fbpx
Հասարակություն

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․

«Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Հայաստանի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «քեֆ է անում Երևանի ռեստորաններից մեկում»։ Նշվում էր, թե տեսախցիկը ֆիքսել է ինչպես գնդապետի ռեստորան մուտք գործելը, այնպես էլ վերջինիս ծառայողական մեքենան։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց անձամբ գնդապետ Արմեն Ավթանդիլյանի հետ և տեղեկացավ, որ վերջինս գտնվում է Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազ), որտեղ ախտորոշված կորոնավիրուսային հիվանդության դեմ շարունակում է բուժում ստանալ։

Հավելենք նաև, որ Ավթանդիլյանի՝ ՊՆ1212 համարանիշով ծառայողական մեքենան այս պահին կայանված է Հանրապետական զինկոմիսարիատում։

ՊՆ լրատվության վարչությունից, մեկնաբանելով տելեգրամյան ալիքի հրապարակած ՊՆ0400 համարանիշներով մեքենայի լուսանկարը, հայտնեցին, որ այն կցագրված է ՀՀ ՊՆ սպառազինության պետ գեներալ Պողոս Պողոսյանին, ով, սակայն, ևս որևէ ռեստորան չի այցելել»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ