Infocheck
Հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են․ Infocheck
Տեղեկություններ էին շրջանառվում, որ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներ հայ զինծառայողների են շրջափակման մեջ վերցրել։ Այս մասին լուրը փորձել է ստուգել «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ…
Հերքվել է՝ ինքնությունը չպարզված զոհվածների մասունքների վերաբերյալ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Infocheck-ը գրում է․ «Yerevan Today լրատվականն այսօր «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննությունները ընթանում են։ Գործընթացը չի դադարել։ Տեղեկությունը…
Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս…
Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում․ FIP (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
FIP-ը գրում է․ «Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև բացվել է ընդամենը ամիսներ առաջ, իսկ հիմնադիրները հայտնի չեն, այնտեղ հայտնվող տեղեկությունները ստեղծման իսկ օրից հայտնվում են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերում։ Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ…
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Հայաստանի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «քեֆ է անում Երևանի ռեստորաններից մեկում»։ Նշվում էր, թե տեսախցիկը ֆիքսել է ինչպես գնդապետի ռեստորան մուտք գործելը, այնպես էլ վերջինիս ծառայողական մեքենան։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց անձամբ գնդապետ Արմեն…
Շուշիի վերաբերյալ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել է ու այն այժմ ադրբեջանական մամուլի գլխագրերում է․ Infocheck
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրեր տարածվեցին։ Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին. «Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»: Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում…
Facebook-ում, Viber-ում և WhatsApp-ում գործում են խարդախության մի շարք սխեմաներ․ Infocheck
Տեղեկատվության ստուգման կենտրոնը Facebook-ի իր էջում սքրինշոթեր է տեղադրել, որոնց կից գրված է․ «Հարգելի քաղաքացիներ, Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»։ https://www.facebook.com/infocheck.am/posts/727160774578611?__cft__%5B0%5D=AZV3pb8pti-cp53x02y7dPj0gsC4_K2EdoyQjtWXJe2gtIa0dUxL6H-UabFaX4ghyGrziZXgS_jpTP75MDFBgWTlVNM76J9FVTrLW06aIAc2_ff3D_HbNkc7DJU2-dnUpkYvv1s8Sed29BcixY1GQZXj&__tn__=%2CO%2CP-R
«Երևան սիթիում» ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ․ Infocheck
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։ Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության…
Օնիկ Գասպարյանի հին ուղերձը փոխվել է և ներկայացվել որպես նոր․ Infocheck
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում կիսվել է նյութով, որին կից գրել է․ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկինում հղված կոչի որոշ հատվածներ, որոնք ժամանակագրական տվյալներ են պարունակում, փոխվել են և ներկայացվել որպես նոր ուղերձ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական աղբյուրներից տարածվող տեղեկություններին և ուղերձներին»։ Օնիկ Գասպարյանի կոչի հին լինելու հանգամանքի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ապրիլյանին արված նկարներ ու տեսանյութեր են տարածում
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր, գրում է Տեղեկատվության ստուգման հարթակը։ Նշվում է, որ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ,…










