haykakan zhamanak

  • Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ

    Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց…

  • Զինված ուժերում կա նպատակ ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ

    Զինված ուժերում կա նպատակ ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության…

  • STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին

    STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին

    Դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: ՁԻՀ-ում տեղեկացրել են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 41 թիմ: Դրանցից 10-15-ը կմասնակցեն մրցույթի եզրափակչին, որի շրջանակում իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիին: Լավագույն 5…

  • Instagram-ում արդեն կարելի է ձայնային հաղորդագրություններ ուղարկել

    Instagram-ում արդեն կարելի է ձայնային հաղորդագրություններ ուղարկել

    Instagram-ի անձնական հաղորդագրություններ ուղարկելու Direct բաժնում արդեն հնարավոր է փոխանակվել ձայնային հաղորդագրություններով: Դրանք կարող են տեևել մինչեւ 1 րոպե և չեն անհետանա երկխոսության պատմությունից: Հաղորդագրություն ձայնագրելու համար հարկավոր է սեղմել բարձրախոսի կոճակը: Գործառույթը հասանելի է iOS և Android համակարգերում և աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: Techcrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը թույլ կտա Instagram-ին մրցակցել Viber, Telegram,…

  • ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

    ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, փոխանցում է aysor.am-ը։ Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ: 

  • Ճանապարհները Հայաստանում

    Ճանապարհները Հայաստանում

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայնՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական…

  • Վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը մահացել է

    Վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը մահացել է

    Դեկտեմբերի 11-ին, առավոտյան 08։20-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը տեղում…