Goal
Շնորհակալություն, որ ինձ ասացիք Գրիզմանի ուղևորության մասին, ես չգիտեի. Վալվերդե
Իսպանիայի առաջնության դադարը ի նպաստ իր հանգստի է օգտագործել և այդ նպատակով Նյու Յորք է մեկնել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը։ Այս մասին հայտնում է Goal-ը: Ֆրանսիացին այցելել է ԱՄՆ՝ առանց այդ մասին տեղյակ պահելու կատալոնական ակումբին։ «Կատալոնական» ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեպքին անդրադառնալով, նշել է, որ այն իրեն չի անհանգստացնում: «Կապտանռնագույննների» գլխավոր մարզիչն ասել…
Երկրորդ տեղը հաջողություն չէ. Մանչեսթեր Յունայթեդը պետք է նվաճի Պրեմիեր լիգան. Էդ Վուդվորդ
«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը խոսել է ակումբի նպատակների մասին: «Մենք պետք է նվաճենք Պրեմիեր լիգան: Պրեմիեր լիգան ես դիտարկում եմ որպես ամենամեծ փորձությունը, որը կարելի է հաղթահարել: Կարող եք փորձել ձեր բախտը Չեմպիոնների լիգայում, կարող եք ձգտել և հաղթել այս գավաթը, բայց Պրեմիեր լիգայում հաղթանակը պետք է մեզ պատկանի: Մենք պետք է կենտրոնացված…
Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին. Սոն Հին Մին
Առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է։ Այս մասին ասել է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը՝ պատմելով ԿԺԴՀ-ի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման (0:0) ընթացքի մասին։ «Ափսոս, որ չհաղթեցինք, բայց խաղում այնքան ագրեսիա կար, որ պարզապես առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է: Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին, բազմաթիվ հայհոյանքներ էին լսվում»,-ասել…
Մոդրիչը հորդորում է Բեյլին մնալ Ռեալում. Goal
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2020-ի ընտրական փուլի Ուելս – Խորվաթիա (1-1) բարձր է գնահատել իր թիմակից Գարեթ Բեյլի խաղը: Ուելսցին գոլի հեղինակ դարձավ այդ խաղում: Մոդրիչն ասել է, որ Բեյլը շատ կարևոր խաղացող է ակումբի համար: «Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, որը շատ կարևոր է մեր ակումբի համար: Նա ցույց տվեց դա ընթացիկ մրցաշրջանում: Հուսով…
Խորվաթիայի մարզիչը խոսել է Մոդրիչի վնասվածքի մասին. Goal
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքի մասին է խոսել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը: Ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել նախօրեին ԵԱ-2020-ի ընտրական փուլում Ուելսի հավաքականի հետ խաղում (1-1): Մոդրիչը չկարողացավ ավարտին հասցնել խաղն ու փոխարինվեց: «Մոդրիչը մկանային վնասվածք է ստացել, դա բավականին ցավոտ ու տհաճ է: Նա ստիպված էր լքել խաղադաշտը: Հիմա Մոդրիչը պետք է…
Ճիշտ է ՝ կողքից չի երևում, բայց Նեյմարն իսկապես լավ տղա է. Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին։ «Նրա մնալն իմ որոշումը չէր, ու նրա որոշումն էլ չէր։ Մեր միջև հատուկ ոչինչ չի փոխվել։ Գիտեի, որ ուզում էր հեռանալ թիմից, նա էլ գիտեր, որ ես դեմ էի դրան։ Նա հիանալի գիտեր, որ ես, լինելով թիմի գլխավոր մարզիչը, չէի ուզում, որ նա հեռանար։…
Վերջին տասնամյակի խորհրդանշական հավաքականը. Լա Լիգա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Goal-ը ներկայացրել է Լա Լիգայի՝ վերջին տասնամյակի խորհրդանշական հավաքականը: Լավագույններից կազմված ակումբում տեղ են գտել «Բարսելոնա»-ի՝ 6, «Ռեալ»-ի՝ 4 և «Ատլետիկո»-ի՝ 1 ֆուտբոլիստ:
Էմերին ասել է, թե ինչու Օզիլը պետք է պայքարի մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ զինագործների կիսապաշտպան Մեսութ Օզիլը պետք է պայքարի մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար․ «Օզիլը կարողանում է խաղալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում, նա համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին, բայց դա չի երաշխավորում տեղը մեկնարկային կազմում։ Հիմա մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր դաշտում ամեն դիրքի համար պայքարում են։ Նրանք…
Մադրիդ վերադարձը ինձնից է կախված. Աշրաֆ Հակիմի
Պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով «Ռեալ»-ի ֆուտբոլիստ է և վարձավճարով է հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում, խոսել է Մադրիդյան ակումբ վերադառնալու մասին: «Մադրիդ վերադարձը ինձնից է կախված: Եթե ամռանը ես չվերադառնամ «Ռեալ», դա ձախողում չի լնի: Ես ցանկանում եմ զարգանալ, շատ կենտրոնացած եմ այստեղ», – 20-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ես խաղում եմ այն ժամանակ, երբ ցանկանում է մարզիչը. Բուֆֆոն
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի մասին։ Իտալացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով միայն այդ մրցաշարում հաղթող չի ճանաչվել։ «Չեմպիոնների լիգան խաղալու մեծ շարժառիթ է ինձ համար։ Պետք է շնորհակալություն հայտնեմ կյանքին, որ դեռ չեմ հաղթել այն, հակառակ դեպքում պետք է հարցնեի ինքս ինձ, թե ինչու եմ շարունակում խաղալ մինչև հիմա։ Հիանալի է դեռևս…
Պետք է գլուխը բարձր դիմակայենք դժվարություններին. Դե Բրյույնե
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության մասին խոսելը ըստ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի շատ վաղ է։ «Անցած մրցաշրջանում մենք հետ էինք մնում 7 միավորով: Այդպես էլ է լինում: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, բայց դա բարդ է»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Goal-ը: «Պետք է հարգել մյուս ակումբներին, երբ նրանք լավ են խաղում: Առաջիկա…
Մեսսիի ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ բանակցությունները չեն կայացել. Goal
ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ Դևիդ Բեքհեմի ակումբը` «Ինտեր Մայամին», չի բանակցել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսի հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Goal-ը: Որոշակի տեղեկությունների համաձայն՝ «Ինտեր Մայամի»-ի ներկայացուցիչները Լոնդոնում հանդիպել են Մեսսիի հոր հետ ու բանակցություններ վարել: «Ինտեր Մայամի»-ն ՄԼՍ-ում մեկնարկելու է 2020 թվականից: Դևիդ Բեքեմի ակումբ կարող են տեղափոխվել նաև Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ…
Մբապեի և Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին է խոսել Արեոլան
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան խոսել է Կիլիան Մբապեի և Պոլ Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին: «Այն, ինչի մասին ես խոսել եմ Կիլիանի հետ, նրա վնասվածքն է։ Նա հիմա ՊՍԺ-ում է, ու պետք է ապաքինվի վնասվածքից ու վերսկսի խաղալ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Չեմ կարող ասել՝ խոսել ենք մենք նրա հետ «Ռեալի» տեղափոխվելու մասին,…
Ռոնալդինյոն ՝ Բրազիլիայի տուրիզմի դեսպան. Goal
Ինչպես հաղորդում է Goal-ը. Բրազիլիայի տուրիզմի դեսպան է նշանակվել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն: «Տուրիզմը շատ կարևոր է աշխատատեղեր ստեղծելու ու միջազգային մակարդակում մեր իմիջը վերստեղծելու համար»,- նշել է Ռոնալդինյոն: Հատկանշական է, որ նախկին ֆուտբոլիստն անձնագիր չունի, քանի որ եղբոր հետ դատապարտվել էին անօրինական շինություն կառուցելու համար, որը վնաս էր հասցրել էկոլոգիային: Այդ պատճառով բրազիլացու անձնագիրն…














