իրան

  • Իրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել Բուշերում

    Իրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել Բուշերում

    Իրանի իշխանությունները պլանավորում են Բուշերի երկու նոր Էներգաբլոկներն օգտագործել ծովի ջրի աղազերծիչ գործարան կառուցելու համար: Այդ մասին հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը: Բուշերի նահանգապետ Ահմադ Մոհամադիզադեի տեղեկատվությամբ՝ ատոմային աղազերծիչ կայանի նախագծի փաստական իրականացումը կսկսվի օգոստոսի վերջին: Շինարարությանը կմասնակցի նաեւ Իրանի Ատոմային Էներգետիկայի կազմակերպությունը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Բուշերի ատոմակայանն ընթացիկ վիճակում կարող Է արտադրել…

  • Բերդ համայնքում ռուսական ռազմակայան է կառուցվում․ Հայրապետյան

    Բերդ համայնքում ռուսական ռազմակայան է կառուցվում․ Հայրապետյան

    Լրագրող Գոհար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Տավուշի մարզի Բերդ համայնքում ռուսական ռազմակայան է կառուցվում։ Կառավարությունն օրերս ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարեց։ Ռուսներն այցելել են տարածք, տեղի բնակիչների հետ շփվել են։ Նշվում է, որ ռուսական ռազմակայան է կառուցվում այնտեղ, և դա նաև ռուս քաղաքագետներն…

  • Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով

    Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով

    Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։ Ըստ նրա՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ հաղորդում է ISNA-ն գործակալությունը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության…

  • Նավթի գները որոշ չափով նվազել են

    Նավթի գները որոշ չափով նվազել են

    Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները մի փոքր իջնում են՝ Իրանից համաշխարհային շուկա «սեւ ոսկու» մատակարարումների վերականգնման համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն իջնում է 0,21 տոկոսով՝ մեկ բարելը 95,45 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,22 տոկոսով՝ 90,56 դոլար։ Երեքշաբթի առավոտյան նավթի գները թեթեւակի իջնում են Իրանից այդ հումքատեսակի մատակարարումների հնարավոր վերականգնման…

  • Իրանը միջուկային զենք ստեղծելու կարողություն ունի, բայց դա չի իրականացնում

    Իրանը միջուկային զենք ստեղծելու կարողություն ունի, բայց դա չի իրականացնում

    Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավարն ասում է, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու կարողություն ունի, բայց դա չի իրականացնում: Այս մասին գրում է BBC-ն։ Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հրապարակային պնդումները հազվադեպ են և, հավանաբար, կուժեղացնեն Իրանի միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ մտահոգությունները: Երկիրը զարգացրել է իր միջուկային գործունեությունը այն բանից հետո, երբ դրանք սահմանափակող գործարքը ձախողվեց: 2015 թվականի…

  • Գովազդ
  • Իրանը հայտնել է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ

    Իրանը հայտնել է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ

    Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չԷ իշխանությունների օրակարգում: Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին: «Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չԷ օրակարգում»,- մեջբերում Է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել Է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային…

  • Իրանում մահապատժի են ենթարկվել երեք կանայք

    Իրանում մահապատժի են ենթարկվել երեք կանայք

    Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երեք կանանց իրենց ամուսինների սպանության համար։ Այս մասին հյատնում է Իրանի մարդու իրավունքների ախատակազմը: Իրանի մարդու իրավունքների աշխատակազմի տվյալներով՝ նրանք եղել են32 մարդու թվում,որոնք մահապատժի են ենթարկվել միայն վերջին շաբաթվա ընթացքում: Նրանց թվում է եղել նախկին մանկահասակ հարսնացուն, ով ավելի ուշ դատապարտվել էր տղամարդու սպանության համար, որի հետ նա ամուսնացել…

  • ՄԱԿ-ում Իրանը նոր դեսպան ունի

    ՄԱԿ-ում Իրանը նոր դեսպան ունի

    Իրանը նոր մշտական ​​ներկայացուցիչ է նշանակել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Սաիդ Իրավանին ընտրվել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան։ Մինչ Նյու Յորք մեկնելը նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։  

  • Վարչապտը էկոնոմիկայի փոխնախարարին գործուղել է Իրան

    Վարչապտը էկոնոմիկայի փոխնախարարին գործուղել է Իրան

    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և նույն նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանը 4 օրով գործուղվել են Իրան: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության…

  • Թուրքիան Իրանից և ՌԴ-ից ակնկալում է օգնություն

    Թուրքիան Իրանից և ՌԴ-ից ակնկալում է օգնություն

    Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ…

  • Գազպրոմը և Իրանի ազգային նավթային ընկերությունը հուշագիր են ստորագրել

    Գազպրոմը և Իրանի ազգային նավթային ընկերությունը հուշագիր են ստորագրել

    «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթային գործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ նշելով որ համաձայնագիրը արժեցել է 40 միլիարդ դոլար: Ըստ իրանական կողմի՝ սա երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումն է։ Հուշագրով նախատեսվում է շահագործել նավթի և գազի նոր հանքավայրեր, նաև կառուցել գազատարներ։  

  • Հանդիպում են ունեցել Էրդողանն ու Իրանի նախագահը

    Հանդիպում են ունեցել Էրդողանն ու Իրանի նախագահը

    Թեհրանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Հանդիպումը տեղի է ունեցել Սաադաբադ պալատում և տևել է մեկուկես ժամ։ Պետությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով: Նախատեսվում է, որ Էրդողանը առանձին կբանակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

  • ԱՄՆ-ն պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց․ Բայդեն

    ԱՄՆ-ն պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց․ Բայդեն

    ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքին, քան նախկինում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Բայդենը խոսել է նաև Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:

  • Հաջորդ շաբաթ Պուտինը կայցելի Իրան

    Հաջորդ շաբաթ Պուտինը կայցելի Իրան

    Իրանում հաջորդ շաբաթ սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին հայտնել Է Mehr գործակալությունը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրան կմեկնի հաջորդ շաբաթ»,- ասված Է Twitter գործակալության հաղորդագրության մեջ: Հունիսի վերջին Պուտինն անձամբ հանդիպել Է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Աշխաբադում կայացած Կասպիական գագաթնաժողովի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գովազդ