Մոսկվան Google-ին մեղադրում է բողոքի ցույցերը գովազդելու մեջ
Ռուսաստանը Google-ին մեղադրում է բողոքի ցույցերին մասնակցելու կոչեր անելու մեջ։ Роскомнадзор-ը՝ Երկրի հաղորդակցությունը կարգավորող մարմինը, իր երեկվա հայտարարությունում հատկապես մատնանշել է YouTube-ը՝ որպես բողոքի ցույցերը գովազդող հարթակ: ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկային ուղարկված նամակում Роскомнадзор-ը Google-ից պահանջել է դադարեցնել ապօրինի զանգվածային իրադարձությունների գովազդը: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Մոսկվայում վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ բողոքի ցույց է անցկացվել, որոնց,…
Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել
Amazon ընկերությունն իր Echo խելացի սյունակների և Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է The Verge պորտալը: Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգավորումներում: Նախկինում դա անելը հնարավոր չէր: «Մենք ամենայն լրջությամբ…
Թրամփը Google-ի, Intel-ի և Cisco-ի ղեկավարների հետ քննարկել է Huawei-ի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպել է Google-ի, Intel-ի և Cisco-ի ու այլ ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու իրավիճակը Huawei-ի շուրջ, և համաձայնել է օպերատիվ կերպով դիտարկել նրա հետ առևտրի արտոնագրերի տրամադրման հարցը մի շարք ընկերությունների։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է, Թրամփը յոթ խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում…
YouTube-ը թույլ կտա հակառակվել ալգորիթմերի թելադրանքին
YouTube-ը առաջիկա օրերին մի քանի կարևոր փոփոխություններ կկատարի, որոնք օգտատերերին ավելի մեծ վերահսկողության հնարավորություն կտան նրա հանդեպ, թե ինչ տեսահոլովակներ են իրենց առաջարկվում գլխավոր էջում և «Հաջորդը» բաժնում։ Այս մասին «Վեստի»-ին տեղեկացրել են Google-ի ռուսական գրասենյակի մամուլի ծառայությունում։ Նախ՝ գլխավոր էկրանի վերին մասում և «Հաջորդը» բաժնում կհայտնվի ընդլայնված որոնման գործառույթ։ Այն թույլ կտա գտնել տեսանյութեր,…
Google-ի դեմ հավաքական հայց է ներկայացվել
Սպառողների առաջատար ֆրանսիական խումբը Google-ի դեմ հավաքական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով Եվրամիության 2018 թվականի գաղտնիության կանոնները խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է AP-ն: UFC Que Choisir խումբը Google-ի յուրաքանչյուր 200 օգտատիրոջ համար որպես փոխհատուցում 1000 եվրո է պահանջում: Սա առաջին դեպքերից է, երբ տեխնիկական հսկաները բախվում են ԵՄ նոր կանոնների կիրառման խնդրին, որոնք հայտնի…
Թրամփը դժգոհ է Twitter-ից
Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Twitter-ը, Google-ը և այլ տեխնոլոգիական հսկաների՝ պնդելով, որ նրանք «ճնշում են» նրա հաղորդագրությունները և հրապարակային մեկնաբանությունները: Թվիթերը պարզապես սարսափելի է, ինչ են նրանք անում: Նրանք ձեզ թույլ չեն տալիս արտահայտվել։ Նրանց պետք է դատի տալ, որովհետև այն ինչ կատարվում է, դա կողմկալություն է: Այդ բոլոր մարդիկ դեմոկրատներ են, նրանք դեմոկրատների…
Ինդոնեզիայում ծնողներն իրենց երեխային տվել են Գուգլ անունը
The Mashable-ի հաղորդմամբ՝ ինդոնեզացիներ Էնդի Սապուտրան և Էլլա Կարինան որոշել են իրենց որդուն անվանել են հայտնի որոնողական համակարգի անունով։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին ծնված երեխային ինդոնեզական զույգը տվել է Գուգլ անունը։ Նշվում է, որ երեխայի հայրը՝ Էնդին, զրուցել է տեղական կայքէջի հետ, որի ժամանակ ասել է, թե միշտ ցանկացել է իր որդուն անվանակոչել տեխնոլոգիական ընկերության…
Translatotron թարգմանական գործիքը բանավոր խոսքը թարգմանում է առանց գրավոր տեքստի վերածելու
Օտար լեզվով խոսելը կարող է ավելի հեշտ դառնալ: Google ընկերությունը ներկայացրել է թարգմանության նոր մոդել, որն առաջինն է իր տեսակի մեջ: Մոդելը կոչվում է Translatotron: Այն բանավոր խոսքը միանգամից թարգմանում է այլ լեզվով՝ միաժամանակ պահելով խոսողի ձայնը և ինտոնացիան: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում՝ նոր գործիքը ոչ թե բանավոր խոսքը վերածում է տեքստի և…
Amazon-ը գլխավորում է ամենաթանկ բրենդների ցանկը
Amazon-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների եռյակը: Եռյակում են նաև Apple և Google ընկերությունները: Այս մասին վկայում է BrandZ’s 2019 Top 100 Most Valuable Global Brands-ի վարկանշային աղյուսակը: Amazon-ի արժեքը 2019 թվականին կազմել է 315,5 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում Apple-ն է: Ընկերության արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար: 12 տարի առաջատար լինելուց հետո…
Facebook-ին և Google-ին մենաշնորհի մեջ են մեղադրում
Ամերիկացի կոնգրեսական Դևիդ Չիչիլինին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշել են պարզել Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի գերիշխանության պատճառները։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Նրա խոսքով՝ Google-ը վերահսկում է բջջային հեռախոսներով որոնման 94%-ը, իսկ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է։ «Այսպիսի գործունեությունն ընկերություններին մենաշնորհի մեջ կասկածելու հնարավորություն է ընձեռում»,-նշել է նա։ Չիչիլինին ընդգծել է, որ…
Apple-ի, Google-ի, Amazon-ի և Facebook-ի հակամենաշնորհային ստուգումներ` ԱՄՆ-ի կողմից
Amazon-ում և Facebook-ում, իսկ Apple-ում և Google-ում կիրականացվեն հակամենաշնորհային ստուգումներ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից: Տեղեկացնում է Reuters-ը: Գերատեսչությունները դեռ չեն որոշել, թե արդյո՞ք կսկսեն այս ընթացակարգը, քանի որ հնարավոր չէ արագ արդյունքներ ստանալ: Վերջին անգամ Google-ի ստուգումները երկու տարի են տևել:
Huawey-ը մշակում է սեփական օպերացիոն համակարգը
Huawei ընկերությունը սեփական օպերացիոն համակարգն է մշակում, որը կարող է շուկայում հայտնվել արդեն աշնանը: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յույը: Նա նշել է, որ միասնական օպերացիոն համակարգ կլինի հեռախոսների, համակարգիչների, պլանշետների և այլ արտադրանքների համար: «Մենք պատրաստ էինք շարունակել Google-ի և Microsoft-ի հետ համագործակցությունը, սակայն այժմ այլ ելք չունենք, ստիպված ենք»,- հավելել…
ԱՄՆ-ն թերագնահատում է Huawey-ի հզորությունը․ ընկերության հիմնադիր
Չինական հեռահաղորդակցային Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյն ասել է, որ ԱՄՆ-ը իր գործողություններով թերագնահատում է ընկերության հզորությունը։ «Մենք զգացել ենք ԱՄՆ իրական վերահսկողությունը դեռևս մեկ տարի առաջ։ Ամերիկյան պոլիտիկաններն իրենց ներկա գործողություններով թերագնահատում են Huawei ընկերության հզորությունը»,- ասել է Ժեն Չժենֆեյը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Մայիսի կեսին ԱՄՆ առևտրի նախարարությունը Huawei-ը մտցրեց սև ցուցակ, որը…
Չինաստանը իր աջակցությունն է հայտնել Huawey-ին
Չինաստանի իշխանությունները կոչ են արել Huawei ընկերության ղեկավարությանը պաշտպանել իրենց իրավունքները: Պատճառն այն է, որ Google-ը հրաժարվել է համագործակցել չինական ընկերության հետ: «Միաժամանակ, Չինաստանն աջակցում է իր ընկերություններին՝ իրենց իրավունքներն իրավաբանական ճանապարհով պաշտպանելու հարցում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից նաև հայտարարել են, որ տեղի ունեցածի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից և…













