իրան
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ԱԽ գրասենյակից NEWS.am-ին տեղեկացնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են։ Այս մասին գրել է Իրանի ԱԳՆ-ն: Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում են երկու կողմերը հանդիպել։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր:
Իրանում երկրաշարժ է գրանցվել․ կան զոհեր և վիրավորներ
Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…
Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են խաղաղության ուղղված ջանքերին
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը և Ռուստամ Բաքոյանը հունիսի 16-ին Իրանում հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն և կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Պատգամավորները համոզմունք են հայտնել,…
Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և…
Իրան ուղարկված ռազմական տեխնիկայի խմբաքանակը վերադարձվել Է Աֆղանստան
Ռազմական տեխնիկայի եւ ռազմամթերքի խմբաքանակը, որն անցյալ տարվա օգոստոսին Իրան Էր ուղարկվել Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակարգի անկման շրջանում, վերադարձվել Է Աֆղանստան: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ «բեռնատարների շարասյունը, որոնցում տեղավորված են փոխադրամիջոցներ, մարտական տեխնիկա, զենք եւ ռազմամթերք», հունիսի լույս 8-ի գշերն Իրանից մեկնել…
Իրանում գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր
Իրանում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ: Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է Թաբասի նահանգապետը: Ըստ տարբեր աղբյուրների` կա 10-13 զոհ, սակայն այդ թվերը ևս դեռ կարող են ավելանալ. որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է: Նախնական տվյալներով` տուժածների թիվը 50 է:
Իրանը ծրագրում է ռուսական պողպատը փոխանակել ավտոպահեստամասերի հետ
Իրանն ու Ռուսաստանը կարող են փոխանակման սկզբունքով առևտուր իրականացնել, ինչը թույլ կտա Թեհրանին ներկրել պողպատ, իսկ Մոսկվային՝ ավտոպահեստամասեր և գազային տուրբիններ: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի հարցերով նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինային: Առևտրատնտեսական համագործակցության երկկողմ մշտական հանձնաժողովի նիստում Ֆաթեմի Ամինան ընդգծել է, որ Թեհրանին հարկավոր է նաև ցինկ,…
ՏԿԵ նախարարը՝ Իրանի կողմից հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին
«Գոյություն ունեն երկու կողմից սահմանված տուրքեր, և իրանական կողմը կիրառում է մոտ 240 դոլար, և իրենք առաջարկում են 240 դոլարը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվեն, և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Գնել Սանոսյանը: Նա…
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթներով հաշվարկներին
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթով հաշվարկների, քննարկել են «Շետաբ» և «Միր» վճարային քարտերից օգտվելու հնարավորությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Առանցքային թեմաներից էին, իհարկե, մեր երկրների ֆինանսաբանկային հարաբերությունները, փոխադարձ հաշվարկների և վճարումների անցկացման պայմանների ստեղծումը մեր իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջև»,- ասել է նա։ «Կարևոր է, որ մենք պայմանավորվեցինք հնարավորինս անցնել…
Իրանում F-16 կործանիչ է աղետի ենթարկվել
Իրանի Սպահանի կենտրոնական նահանգի արևելքում F-16 կործանիչ է աղետի ենթարկվել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Աղետի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են: Նշվում է, որ ինքնաթիռը վարժական թռիչք կատարելիս է եղել։
Իրանն ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը. Իսրայելի պաշտպանության նախարար
Իրանը շարունակում Է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ այս պահին ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադությունը: Մայիսի 17-ին այդ մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Բենի Գանցը: «Իրանն այս պահին աշխատում Է հազար IR6 կատարելագործված ցենտրիֆուգների արտադրության եւ տեղակայման աշխատանքների ավարտման վրա, ներառյալ նոր օբյեկտի կառուցումը Նաթանզի մերձակայքի ստորգետնյա կենտրոնում»,- ասել Է նախարարը՝ հանդես…
Իրանի նավթի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում: «Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում,…
Էներգետիկայի արտահանման հարցում Իրանի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերվել
ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ անցկացվել է Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ։ Փոխնախարարը նշել է, որ էներգետիկայի արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի կանխատեսվում է փոխանակումների 30% աճ։














