fbpx
Աշխարհ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Իրանի զինված ուժերի զորահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զինավարժանքները տեղի կունենան այս տարվա աշնանը Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հյուսիսային մասում,- հայտնել է Բաղերին, որի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:- Պակիստանը, Օմանը և մի շարք այլ երկրներ, հավանաբար, նույնպես կմասնակցեն այդ միջոցառումներին»:

Վերջին անգամ երեք երկրների զինված ուժերը համատեղ զինավարժանքներում հանդիպել են «Արևելք-2022» -ի շրջանակներում, որոնք ՌԴ-ն անցկացրել է սեպտեմբերի 1-ից մինչեւ 7-ը: Դրանց մասնակցել են զինծառայողներ Չինաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ալժիրից և այլ պետություններից:

Զինավարժանքների ակտիվ փուլին հետեւել են այլ երկրների թվում բարձր մակարդակի պատվիրակություններ Հայաստանից, Բանգլադեշից, Բելառուսից, Վենեսուելայից, Իրանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Պակիստանից: Զինավարժանքների շրջանակներում մշակվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ Արևելյան ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրատարածքներում ու ափամերձ գոտիներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ