hetq online
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 9.45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 325 հոդ. 1-ին մասի և 329 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք։
Նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Երևանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական…
Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները
Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ ընտրություններոը որակելով որպես «հարեւան երկրում ժողովրդավարական փոփոխությունների միտում»։ Հասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձեւավորմանը կհետեւեն Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնումը՝ տեղեկացնում է Mehr-ը։ Նրա խոսքով, հաեւանների հետ հարաբերությունները միշտ հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի…
«Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,- Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,- ասաց Սիմոնյանը: Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել:
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը Լիբանանում է
Լիբանանում հայ մանուկներն այս շաբաթավերջին կվայելեն տիկնիկային արվեստի յուրահատուկ ներկայացումներ: Aztagdaily-ի հաղորդմամբ` Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության հրավերով Լիբանան է այցելել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը դեկտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին հանդես կգա «Հայ մուկը» հայրենասիրական և «Ձնեմարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումներով:
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, հայտնում է 168.am-ը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում…
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական…
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով, այսօր ժամը 16։00-ին դատարանը քննելու է նախաքննական մարմնի միջնորդությունը Ղազարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։ Փաստաբանը դժվարացավ գնահատել դատարանի կայացրած որոշումը՝ նշելով,…
Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարական
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, քննարկումից հետո համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումն ուղարկվելու է ՀՀ վարչապետին՝ եռօրյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու…
Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին, փոխանցում է aysor.am-ը։ Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարևորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական և հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան»…
Զինվորների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի զինծառայող որդու ծառայակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրան մարդասիրություն դրսևորել. «Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն…
ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: …
Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը։ «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու Հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ», – գրել է Հովհաննես Գալստյանը։ Նշենք, որ…















