իրան
Չինաստանը հանդես է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար, որոնք քանիցս հերքել են ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը: «Չինաստանը հանդես է գալիս անօրինական միակողմանի…
Երեքշաբթի 17-ամյա դպրոցականը զոհվել է Իրանի մեծությամբ երկրորդ՝ Մեշհեդ քաղաքում։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ տարածությունից գնդակահարվել է պետական զորքերի կողմից։ Աբոլֆազլ Ադինեզադեի մահվան վկայագրում նշվել է, որ նա մահացել է լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումներից, որոնք առաջացել են հրազենային վիրավորման հետևանքով։ Բժշկի գնահատմամբ՝ տարածությունը, որից հոկտեմբերի 8-ին կրակել…
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր…
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Իրանական IRNA գործակալությանը հայտնում է, որ «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական…
Թեհրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ամենամեծ Էվին բանտում ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ «Հրապարակվել են Էվինի բանտի նկարները, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ հսկայական հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյունի ձայն է լսվել», – ասվում է…
Առաջիկա օրերին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Արաքսի շրջանում, կանցկացվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը: Նա նշել է, որ լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան օրացույցի համաձայն և ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով՝ փոխանցում է ISNA գործակալությունը:
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում: Վելայեթին նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։ «Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն…
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում: Հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, նա պատասխանել է. «այո, իհարկե»: Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից իրենց համար առանձնահատուկ…
Իրանն աշխատում է իր ազգային էլեկտրացանցը, Կասպից ծովի արեւելքում գտնվող էլեկտրահաղորդման գծի միջոցով, Ռուսաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մյուս պետությունների հետ միացնելու խոշոր նախագծի վրա: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադ Ալի Ֆարանակյանը։ Իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ ջանքեր են գործադրվում՝ Թուրքմենստանով անցնող…
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Իրանի հոգեւոր առաջնորդ և առաջնորդ Ալի Խամենեին խոսել է վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած ամենազանգվածային բողոքի ցույցերի մասին՝ դրանց նախապատրաստման համար մեղավոր անվանելով ԱՄՆ-ին և Իսրայելին։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Այս աղջկա մահը ողբերգական դեպք էր։ Դա ինձ նույնպես վրդովեցրեց»,- ասել է Խամենեին: Միաժամանակ նա մատնանշեց, որ առանց պատշաճ հետաքննության անցկացման, Ղուրանի, մզկիթների,…
Իրանից Թուրքիա հասնող մայրուղային գազատարի աշխատանքը դադարեցվել է, հաղորդում է Botas օպերատորը։ Նշվում է, որ դա կապված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման հետ, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը: Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա։
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Իրանի զինված ուժերի զորահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: «Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զինավարժանքները տեղի կունենան այս տարվա աշնանը Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հյուսիսային մասում,- հայտնել է Բաղերին, որի…
Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ և ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել է զորահանդես՝ բանակի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ: Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել Է 1980 թվականին բռնկած…