IT
WhatsApp-ում մոտակա ձեռնարկությունները գտնելու վերաբերյալ նոր գործառույթ է ավելանում
WhatsApp-ը մոտակայքում գտնվող խանութների, ռեստորանների, արհեստանոցների ու այլ ձեռնարկությունների մասին իմանալու վերաբերյալ նոր գործառույթ կավելացնի հավելվածում։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Ուիլ Քեթթարթը։ Նա նշել է, որ այն արդեն հասանելի է WhatsApp-ի բետա տարբերակում։ Սակայն, պարզվում է, որ ծառայությունը դեռևս գործում է միայն Բրազիլական Սան Պաուլուում, բայց կարող է մեծացնել աշխարհագրությունը՝ հաջողության դեպքում։
Նոր գաջեթները ներկայացնելուց հետո Apple-ի բաժնետոմսերի գները նվազել են
Apple ընկերությունը երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ներկայացրեց մի շարք նորույթներ, այդ թվում iPhone 13-ը։ Շնորհանդեսից հետո Nasdaq բորսայում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 1,34 տոկոսով ու այժմ կազմում է 147,54 դոլար։ Այս մասին հայտնում է rueconomics-ը։ Նշվում է, որ նոր iPhone-ում փոքր փոփոխություններ են եղել միայն, օրինակ՝ փոխվել է տեսախցիկների դասավորվածությունը։
Արդեն իսկ հարկային արտոնություն է ստացել 1009 տոխնոլոգիական ստարտափ
ՀՀ ԲՏԱ նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Երեկ՝ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Բարձր տենխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքից։ Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS փառատոնի մասին iPhone-ները կոտրելն արդեն գրեթե անհնար է «Վերջին նիստին՝ պետական…
iPhone-ները կոտրելն արդեն գրեթե անհնար է
Apple ընկերությունը հայտարարել է, որ դժվարացրել է iPhone-ի կոտրումն ու վիրուսային ծրագրերի ներթափանցումը հեռախոս՝ իր մնացած հետևանքներով։ Այս մասին հայտնել է WSJ-ն։ Նշվում է, որ iPhone-ները կոտրելու ամենահայտնի դեպքերից է, երբ տարբեր երկրների ակտիվիստների ու լրագրողների հեռախոսներ էր ներաթափանցել Pegasus ծրագիրը ու լրտեսել նրանց։ Այսպիսով, Apple-ի աշխատակիցները հեռախոս ներթափանցումը բարդացրել են՝ հասցնելով այն գրեթե անհնարինի։…
Հարավային Կորեան Google-ին տուգանել է շուրջ 177 մլն դոլարով
Հարավային Կորեայի համապատասխան պետական կառույցը որոշում է կայացրել 176,8 միլիոն դոլարով տուգանել Google ընկերությանը՝ ենդարյալ չարաշահումների համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Google-ը գերիշխող դեր ունի բջջային օպերացիոն համակարգերի ու հավելվածների շուկայում և ենթադրվում է, որ հենց այստեղ են արվել չարաշահումների։ Ըստ աղբյուրի՝ բացի տուգանքը ընկերությունը պետք է նաև վերանայի սմարթֆոններ արտադրողների հետ իր…
Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS փառատոնի մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է գիտության և արվեստի միջազգային «Սթարմուս» (STARMUS-stars&music) փառատոնի հիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքից։ STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին Հայաստանը պատրաստ է…
Նոր դեղատոմս՝ Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
Սեպտեմբերի 9-ին ԳԱԱ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ «Աա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում…
Google-ի մի շարք ծառայություններ անհասանելի կդառնան բազմաթիվ սարքերի համար
Google-ում որոշել են փակել հասանելիությունը սեփական աքքաունթներ բոլոր այն գաջեթների համար, որոնք աշխատում են Android 2.3 կամ էլ ավելի ծացր օպերացիոն համակարգերով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ընկերությունից ասել են, որ այս քայլին գնում են օգտատերերին պաշտպանելու համար։ Նշվում է, որ արգելափակումը կլինի սեպտեմբերի 27-ից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանա տվյալ ՕՀ-ով աշխատող սարքով…
Սինգապուրում ռոբոտը կօգնի իրավապահ մարմիններին ու կհսկի հասարակական կարգի պահպանումը
Սինգապուրի իրավապահ մարմինները փորձարկման են հանել հատուկ ռոբոտ, որը պետք է շուրջօրյա հետևի հասարակական վարքի կանոնների պահպանմանը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ «Խավիեր» անունով ռոբոտը զինված է բարձր որակի տեսախցիկներով ու հսկման համակարգի համար նախատեսված այլ սարքերով։ Վերջինս կենդանի ժամանակում ֆիքսելու է, թե ինչ է կատարվում տեղանքում ու դրա մասին հաղորդելու…
iPhone-ում հնարավոր կլինի պահել էլեկտրոնային վարորդական իրավունք․ Apple-ի նոր գործառույթը
Apple ընկերությունում որոշել են էլեկտրոնային վարորդական իրավունքի ու էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթի տարբերակներ փորձարկել։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ Նշվում է, որ էլեկտոնային փաստաթղթերը ներդրվելու են այնպես, որ օգտատերը կարողանա դրանք ավելացնել իր iPhone-ի Apple Wallet-ում։ Այս գործառույթը սկզբնականում կներդրվի մի քանի նահանգներում։ Արիզոնան ու Ջորջինան արդեն ներդրել են։
Շուտով օգտատերերը կստանան Windows-ի նոր թարմացումը
Շուտով Microsoft-ի օգտատերերը կստանան Windows 10-ի վերջին թարմացումը՝ Windows 11-ին անցնելուց առաջ։ Այս մասին հայտնել են ընկերությունից։ Նշվել է, որ նոր թարմացումը կունենա հատուկ գործառույթ, որը կտեղեկացնի օգտատերերին, թե արդյո՞ք կոնկրետ համակարգիչը հարմար է Windows 11-ի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Windows 11-ը նախատեսվում է թողարկել տարեվերջին։
Եթովպիան սեփական սոցցանցերն է ստեղծելու
Եթովպիայում իշխանությունները մտադիր են տեղական սոցիալական ցանցեր ստեղծել, որոնք մրցակցության մեջ կմտնեն Facebook-ի, Twitter-ի, WhatsApp-ի ու Zoom-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ սրա հետ մեկտեղ չեն արգելափակվի վերոնշված սոցիալական կայքերը, քանի որ միտքն այստեղ տեղական սոցցանցեր ունենալն է։ Դրանց ստեղծման վերաբերյալ ժամկետներ կամ էլ բյուջե չի ներկայացվել։
ԶՈւ Գլխավոր շտաբում կստեղծվի ԱԹՍ-ների վարչություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գրավոր քվեարկությամբ օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, որով ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի վարչություն։ Վարչությունը կստեղծվի ԳՇ-ի ավիացիայի վարչության բաժանման արդյունքում։
Վիրտուալ իրականություն ու վիրտուալ ժողովներ․ Facebook-ի նոր ծառայությունը
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է նոր գործիքի մասին, որը թույլ կտա, օգտագործելով վիրտուալ իրականության տված հնարավորությունները, ստեղծել վիրտուալ աշխատանքային տարածք և այնտեղ ժողովներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Insider-ը։ Նշվում է, որ նոր ծառայությունը կոչվում է Horizon Workrooms։ Ցուկերբերգի խոսքով, սրա միջոցով մեկուսացված լինելու զգացումը կվերանա։














