human rights watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի տարեկան զեկույցը բացահայտում է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգության, արժանապատիվ վերադարձի կամ սեփականության վերականգնման իրավունքների ապահովման ուղղությամբ: Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները՝ չհետևելով միջազգային չափանիշներին և մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին։ 2023 թվականի…
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները և կոչ անում անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Բանաձևում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումներին և ժողովրդավարական գործընթացների սահմանափակմանը Ադրբեջանում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության…
2008 թվականի Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունները հակակառավարական ըմբոստություն էր Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Բողոքի միջոցառումները տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում՝ չընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և իրենց կազմակերպած խմբերի կողմից որոշվեց ճնշել խաղաղ հավաքները և մեկ ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան,…
Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել, որում նշվել է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը»։ Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ գտնվում է արգելափակման մեջ այս…
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։ Հացի սուր պակասի պատճառով չեն աշխատում բազմաթիվ հացաբուլկեղենի խանութներ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան: «Գազի անջատումը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին,…
Human Rights Watch Միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան նշել է, որ ադրբեջանցի զինծառայողները ռազմական հանցագործություններ են իրականացնում՝ դաժան ու ստորացնող վերաբերմունք ցուցաբերելով հայ զինծառայողների նկատմամբ։ Գոգիան Twitter-ի իր էջում գրել է, որ ադրբեջանական ուժերը առնվազն 13 հայ զինծառայողի են գերեվարել նոյեմբերի 16-ի մարտերից հետո ու սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում…
Հայ ռազմագերիների հարցով բավականին սուր հայտարարությամբ հանդես է եկել Human Rights Watch (HRW) իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն», – հայտարարել է կազմակերպության եվրոպական ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։ Նա նաև ասել է, թե խորը անհանգստություն է…
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի Facebook-ում գրել է. «Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն էր կատարել հայ գերիների վերաբերյալ, որի հղումը տեղադրում եմ ստորև՝ https://www.hrw.org/…/survivors-unlawful-detention… Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում…
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: Կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել: «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա…
Ադրբեջանի կառավարությունը բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում մարդու իրավունքների լիակատար անտեսում է ցուցաբերել: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը 2019-ի հոկտեմբերի 19-ին և 20-ին Բաքվի կենտրոնում ցրել է 2 խաղաղ ցույց, ձերբակալվել և դաժանորեն ծեծվել են տասնյակ խաղաղ ընդդիմադիրներ և քաղաքացիական ակտիվիստներ: Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր…
«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որոնք վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին: Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս…
Նյու Յորքում մահացել է Human Rights Watch-ի հիմնադիր Ռոբերտ Բեռնշտեյնը: Այս մասին գրում է The New York Times-ը: Նշվում է, որ Բեռնշտեյնը 96 տարեկան էր: Ինչպես հաղորդել է նրա որդին, Բեռնշտեյնը մահացել է Մանհեթենում, մայիսի 27-ին: 1978 թվականին նա հիմնադրել է 3 իրավապաշտպան խումբ, որոնք 10 տարի անց միավորվել են Human Rights Watchի կազմի մեջ: