Սպորտ

Երբ Լեոնարդոն առաջարկեց մնալ ՊՍԺ-ում, ես արդեն այո էի ասել Չելսիին. Սիլվա

«Չելսիի» նորեկ Տիագո Սիլվան մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխման մասին։

Նա հայտնել է, որ այս իրավիճակը ստեղծվել է պանդեմիայի շրջանում:

«Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է 2 ամսով երկարաձգեմ պայմանագիրս, որպեսզի մասնակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

Ես ասացի խնդիր չկա, քանի որ ուզում էի մնալ թիմի հետ մինչև վերջ, քանի որ մենք միասին էինք սկսել այս ճանապարհը։ Այն ժամանակ, երբ Լեոնարդոն առաջարկեց մնալ ՊՍԺ-ում, ես արդեն «այո» էի ասել «Չելսիին»։ Ես կայացրի այս որոշումը։

Բայց ես շնորհակալ եմ ՊՍԺ-ին այն ամենի համար, ինչ նրանք արել են իմ կյանքի ու իմ ընտանիքի համար»,-ասել է Սիլվան:

Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ