iPhone
Apple-ը ապակուց iPhone է ներկայացրել
Apple ընկերությունը ԱՄՆ-ում արտոնագրել է ապակուց պատրաստված iPhone, Apple Watch, Mac Pro և այլ սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Patently Apple-ը։ Նշվում է, որ iPhone-ի դեպքում ապակեպատ է ամբողջ հեռախոսը։ Այս դեպքում սենսորային է հեռախոսի ողջ մակերեսը։ Ըստ աղբյուրի՝ Apple-ը արտոնագիրը գրանցել է նոյեմբերի կեսերին։
Apple-ը մատակարարումներով շրջանցեց Xiaomi-ին․ iPhone-ի արտադրողը աշխարհում 2-րդն է
Apple ընկերությունը 2021 թվականի երրորդ եռամսյակում 50,4 միլիոն սմարթֆոն է մատակարարել ու այս ցուցանիշով առաջ անցել Xiaomi-ից։ Այս մասին հայտնում է 3dnews-ը։ Ըստ աղբյուրի՝ սրա շնորհիվ Apple-ը դարձել է աշխարհում երկրորդ խոշորագույն սմարթֆոն արտադրողը։ Առաջին հորիզոնականում է մնում Samsung-ը, որը Apple-ից 18,6 միլիոնով ավել սմարթֆոն է մատակարարել։ Նշվում է, որ նաև Apple-ի մատակարարումները շարունակաբար աճում…
Apple-ում մտադիր են հոգեկան առողջության խնդիրներն ախտորոշող գործիք ստեղծել
Apple-ը ընկերությունում մտադիր են հատուկ գործիք մշակել, որի շնորհիվ հնարավոր կլինի միջոցով ախտորոշել օգտատիրոջ մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Apple-ի մասնագետները 2020 թվականից ուսումնասիրություն են սկսել շուրջ 150 կամավորների շրջանում, որոնց տվյալներն ամբողջությամբ հավաքվել ու ուսումնասիրվել են։ Ընկերությունը նպատակ ունի մինչև 2021 թվականի…
iPhone-ները կոտրելն արդեն գրեթե անհնար է
Apple ընկերությունը հայտարարել է, որ դժվարացրել է iPhone-ի կոտրումն ու վիրուսային ծրագրերի ներթափանցումը հեռախոս՝ իր մնացած հետևանքներով։ Այս մասին հայտնել է WSJ-ն։ Նշվում է, որ iPhone-ները կոտրելու ամենահայտնի դեպքերից է, երբ տարբեր երկրների ակտիվիստների ու լրագրողների հեռախոսներ էր ներաթափանցել Pegasus ծրագիրը ու լրտեսել նրանց։ Այսպիսով, Apple-ի աշխատակիցները հեռախոս ներթափանցումը բարդացրել են՝ հասցնելով այն գրեթե անհնարինի։…
iPhone-ում հնարավոր կլինի պահել էլեկտրոնային վարորդական իրավունք․ Apple-ի նոր գործառույթը
Apple ընկերությունում որոշել են էլեկտրոնային վարորդական իրավունքի ու էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթի տարբերակներ փորձարկել։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ Նշվում է, որ էլեկտոնային փաստաթղթերը ներդրվելու են այնպես, որ օգտատերը կարողանա դրանք ավելացնել իր iPhone-ի Apple Wallet-ում։ Այս գործառույթը սկզբնականում կներդրվի մի քանի նահանգներում։ Արիզոնան ու Ջորջինան արդեն ներդրել են։
Apple-ը հատուկ ծառայություններին թույլ կտա մուտք գործել կասկածյալների iPhone-ներ
Հեղինակավոր Apple ընկերությունը համաձայնել է ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի դարձնել կասկածյալների կամ մեղադրյալների iPhone-ները։ Այս մասին հայտնում է BIS Journal-ը։ Նշվում է, սակայն, որ սա չի վերաբերվի բոլոր iPhone-ներին։ Կա պայման, որ սմարթֆոնը պետք է աշխատի IOS-ի 7-րդ կամ դրանից ավելի ցածր տարբերակով։ Ըստ աղբյուրի՝ նման մոտեցումը հակասում է գաղտնիության քաղաքականության մասին Apple-ի հայտարարություններին։
COVID-19-ը հատնաբերեք ինքնաստուգող ամերիկյան սարքով. Butterfly IQ
Startup Butterfly Network-ը ներկայացրել է Butterfly IQ գործիքը, որն օգնում է iPhone-ի օգնությամբ ախտորոշել կորոնավիրուսը, այն փոքրիկ փայտի տեսք ունի: Այս մասին հայտնում է engadget.com-ը։ Փորձագետները նշում են, որ հայտնաբերման հիմնական առավելությունն այն է, որ Butterfly IQ- ն կարող է օգտագործվել հիվանդի կողմից: Ընկերությունը հավելել է, որ նման ուլտրաձայնային ախտորոշման համար հիվանդին պետք չեն հատուկ գիտելիքներ:…
ԱՄՆ-ում հաջորդ շաբաթ կբացվեն Apple-ի մի քանի խանութներ
Apple ընկերությունը հաջորդ շաբաթ մտադիր է բացել իր խանութներից մի քանիսը ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ ընկերությունը մարտ ամսից փակել էր աշխարհի տարբեր մասերում գտնվող իր խանութները` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: «Apple-ի խանութների բացումը նշանակում է, որ ընկերության օպերացիաները նորմալ հունի են վերադառնում «շրջակա միջավայրի ամենագլոբալ մարտահրավերի» ժամանակ»,- ասել է Թիմ Կուկը: Հայտնենք, որ ընկերությունը հայտարությունում նշվում է,…
Apple-ը հետաձգել է առաջատար iPhone-ների արտադրությունը
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքավով համաշխարհային պահանջարկը անկում է ապրել և Apple-ը որոշում է կայացրել հետաձգել առաջատար iPhone-ների արտադրությունը: Հայտնենք նաև, որ ամբողջ Ասիայում տեղի էին ունեցել արտադրության խափանումներ, որի պատճառով նոր արտադրանքները կներկայացվեն մոտ մեկ ամիս ավելի ուշ: Apple-ը մինչև 20% կկրճատի այն հեռախոսների արտադրությունը, որոնք պլանավորում էր թողարկել այս տարվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում…
iPhone-ի օգտատերերը հայտնել են իրենց բողոքները
iPhone-ին կասկածում են օգտատերերին հետևելու մեջ: iPhone-ի օգտատերերը վերջերս նկատել են, որ իրենց սարքերը ներբեռնում են ինտերնետ տրաֆիկի գիգաբայթերը, որոնք ֆիքսվել են հեռախոսի կարգավորումներում: Քանի որ ջնջված հավելվածները չպետք է կիրառեն տվյալները, այս փաստը զարմացրել է օգտատերերեին։ MacRumors ֆորումի օգատերերից մեկը ասել է․ «Կնոջս սմարթֆոնը ամեն օր մոտ մեկ գիգաբայթ տվյալ է ներբեռնում: Երբ ես…
Նոր iPhone-ի շնորհանդեսը չեղարկվել է
ABN-ի հաղորդմամբ՝ Apple Park-ում նախատեսված նոր iPad Pro-ի, iPhone 9-ի և այլ սարքերի շնորհանդեսը կհետաձգվի: Այդ միջոցառումը նախատեսված է եղել մարտի վերջին, սակայն այժմ հայտնի չէ, թե այդ շնորհանդեսը երբ կլինի: Նշենք, որ Apple-ի այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Հնարավոր է՝ միջոցառումն առցանց ռեժիմով անցկացվի:
iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավոր կսահմանափակվեն
Չինաստանում Apple-ի մատակարար ձեռնարկությունների աշխատանքներում առաջացած բարդությունների պատճառով iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավորապես կսահմանափակվեն: Այդ բարդությունների պատճառը կորոնավիրուսի ստեղծած համընդհանուր ճգնաժամային իրավիճակն է: Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ հայտարարության՝ Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով Apple-ի եկամուտներն ընթացիկ եռամսյակում ավելի ցածր կլինեն նախկինում հայտարարված կանխատեսվող ցուցանիշներից: «Չինաստանում մեր բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր խանութներից…
Apple-ը մտադիր է սեփական 5G անտենան գործածել նոր iPhone-ներում
Այս տարվա աշնանը ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ներկայացնել 5G կապով գործող iPhone սմարթոնի նոր մոդելները՝ համալրված Qualcomm ընկերության արտադրության X55 մոդեմով: Սակայն, ինչպես նշում է Verge-ը, Apple-ը պատրաստվում է զգալիորեն նվազեցնել Qualcomm-ից ունեցած կախվածությունը՝ փորձելով սեփական 5G անտենան ստեղծել: Այնուհանդերձ՝ ընկերությունը դեռևս վերջնական որոշումը չի կայացրել այս տարում ներկայացվելիք սմարթֆոններում նոր անտենան կիրառելու…
Բարտոմեուն Բարսայի ֆուտբոլիստների անվանական iPhone-ներ է նվիրել
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ակումբի ֆուտբոլիստներին հաճելի անակնկալ է մատուցել՝ գալիք տոների կապակցությամբ։ Նա թիմի անդամներից յուրաքանչյուրին անվանական iPhone 11 Pro Max, որի վրա բացի ֆուտբոլիստի անունից նշված է եղել նաև նրա խաղային համարն ու ակումբի լոգոն։ Այս մասին հայտնում է AS-ը։












