Գվարդիոլա
  • Ողջ միջազգային մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ ակումբում մնալու վերաբերյալ։ Վերջերս Goal.com-ը գրեց, որ Զիդանն իր ֆուտբոլիստներին ասել է հեռանալու մասին։ Դրանից հետո ֆրանսիացի մասնագետն անձամբ ասաց, որ ինքն ուղղակի չէր կարող մրցաշրջանի այս հատվածում այդպիսի բան ասել իր խաղացողներին։ Այժմ էլ El Chiringuito-ն է փորձել է գնահատել, թե…

    Գնահատվել է Զիդանի՝ Ռեալում մնալու հավանականությունը
  • Զինեդին Զիդանը այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին ֆրանսիացի մասնագետը մայիսի 9-ին հայտնել է թիմի խաղացողներին՝ հանդերձարանում, տեղեկացնում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ Զիդանը ակումբի ղեկը 2-րդ անգամ ստանձնել է 2019 թվականին։

    Զիդանը Ռեալի խաղացողներին ասել է, որ հեռանում է
  • «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի պաշտպան Էրիկ Գարսիայի մասին։ «Մեր թիմում կան խաղացողներ, ովքեր չեն մասնակցում որևէ հանդիպման: Օրինակ՝ Էրիկ Գարսիան, ով իմ սիրած խաղացողներից մեկն է: Ես կցանկանայի ունենալ 15 այդպիսի Էրիկ Գարսիա: Նա միշտ մտածում է թիմի մասին: Նա անընդհատ օգնում է գլխավոր մարզչին և անձնակազմին: Երբ լսում եմ,…

    Գարսիան տեղափոխվում է Բարսելոնա